Skip to main content

Հելլադան քաղաքացիական կռիվների բոցերում

 

Հին և նոր պատմության մեջ, երբ 2 կամ ավելի պետություններ այլևս չեն կարողանում պահպանել խաղաղ գոյակցության ստատուս քվոն, բավական է լինում մի կայծ, մի փոքր միջադեպ, որպեսզի բռնկվի պատերազմի հրդեհը: Առաջին համաշխարհային պատերազմի համար նման ազդանշան եղավ կրակոցը Սարաևոյում, երկրորդ աշխարհամարտն սկսվեց վերմախտի կողմից լեհական ռադիոկայանի գրավումով: Իսկ Հունաստանում քաղաքացիական պատերազմի սանձազերծման համար շարժառիթ ծառայեց Պլատեայի միջադեպը, որն Աթենքի դաշնակիցն էր, կնշանակի՝ Սպարտայի թշնամին: 431 թվականի մարտին Պլատեայի քաղաքացիներից մեկը, այսինքն՝ դավաճանը, որոնց առատությամբ Հունաստանը կարող էր մտնել Գինեսի գրքի մեջ, եթե այդպիսին լիներ հին աշխարհում, քաղաքի դարպասները բացեց Սպարտայի դաշնակից փիգալիական 300-հոգանոց հոպլիտների առաջ, որոնք վերջնագիր ներկայացրին քաղաքային իշխանություններին՝ փոխել իրենց քաղաքական ուղղվածությունը և մտնել Բեովտիական լիգայի մեջ, այլ կերպ ասած՝ հարել Սպարտային: Սակայն պլատեացիները նրանց մի մասին սպանեցին, մի մասին էլ գերի վերցրին: Հետո առավոտյան դեմ Պլատեա հասած փիգալիական գլխավոր զորքերի հրամանատարությանը վերջնագիր ներկայացրին. «Հեռացեք, հակառակ դեպքում գերիները կգլխատվեն»: Զորքերը հեռացան: Իսկ պլատեացիները երդմնազանց եղան և մահապատժի ենթարկեցին գերիներին՝ արդարանալով, թե իբր համաձայնագիրը պաշտոնապես չէր վավերացվել: Հետո մոտեցան աթենական զորամիավորումները և Պլատեան առան պաշտպանության տակ: Սպարտան և Աթենքը պլատեական միջադեպը գնահատեցին որպես պատերազմի ազդանշան, քանի որ երեսնամյա պատերազմի 2 մասնակիցներ ռազմական գործողություններ ծավալեցին իրար դեմ: Երկու մայրաքաղաքներում կետերը դրվեցին «i»-երի վրա: Նրանք առանձին-առանձին փորձեցին դաշնակցել հունական չեզոք պոլիսների, Պարսկաստանի և օտար տերությունների հետ: Սպարտայի թագավոր Արքիդամոսը, հսկայական բանակի գլուխն անցած, շարժվեց Իսթմոսից հյուսիս՝ զուգահեռաբար գործի դնելով լրտեսական և քարոզչական ծառայությունները՝ Աթենքում խուճապ ու տագնապ առաջացնելու նպատակով: Հասնելով Ատտիկայի սահմանին՝ նա դեսպան ուղարկեց Աթենքի ժողովրդական ժողով: Աթենքը չընդունեց դեսպանին և հայտարարեց, թե Սպարտայի հետ չի ուզում որևէ գործ ունենալ, քանի դեռ նրա զորքերը չեն վերադարձել ելման դիրքեր: Հեռանալով՝ դեսպանը լակոնիկ ասաց. «Այս օրը կդառնա հույների համար մեծագույն դժբախտությունների սկիզբը»: Այդ արտահայտությունը ևս, ինչպես սպարտացիների շատ այլ արտահայտություններ, դարձավ թևավոր խոսք դիվանագիտական բառապաշարում:

…Սպարտացիներն սկսեցին ասպատակել Ատտիկան, իսկ աթենական նավատորմն սկսեց ավերել Պելոպոնեսի առափնյա քաղաքները: 430 թվականին Սպարտան ներխուժեց Աթենքի համար կենսական ատտիկյան տարածք և 1 ամիս շարունակ քարուքանդ արեց այն: Մարդկանց քշեցին իրենց բնակատեղերից, այրեցին նրանց տներն ու տնտեսությունները: Փախստականները լցվեցին Պիրեոս և Աթենք: Անտուն, սովահար և հիվանդ հազարավոր մարդիկ ապրում էին բաց երկնքի տակ՝ հրապարակներում, տաճարների մատույցներում: Ամենամեծ խնդիրը ջրի պակասն էր՝ հաց չլինելուց ավելի: Բոլոր ջրամբարներն ու աղբյուրներն աղտոտվեցին: Բռնկվեց ժանտախտի համաճարակ: Բժշկությունն անզոր էր: Հիվանդներին խնամողներն անմիջապես վարակվում էին: Մարդկանց ջերմությունը խիստ բարձրանում էր, աչքերը կարմրում էին, ասես բոցավառվում էին, կոկորդը և լեզուն դառնում էին արնագույն, շնչառությունը՝ անկանոն: Սկսվում էր ահավոր մի հազ: Մաշկը դառնում էր կապարագույն, ծածկվում թարախային այտուցներով: Ներքին սաստիկ ջերմությունից տանջվող մարդիկ խուլ ճիչեր էին արձակում և ջղաձգվում, չէին դիմանում անգամ հագուստի կամ վերմակի ամենաթեթև հպումին և ծարավից դիվահար՝ նետվում էին ջրհորերը: Մահանում էին սովորաբար հիվանդության 7-ից 9-րդ օրը: Իսկ եթե հրաշքով կենդանի էին մնում, դառնում էին հաշմանդամ, կուրանում էին կամ էլ կորցնում հիշողությունը: 4 տարի ժանտախտը զարհուրելի կոտորած սարքեց Աթենքում և շրջակայքում, բանակի 1/3-ը շարքից դուրս եկավ, իսկ թե ինչ թիվ էր կազմում քաղաքների բնակչության կորուստը, ոչ ոք չէր հաշվում: Հաշվող էլ չկար, քանի որ իշխանություն չկար: Քաղաքում տիրություն էին անում դիակապուտները, գողերն ու պոռնիկները: Ժանտախտի զոհ դարձավ Պերիկլեսը: Մահվանից առաջ նա կոչ արեց ժողովրդին. «Աթենքի մեծությունը ոչ միայն նրա անցյալի և ներկայի մեջ է, այլ նաև ապագայի: Աթենական ոգին կրկին վեր կհառնի բոլոր ձախորդություններից ու դժբախտություններից, և անգերազանցելի նավատորմը կընդարձակի նրա սահմանները մինչև աշխարհի ծայրը»,- ասել է մեծ հայրենասերը և ականավոր քաղաքական գործիչը:

Պերիկլեսը լավ գիտեր իր ժողովրդի կարողությունները: Ժանտախտից հետո հույները կարճ ժամանակում վերագտան հոգեկան հավասարակշռությունն ու արիությունը: Արագ կերպով սկսեցին վերականգնել բանակն ու նավատորմը: Զարգացման թափանիվն արագորեն սկսեց պտույտներ հավաքել:

Պերիկլեսին փոխարինեց դաժան, սահմանափակ և հայտնի դեմագոգ Կլեոնը: Նա իսկական խառնակիչ էր և կռվազան: Ժողովրդական ժողովում աթենացիներին գրգռում էր ստրատեգոսների դեմ: Կլեոնի գոռոզամիտ և ինքնահավան հայտարարությունները դասվում են այդ շրջանի հունական երգիծական ժանրին:

Պատերազմի վեցերորդ տարին է: Աթենական զորքերը շրջապատել են սպարտացիներին ընդամենը 4 քկմ մակերեսով Սֆակտերիա կղզում, բայց ոչ մի կերպ չեն կարողանում գրավել այն: Այդ կապակցությամբ ժողովրդական ժողովում կրքերը բորբոքվում են: Հիշեցնենք, որ էկլեսիան մեզ ծանոթ պառլամենտների հետ նմանության նշույլ անգամ չուներ: Այդ բարձրագույն օրենսդրական մարմնում ներկա էին 18-ից վեր բոլոր տղամարդ աթենացիները: Այսինքն, եթե դու այդ տարիքի քաղաքացի ես, ապա իշխանությունը դու ես: Հաստատ: Հարյուր տոկոսով: Ոչ ոք երբևիցե չի կարող ոտնահարել, անտեսել և աղավաղել ժողովրդական ժողովի որոշումը, որի ընդունողներից մեկը դու ես: Կրկնում ենք՝ ոչ ոք:

Եվ ահա այդ ժողովի նիստերից մեկում Կլեոնը ջախջախիչ քննադատության է ենթարկում զորավարներին: Իսկ թե ինչ է կատարվում հետո, պատմում է Թուկիդիդեսը: «… Այնուհետև Կլեոնը մատնացույց արեց Նիկիասին, որը գերագույն հրամանատարն էր և նրա անձնական թշնամին. «Եթե մեր զորավարները լինեին իսկական տղամարդիկ,- արհամարհանքով ասում է Կլեոնը,- ապա նրանք ճիշտ կօգտագործեին մեր նավատորմը և հեշտությամբ կգերեին մեր թշնամուն: Եթե նավատորմի հրամանատարը ես լինեի, մենք վաղուց հասած կլինեինք հաղթանակի»: Աթենացիներն այնժամ առաջարկում են Կլեոնին ղեկավարել նավատորմը և մեկնել իրադարձությունների վայր, եթե նա այդքան վստահ է իր ուժերին: Նիկիասն իր հերթին, ի պատասխան Կլեոնի խայթոցի, նույնպես անսպասելի կերպով պնդում է, որ վերջինիս տրվի բոլոր այն ռազմական ստորաբաժանումների հրամանատարությունը, որը նա կցանկանա: Կլեոնը չի հավատում իր ականջներին, սակայն Նիկիասն ամենայն լրջությամբ խոսում է իր լիազորությունները վայր դնելու մասին: Նա կրկին և կրկին պնդում է իր առաջարկը, և Նիկիասն ի վերջո բազմամարդ ժողովականների ներկայությամբ պաշտոնապես դադարում է ծովակալ լինելուց: Բացահայտորեն շփոթված Կլեոնը փորձում է հետ կանգնել խոսքերից՝ ասելով, թե միայն Նիկիասը, որն ունի հսկայական ռազմական փորձ, արժանի է ղեկավարելու նավատորմը:

Կատակերգությունն սկսվում է դրանից հետո: Ժողովականները, որոնք հույներին հատուկ հումորի տեր մարդիկ էին, Կլեոնին, ինչպես ասում են, բռնում են խոսքի վրա: Ինչքան նա փորձում է հրաժարվել, ներկաներն այնքան ավելի են պնդում, որ նա դառնա ծովակալ և միաձայն վանկարկում են «Լողա՛, լողա՛»: Կլեոնն ակամայից դառնում է նավատորմի գլխավոր հրամանատար և, օգնական ընտրելով տաղանդավոր Թեմիստոկլեսին, ճամփա է ընկնում: Նրան օգնում են պատահականությունը և, իհարկե, Թեմիստոկլեսի փորձն ու հնարամտությունը: Սֆակտերիա կղզում մեծ հրդեհ է ծագում և ոչնչացնում ողջ բուսական ծածկույթը: Աթենական հետախուզությունը, օգտվելով առիթից, ճշգրիտ ինֆորմացիա է հավաքում տեղանքի և սպարտական զորքերի տեղակայման մասին: Նավատորմն ու հոպլիտները կրկին ապացուցում են իրենց առավելությունը թշնամու նկատմամբ և գրոհով վերցնում են կդզին: Կլեոնը հաղթանակած վերդառանում է Աթենք՝ իր հետ բերելով հակառակորդի 292 զինվոր, այդ թվում 120 սպարտացիների: «Везет же дуракам»,- կասեր ռուսը: Իսկ այն, ինչ կատարվեց հետո, խոսում է Կլեոնի քինախնդրության ու փոքրոգության, աթենքյան դեմոկրատիայից հեռու կանգնած լինելու մասին: Ըստ պայմանավորվածության՝ ռազմագերիներին ճակատագիրը որոշելու էր Աթենքի ժողովուրդը, մինչդեռ նրանց հանձնեցին Կլեոնին, որը ծայրաստիճան դաժանությամբ սպանել տվեց անզեն մարդկանց:

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...