Skip to main content

Posts

Showing posts from June, 2023

Վանի թագավորությունը՝ Առաջավոր Ասիայի գերտերություն

  Ք ․ ա ․ 9-րդ դարում միջազգային ասպարեզում իր հայտը ներկայացրեց Վանի թագավորությունը, որն ասուրերեն բնագրերում մշտապես կոչվում է Ուրարտու, տեղական արձանագրություններում՝ Նաիրի և Բիայնիլի, Աստվածաշնչում՝ Արարատ։ «Ուրարտու»-ն «Արարատ»-ի ասուրա-բաբելոնյան անվանաձևն է ․ ասուրերեն և բաբելերեն արձանագրություններում Հայաստանն այդպես է կոչվում մինչև ք ․ ա ․ 4-րդ դարի առաջին կեսը ներառյալ։ Ք ․ ա ․ 830-ական թվականներին որպես «Նաիրի երկրի արքա» ներկայացող Սարդուրի Ա-ն Տուշպա մայրաքաղաքի հիմնադրման արձանագրություններում Սարդուրի Ա-ն ներկայանում է ասորեստանյան արքաների տիտղոսաշարով՝ «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա ․․․ », որը, հավանաբար, նրան էր անցել հաղթողի իրավունքով՝ Ասորեստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում։ Մեկ միասնական պետության մեջ Հայկական լեռնաշխարհի համախմբման բուռն ընթացքը պայմանավորված էր մի կողմից՝ նրա բնակիչների ազգակցությամբ, մյուս կողմից՝ ընդհանուր թշնամի Ասորեստանին համատեղ ուժերով դիմակայելու անհրաժեշտությամբ։ Վանի թագավորության հզորացման և տար

Միտաննի-Նահարինա տերությունը

  Ք ․ ա ․ 16-րդ դարում Առաջավոր Ասիայում գործում է ուշագրավ հնդեվրոպական համերաշխություն ․ խեթերը հիմնական ուժը լինելով ք ․ ա ․ 1595 թվականին Բաբելոնի գրավման ժամանակ, թողնում են այն քասեցիներին՝ իրենք միայն ռազմավարով վերադառնալով Փոքր Ասիա։ Քասեցիներն իրենց հերթին դարավերջին հրաժարվում են Միջագետքի հյուսիսային լայնածավալ տարածքից՝ հօգուտ միտանիական հնդեվրոպական արքայատոհմի, և հեռանում Բաբելոն։ Միջերկրական ծովի արևելյան ավազանում շարունակում էին պահպանվել   հիքսոսյան մանր իշխանությունները։ Ք ․ ա ․ 16-րդ դարի վերջերին Հայաստանի հարավային և Միջագետքի հյուսիսային շրջաններն անցնում են Միտաննիի իշխանության տակ, որի գահը նույնպես գտնվում էր հնդեվրոպացիների ձեռքում։ Ք ․ ա ․ 15-րդ դարի վերջից Հայկական լեռնաշխարհի՝ Հայկական Տավրոսից հյուսիս և Արևմտյան Եփրատից արևելք ընկած տարածքներում հիշատակվում է Հայասա (ք ․ ա ․ 15-13-րդ դարեր) վաղնջահայկական թագավորությունը։ Փաստորեն, Փոքր Ասիայում, Հայկական լեռնաշխարհում, Միջագետքում և արևելամիջերկրածովյան ավազանում՝ Առաջավոր Ասիայի մեծագույն մասում

Առաջին աշխարհակալությունը

  Ք ․ ա ․ 3-րդ հազարամյակի Հայաստանի պատմության մեջ վկայված են երկու աշխարհակալություններ։ Առաջինի անունն առայժմ հայտնի չէ, քանի որ դրա մասին վկայող օտար գրավոր վկայություններ գրեթե չունենք, իսկ այդ ժամանակաշրջանից Հայկական լեռնաշխարհից հայտնաբերված գրակիր հուշարձանները դեռևս վերծանված չեն։ Չնայած դրան, առաջին աշխարհակալության ծավալումն ու սահմանները հստակորեն երևում են հնագիտական պեղումների արդյունքներից։ Հայկական լեռնաշխարհում ք ․ ա ․ 4-րդ հազարամյակի կեսերից սկսում է շուրջ 1 հազարամյակ տևած վաղբրոնզեդարյան մշակութային ժամանակաշրջանը, որի ընթացքում ողջ Հայկական լեռնաշխարհը միավորված է մեկ գոտու մեջ։ Մասնագիտական գրականության մեջ այն հայտնի է «Հայաստանի վաղբրոնզեդարյան», «Կուր-արաքսյան», «Շենգավիթյան», «Վաղ արևելաանատոլիական» և այլ անվանումներով, որոնցից ավելի ճիշտ և նախընտրելի է «Հայաստանի վաղբրոնզեդարյան» բնորոշումը։ Ողջ լեռնաշխարհի տարածքում առկա է մի ընդհանրություն, որը խոսում է ոչ թե պարզ մշակութային կապերի, այլև լեռնաշխարհի բնակիչների ազգակցության, այսինքն՝ էթնո-հոգևոր միա

Հիքսոսների հաղթարշավը Եգիպտոս

  Ք.ա. մոտ 1710թ. հյուսիս-արևելքից Եգիպտոս արշավեցին հիքսոսները և տապալեցին ներքին պառակտումներից առանց այդ էլ թուլացած տեղի իշխանությունը: Դա կատարվեց այնքան մեծ արագությամբ, որ մեզ հասած եգիպտական աղբյուրում նշվում է, թե հիքսոսների կողմից Եգիպտոսի նվաճումը կատարվեց «հեշտությամբ» , «առանց պատերազմի»: Հիքսոսները մայրաքաղաք են հռչակում Ավարիսը, որում, ըստ պատմիչի, պահում էին 240 հազարանոց ծանրազեն բանակ: Ակնհայտ է, որ հիքսոսների բանակի թվաքանակի մասին մեզ հասած տեղեկությունները չափազանցված, նաև՝ վիպականացված են: Հիքսոսյան տիրապետությունը Եգիպտոսի համար չեղավ ավերի ու ամայացման ժամանակաշրջան: Ընդհակառակը. Այս ժամանակաշրջանից հայտնաբերվել են արվեստի բարձրաճաշակ ստեղծագործություններ, հայտնի են գրի ու գրականության, մաթեմատիկայի և բժշկության բնագավառի ակնառու ստեղծագործություններ: Ք.ա. 3-րդ հազարամյակի վերջից, երբ Եգիպտոսը մտավ Միջին թագավորության ժամանակաշրջան, մինչև ք.ա. 18-րդ դարի վերջերը Եգիպտոսին անհայտ էին բրոնզը (գործածվում էր պղինձը), ձիաբուծությունը, մարտակառքերը: Հիքսոսները ե

Տիգրան Մեծի աշխարհակալությունը

  Իբրև աշխարհակալություն՝ մեզանում Տիգրանյան դարաշրջանն ամենահայտնին է։ Այստեղ կբավարարվենք ժամանակագրության ներկայացմամբ և մի քանի հատկանշական դրվագների վրա ուշադրություն հրավիրելով։ Տիգրան Մեծի գործունեության հիմնական դեպքերի ժամանակագրությունը Ք ․ ա ․ մոտ 140թ ․ - Տիգրան Մեծի ծնունդը Ք ․ ա ․ մոտ 118-117թթ ․ - պատանդ տարվելը Պարթևստան Ք ․ ա ․ 95թ ․ -արքայազն Տիգրանը վերադառնում է Հայաստան և թագադրվում մի վայրում, որտեղ հետագայում կկառուցի իր աշխարհակալության մայրաքաղաք Տիգրանակերտը Ք ․ ա ․ 94թ ․ - Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին Ք ․ ա ․ 94թ ․ - Տիգրան Մեծը կնքում է դաշինք Պոնտոսի և Փոքր Հայքի արքա Միհրդատ Եվպատորի հետ Ք ․ ա ․ 93թ ․ - հայ-պոնտական զորքերը նվաճում են Կապադովկիան Ք ․ ա ․ 91թ ․ - հայկական զորքերի երկրորդ արշավանքը Կապադովկիա Ք ․ ա ․ 87-85թթ ․ - Տեղի է ունենում պարթևական արշավանքը, որի ընթացքում Տիգրան Մեծը ջախջախում է պարթևական զորքերին Նինվեի և Արբելայի շրջանում, տիրում Ադիաբենեին, ապա շարժվում արևելք և, նվաճելով Ատրպատականն ու Մարաստանը, պաշարում է