Skip to main content

Posts

Տարբեր երկրների ներկայացուցիչների հետ բանակցությունների անցկացման առանձնահատկությունները

  Ֆրանսիա Ֆրանսիացիները անկախության սուր զգացում ունեն: Կարելի է նույնիսկ ասել, որ նրանք ընդգծված ազգայնական են և այս աշխարհում իրենց բավականին ինքնավստահ են զգում: Ծով ունեն, լեռներ ունեն, միս ու պանիր ունեն, գինին էլ հո կա ու կա… էլ ի՞նչ կարիք կա ինչ-որ տեղ գնալու: Նրանք շատ անբարյացակամորեն են վերաբերվում բանակցությունների ժամանակ անգլերեն կամ գերմաներեն խոսելուն՝ համարելով, որ դա ոտնահարում է իրենց ազգային արժանապատվությունը: Ֆրանսիացիների մեծ մասը գերադասում է բանակցությունները վարել ֆրանսերենով: Իհարկե, հարկն եղած դեպքում կգտնեն մեկին, որը գիտի անգլերեն կամ նույնիսկ ռուսերեն, բայց «նստվածքը» կմնա: Ֆրանսիացիները գործընկերների մեջ բարձր են գնահատում իրենց ավանդույթների, պատմության, աշխարհագրության ու մշակույթի իմացությունը: Շոյվում են իրենց երկրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունից: Նրանց համար կարևոր են կապերն ու ծանոթությունները: Ռիսկի գնալ չեն սիրում, գերադասում են ծանրութեթև անել և լավ կշռադատել որոշումները: Զրուցակցին ընդհատելը, սեփական դիրքորոշումը ուղղակիորեն արտ...
Recent posts

Արքայից արքան վերադառնո՞ւմ է

  Դիվանագիտությունն արվեստ է, բայց նախ և առաջ գիտություն է: Գիտությունը շարժվում է օրենքներով, և այդ շարժումը խաթարվում է, երբ խախտվում են օրենքները: Դրանցից ամենակարևորներից մեկը ուսուցանում է՝ պետության կայունությունը և ուժն ուղիղ համեմատական են նրա ներքին ամրությանը և այն բնակեցնող հանրության միասնականությանը: Հելլադայի 2 հիմնական պոպուլացիաները՝ աթենացիները և սպարտացիները, խախտեցին այս ոսկե հավասարակշռությունը, և երկիրը կանգնեց կործանման եզրին: Նրանք սկուտեղի վրա պարսիկին հրամցրին այն, ինչը ժամանակին պահել էին զենքի ուժով՝ միասնաբար… Իսկ ասել, թե արքայից արքա Դարեհը ձեռքերը ծալած սպասում էր այդ երկնային մանանային, կնշանակի թերագնահատել պարսիկների տաղանդը՝ քաղաքական խորաթափանցությունը, պետական մտածողությունը և կայսերական նկրտումները: Արքայի երկնագույն երազը հույն-պարսկական պատերազմի՝ ամենևին ոչ իր օգտին արձանագրած արդյունքները սրբագրելն էր: Եվ այդ նպատակով արքայական բոլոր ծառայությունները՝ դիվանագիտական անձնակազմը, ռազմական և քաղաքական հետախուզությունները, լրտեսական ցանցն ուշի...

Ժամկետը չբոլորած պայմանագրի մասին

  Դեմ դիմաց կանգնած 2 խոշոր դաշնությունները հավասարակշռում էին մեկմեկու: Սպարտան հենվում էր Պելոպոնեսյան պետությունների և Բեովտիայի վրա (բացի Պլատեայից): Աթենքն իր տրամադրության տակ ուներ Էգեյան, Սև և Մարմարա ծովերի առափնյա քաղաքներն ու կղզիները: Սպարտան կարող էր դուրս բերել գրեթե 2 անգամ ավելի հետևակ, քան Աթենքը, որը դրա փոխարեն անվերապահորեն գերակայում էր ծովում: Սպարտան ավելի հաստատուն և դիմացկուն էր, իսկ Աթենքը տնօրինում էր հսկայական նյութական միջոցներ: Աթենքը ձգտում էր ոչնչացնել Սպարտան: Իսկ ինչո՞վ էր պակաս վերջինն առաջինից: Ոչնչով: Սպարտայում իշխանությունն օլիգարխների ձեռքին էր, Աթենքում՝ դեմոկրատների: Ընդամենը: Աթենքի ռազմավարությունը հենված էր ցամաքում պաշտպանվելու, իսկ ծովում հարձակվելու սկզբունքի վրա: Համաձայն Պերիկլեսի ռազմական ծրագրի՝ նա պատրաստ էր զոհել Ատտիկան և դիմադրել՝ ապավինելով իր մտահղացմամբ Աթենքի շուրջը կանգնեցված պարիսպներին՝ «երկար պատերին»: Բոլորին էր հայտնի, որ սպարտացիներն անվարժ էին բերդերի դեմ պատերազմելու մեջ: Պերիկլեսը, այդ անխոնջ և պրպտուն քաղաքական ...

Հետերաները՝ դեմոկրատիայի առաջամարտիկներ

Նախորդ գլուխներում մենք տեսանք, որ հին ժամանակներում գոյություն ուներ կրոնական-սրբազնացած պոռնկություն, երբ հեթանոսական մեհյաններում, նրանց մոտակա տարածքում կամ սրբատեղիներում կանայք զանգվածորեն տրվում էին տղամարդկանց՝ հանուն կամ ի սեր աստվածների: Դա հիմնականում կատարվում էր տոնակատարությունների ժամանակ, բայց կարող էր տեղի ունենալ նաև ժամանակացույցից դուրս՝ սովորական օրերին: Այսօրվա քաղաքակիրթ մարդու համար այս վայրենի սովորույթն սկզբնական շրջանում իր մեջ պարունակել է կուսությունը զոհաբերելու սրբազան գաղափարը: Սակայն տղաները հազիվ թե այստեղ շահեկան դիրքում լինեն: Տաճարում ծառայության անցնելու և քրմի կարգավիճակ ստանալու համար նրանք պարտավոր էին ամորձատման միջոցով զոհաբերել իրենց առնականությունը: Հետագայում կրոնական պոռնկությունը կորցնում է կուսությունը զոհաբերելու գլխավոր նպատակը և վերափոխվում է հակառակ՝ բեղմնավորման, ծննդաբերության և արգասավորության գործընթացի: Մասնավորապես, ամուլ կանայք, հոգնելով հղիանալու համար աստվածներին աղերսելուց, գտնում էին կարճ և հուսալի ճանապարհ՝ հարաբերվել առա...

Modus Vivendi, որն այդպես էլ չհաստատվեց

Հին Հունաստանի քաղաքական քարտեզը կազմված էր բազմաթիվ պոլիսներից, որոնց միջև հարաբերությունները երբեք միապաղաղ ու հանդարտ չեն զարգացել, ինչը միանգամայն բնական երևույթ է, եթե նկատի ունենանք, որ նման բազմացեղ և խայտաբղետ ազգաբնակչության յուրաքանչյուր անդամ ուներ իր հետաքրքրություններն ու հավակնությունները: Հասկանալի է նաև, թե ինչու էին պոլիսների հարաբերությունները սերտանում արտաքին վտանգի ուժեղացման դեմ հանդիման: Համահունական դաշնությունն Աթենքի գլխավորությամբ մղվում էր առաջին պլան՝ իր թևի տակ առնելով անդամ պետություններին: Եվ ընդհակառակը, ռազմական սպառնալիքը թուլանալու դեպքում գլուխ էին բարձրացնում կենտրոնախույս տրամադրությունները. ամեն մեկը վերմակը քաշում էր իր կողմը: Ընդհանուր առմամբ՝ Հելլադան խոցելի էր դառնում արտաքին թշնամու դեմ հանդիման, այն ժամանակ, երբ սրվում էին հնուց եկող մե՛կ գլուխ բարձրացնող, մե՛կ հանդարտվող մրցակցություն-թշնամանքն Աթենքի և Սպարտայի միջև, որն ի վերջո հանգեցնելու էր ռազմական ուժեղ բախման: Եվ քաղաքական այս իրավիճակը հիմնականում որոշելու էր հունական պետություններ...

Հելլադան քաղաքացիական կռիվների բոցերում

  Հին և նոր պատմության մեջ, երբ 2 կամ ավելի պետություններ այլևս չեն կարողանում պահպանել խաղաղ գոյակցության ստատուս քվոն, բավական է լինում մի կայծ, մի փոքր միջադեպ, որպեսզի բռնկվի պատերազմի հրդեհը: Առաջին համաշխարհային պատերազմի համար նման ազդանշան եղավ կրակոցը Սարաևոյում, երկրորդ աշխարհամարտն սկսվեց վերմախտի կողմից լեհական ռադիոկայանի գրավումով: Իսկ Հունաստանում քաղաքացիական պատերազմի սանձազերծման համար շարժառիթ ծառայեց Պլատեայի միջադեպը, որն Աթենքի դաշնակիցն էր, կնշանակի՝ Սպարտայի թշնամին: 431 թվականի մարտին Պլատեայի քաղաքացիներից մեկը, այսինքն՝ դավաճանը, որոնց առատությամբ Հունաստանը կարող էր մտնել Գինեսի գրքի մեջ, եթե այդպիսին լիներ հին աշխարհում, քաղաքի դարպասները բացեց Սպարտայի դաշնակից փիգալիական 300-հոգանոց հոպլիտների առաջ, որոնք վերջնագիր ներկայացրին քաղաքային իշխանություններին՝ փոխել իրենց քաղաքական ուղղվածությունը և մտնել Բեովտիական լիգայի մեջ, այլ կերպ ասած՝ հարել Սպարտային: Սակայն պլատեացիները նրանց մի մասին սպանեցին, մի մասին էլ գերի վերցրին: Հետո առավոտյան դեմ Պլատեա հ...

Երբ արյան գույնը նույնն է

  Պելոպոնեսյան պատերազմի բոցն ընդգրկել էր ողջ Հելլադան: Հույնը թափում էր հույնի արյունը: Նույն հեշտությամբ, ինչ հեշտությամբ հույնը թափում էր պարսիկի արյունը, իսկ պարսիկը՝ հույնի: Եղբոր և թշնամու արյան գույնը դարձել էր նույնը: Երկրում ծայր էր առել կատարյալ նախճիր՝ բռնություն, ահաբեկչություն, կոտորած: «Ազգամիջյան կռիվը,- ասել է Հերոդոտոսը,- նույնքան աղետալի է համատեղ պատերազմից, որքան ինքը՝ պատերազմը խաղաղությունից»: Քաղաքացիական պատերազմը բերեց մի երևույթ, որը նորություն էր Հելլադայի համար: Ի սկզբանե կռվող կողմերը դրսևորեցին այնպիսի դաժանություն, ինչպիսին չէր նկատվել անգամ հույն-պարսկական պատերազմի ժամանակ, որը խորթ էր հելլենների բարոյահոգեբանական կերտվածքին ու ազգային էությանը: Նախկինում ռազմագերիներին փոխանակում էին, ազատում փրկագնի դիմաց կամ պահում մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը: Հիմա նրանց պարզապես սպանում էին: Քաղաքացիական պատերազմն իր հետ բերեց հրեշավոր բարքեր և օրենքներ: Երկրում մոլեգնում էր անզուստ ամենաթողությունը: Պլատեացիներն սպանեցին իրենց գերիներին, սպարտա...