Skip to main content

Posts

Showing posts from August, 2023

Այնքա՜ն երազած Երևան-Բեյրութ չվերթը

9 նոյեմբերի, 2013 թիվ, Երևան-Բեյրութ Ուղեկցորդուհին արաբերենով, ապա քաղցրահունչ արևմտահայերենով տեղեկացրեց, որ Երևանից Բեյրութ մեկնող ինքնաթիռը պատրաստվում է թռիչքի։ Րոպեներ անց մետաղե հսկա թռչունը պոկվեց գետնից ու խառնվեց ամպերին։ Ինքնաթիռի պատուհանից երևացին ձյունե հավերժական քողով ծածկված Մասիսի ադամանդե գմբեթները, իսկ ամպերի տակ հայոց հայրենիքն է, թուրք դահիճի բռնազավթած Հայկական լեռնաշխարհը՝ Վասպուրական երկիրը, Վանա լիճը, մեր նախնյաց շեներն ու քաղաքները, որոնք տնօրինում է վայրագ ու բարբարոս մարդասպան-թուրքը։ Լիբանանի և Հայաստանի ժամային գոտիները տարբերվում են 2 ժամով։ Իսկ թռիչքի տևողությունը մոտ 2 ժամ է, ասել է, թե ո՛ր ժամին թռչի ինքնաթիռը՝ նույն ժամին էլ հասնելու ենք Բեյրութ։ -Թռիչքին տեւողութիւնը Երեւանէն Պէյրութ մէկ ժամ եւ 50 վայրկեան է,- տեղեկացրեց ուղեկցորդուհին։ Հետևի շարքում նստած երևանցի 2 երիտասարդները հաճույքով ու կենսուրախ քչփչում էին ․ «Պատկերացնո՞ւմ ես, 1 ժամ ու 1 րոպեում հասնում ենք Բեյրութ ․․․ »։ Ի՜նչ իմանային նրանք, որ արևմտահայերը վայրկյան ասելով նկատի

Հանդիպում Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ՝ Սերբիայի Հանրապետության պետականության օրվա առթիվ

15 փետրվարի, 2015 թիվ, Բելգրադ Սերբիայի Հանրապետության նախագահի աշխատակազմի հրավերով արդեն երրորդ օրն է գտնվում եմ Բելգրադում։ Ստեղծագործական աշխատանքիս 40-ամյակի առթիվ և հայ-սերբական կապերն ամրապնդելու գործում ունեցած վաստակիս համար նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հրամանով ինձ շնորհվել է Սերբիայի Հանրապետության պետական բարձր պարգև՝ Ոսկե մեդալ։ Այսօր կեսօրին, նախագահական պալատում տեղի է ունենալու պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Ուղիղ ժամը 12-ին նախագահական պալատ է մտնում նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և ողջունում ներկաներին։ Հնչում է Սերբիայի Հանրապետության օրհներգը։ Հանդիսավոր արարողությունը վարող դոկտոր Օլիվեր Անտիչը ընթերցում է հանրապետության նախագահի հրամանը՝ անվանի մի շարք մտավորականների, զինծառայողների, գրականության, գիտության ու արվեստի գործիչների շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին։ Այնուհետև Անտիչը ներկայացնում է պարգևատրվածներից յուրաքանչյուրի անունը և համառոտ կենսագրությունը։ Հերթն ինձ է հասնում։ Անտիչը խոսում է գրական-թարգմանական գործունեությանս մասին, թվարկում

Ցնծությո՜ւն է Լիբանանում

  22 նոյեմբերի, 2013 թիվ, Բեյրութ Այսօր Լիբանանի ազգային տոնն է՝ անկախության 70-ամյակը։ Հոբելյանական է։ Փակ են բոլոր հիմնարկները և ուսումնական հաստատությունները, բայց քաղաքում աշխուժություն է, մարդիկ փողոց են դուրս եկել ուրախանալու և վայելելու իրենց երկրի տոնը։ Եվ քանի որ ոչինչ ծրագրված չէր, որոշեցի մնալ կաթողիկոսարանի իմ առանձնասենյակում, փոքր-ինչ դադար առնել ամենօրյա հանդիպումներից ու զրույցներից։ Չանցած մեկ ժամ, զանգահարեց Սաքո Օգնայանը՝ «Սփիւռք» ամսագրի հրատարակիչը, և ասաց, որ իր խոստումի համաձայն ուզում է ինձ պտտեցնել Բեյրութում, ցույց տալ քաղաքի տեսարժան վայրերը։ Անկեղծ ասած, սիրով ընդունեցի նրա առաջարկը, քանի որ անցած 2 շաբաթվա ընթացքում բոլոր հանդիպումներս հիմնականում աշխատանքային ու պաշտոնական են եղել ու չեմ հասցրել լիարժեք ծանոթանալ Բեյրութին։ -Կէսօրին քեզի պիտի գամ, կ'ուզեմ քիչ մը պտտեցնել Պէյրութին մէջ, պարապ ըլլալէն լաւ է,- սիրալիր ասաց Սաքոն։ -Ես երբեք պարապ չեմ լինում, անելիք միշտ էլ ունեմ, եթե միայն օրվա հուշագրություններով զբաղվեմ, արդեն օրս կանցնի,- ասացի Սա

Դեպի Հայաստան

  30 նոյեմբերի, 2013 թվական, Բեյրութ-Երևան Ըստ պայմանավորվածության, օդանավակայան մեկնելուց առաջ վարորդն ինձ տարավ Բուրջ Համմուդ՝ հանդիպելու և հրաժեշտ տալու Գրիգոր Դաքեսյանին։ Նա առավոտյան ժամը 6-ին արդեն աշխատանքի էր եկել։ Այդ օրը Բեյրութի «Զարթօնքը» մի փոքրիկ տեղեկություն էր տպագրել Լիբանան իմ այցելության մասին։ Չգիտեի։ Գրիգորը հասցրել էր վաղ առավոտյան «Զարթօնքի» օրինակներ գնել ինձ համար։ -Կարծեմ գո՛հ պիտի ըլլաք Ձեր այցելութենէն Լիբանան։ Կը յուսամ, որ երբ գիրքը պատրաստ ըլլայ, նորէ՛ն կը հանդիպինք Պէյրութի մէջ,- ասաց Գրիգորը։ -Մենք շատ տպաւորուած ենք Ձեր այցէն ու ելոյթներէն։ -Ես եւս Հայաստան եմ վերադառնում՝ լցված լիբանանահայությունից ստացած ջերմությամբ, իմ տեսած տաք ու գունեղ պատկերներով,- ասացի Գրիգորին։- Դրանք անմոռանալի լիբանանյան պատկերներ են, որոնք հարստացրին ինձ, ավելի գունեղ ու զորեղ դարձրին իմ ստեղծագործական ներկապնակը, որից ծնունդ առած ամեն մի վրձնահարվածը լիբանանահայ մերօրյա գաղթօջախի բաբախող զարկերակի վավերագիրն է լինելու։ Բեյրութը մնաց հետևում, իսկ ես մեկնում եմ օդան