Հին և նոր պատմության մեջ, երբ 2 կամ ավելի պետություններ այլևս չեն կարողանում պահպանել խաղաղ գոյակցության ստատուս քվոն, բավական է լինում մի կայծ, մի փոքր միջադեպ, որպեսզի բռնկվի պատերազմի հրդեհը: Առաջին համաշխարհային պատերազմի համար նման ազդանշան եղավ կրակոցը Սարաևոյում, երկրորդ աշխարհամարտն սկսվեց վերմախտի կողմից լեհական ռադիոկայանի գրավումով: Իսկ Հունաստանում քաղաքացիական պատերազմի սանձազերծման համար շարժառիթ ծառայեց Պլատեայի միջադեպը, որն Աթենքի դաշնակիցն էր, կնշանակի՝ Սպարտայի թշնամին: 431 թվականի մարտին Պլատեայի քաղաքացիներից մեկը, այսինքն՝ դավաճանը, որոնց առատությամբ Հունաստանը կարող էր մտնել Գինեսի գրքի մեջ, եթե այդպիսին լիներ հին աշխարհում, քաղաքի դարպասները բացեց Սպարտայի դաշնակից փիգալիական 300-հոգանոց հոպլիտների առաջ, որոնք վերջնագիր ներկայացրին քաղաքային իշխանություններին՝ փոխել իրենց քաղաքական ուղղվածությունը և մտնել Բեովտիական լիգայի մեջ, այլ կերպ ասած՝ հարել Սպարտային: Սակայն պլատեացիները նրանց մի մասին սպանեցին, մի մասին էլ գերի վերցրին: Հետո առավոտյան դեմ Պլատեա հ...