Skip to main content

Posts

Showing posts from March, 2023

Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգ

  Հայ ժողովուրդը, լինելով ավանդապաշտ և սեփական սովորույթները հարգող, կարելի է ասել՝ խիստ «արարողակարգային» է: Անգամ առօրեական, ոչ պաշտոնական հարաբերություններում մենք պահում ենք արարողակարգային սովորույթները և խստորեն հետևում դրանց կանոններին՝ թեկուզև ոչ միշտ ուշադրություն դարձնելով, որ այդ ամենն ուղիղ կապ ունի արարողակարգի հետ: Հայաստանը, ունենալով հազարամյակների պատմություն, պետականության ձևավորված ավանդույթներ, բնականաբար, ունեցել է նաև հասարակական, քաղաքական կյանքը կարգավորող, միջպետական հարաբերությունները համակարգող արարողակարգային նորմեր և ավանդույթներ: Բազմաթիվ են դրա մասին վկայությունները հայ պատմիչների աշխատություններում: Հայկական թագավորությունները, անկախ գոյության ժամանակահատվածից և բարդ աշխարհաքաղաքական պայմաններից, մշտապես ունեցել և պահպանել են արարողակարգային ուրույն և հստակ կանոններ: Ընդ որում, ինչպես ներարքունական, այնպես էլ արտաքին աշխարհի՝ հարևան երկրների, կայսրությունների հետ հարաբերություններ կառուցելիս: Հայկական թագավորություններն ունեցել են ազգային ավանդույթնե

Հովհաննես Խան Մասեհյան

  Իրանահայ հայտնի թարգմանիչ, պետական և հասարակական գործիչ, դիվանագետ, մանկավարժ և խմբագիր Հովհաննես Խան Մասեհյանը ծնվել է Թեհրանում 1864 թվականի փետրվարի 23-ին՝ Պարսկաստանի Նասեր Էդ Դին շահի արքունական ոսկերչապետի ընտանիքում: Հայրը՝ Ծերունի Մասեհյանը, Ղաջարների ժամանակաշրջանի փորձառու ակնագործներից մեկն էր, որը նաև հռչակված էր իր պատրաստած անկրկնելի ադամանդակուռ գլոբուսով: Այդ՝ ոսկուց, արծաթից և հարյուրավոր թանկարժեք ադամանդ, զմրուխտ, հակինթ, փիրուզ և մարգարիտ քարերով ձևավորված գործը ներկայումս համարվում է Իրանի ազգային հարստություն և պահվում է Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի Ազգային զարդերի գանձարանում: Մայրը՝ Աննա Երվանդյանը, Մոզաֆարեդդին Միրզայի ֆրանսերենի ուսուցիչ՝ Անտոն Խան Երվանդյանի քույրն էր: Մասեհյանի մանկությունն ու պատանեկությունը, ողջ գիտակից կյանքն անցել է բացառիկ պայմաններում: Մասեհյանը նախնական կրթությունը ստացել է Թադեոս-Բարդուղիմեոս եկեղեցում գործող Մկրտիչ վարդապետի վարժարանում (Շահաբդուլադիմի թաղամասում, որն այդ ժամանակ բնակեցված էր գերազանցապես հայ