Skip to main content

Posts

Showing posts from April, 2021

Իսլամական աշխարհը և Մերձավոր Արևելքը

  Մերձավոր Արևելքը մի տարածաշրջան է, որտեղից համաշխարհային միանգամից երեք խոշոր կրոններ են սերում ( հուդայականությունը, քրիստոնեությունը և իսլամը ) : Այդ տարածաշրջանի խիստ լանդշաֆտում համընդհանուր ձգտումների դրոշակակիր նվաճողներ ու մարգարեներ են ծնունդ առել: Նրա անծայրածիր թվացող տարածքներում կայսրություններ են ստեղծվել ու կործանվել: Նրա բացարձակ միապետներն իրենց հռչակում էին իշխանության լիակատար կրողներ, որպեսզի հետագայում տեսիլքի պես անէանային: Այստեղ գոյություն են ունեցել ներքին ու միջազգային կարգերի բոլոր ձևերը, և դրանք բոլորն էլ պատմության ինչ-որ փուլում մերժվել են: Աշխարհի համար արդեն սովորական է դարձել, որ հանուն ինչ-որ համընդհանուր ճշմարտության՝ Մերձավոր Արևելքից տարածաշրջանային ու նույնիսկ համաշխարհային կարգերի տապալմանն ուղղված ահազանգեր են գալիս: Այս տարածաշրջանի առանձնահատկությունը մարգարեական աբսոլյուտիստական վարչակարգերն են, որոնք այդպես էլ մնացել են իրենց երբեմնի փառքի մասին երազանքի և ներքին ու միջազգային լեգիտիմության ընդհանուր հիմքերի շուրջ մարդկանց մեր օրերում միավ

Վիեննայի կոնգրեսը

  Խաղաղ կարգեր մշակելու նպատակով Վիեննայում հավաքված պետական գործիչներից յուրաքանչյուրը վերապրել էր այն ցնցումների շրջանը, որոնք առնչվել էին իշխանության ավանդական գրեթե բոլոր կառույցներին: 25 տարվա ընթացքում նրանք տեսել էին, թե ինչպես էր լուսավորականության ռացիոնալությունն իր տեղը զիջել տեռորի կրքերին, ինչպես էր ֆրանսիական հեղափոխության միսիոներական ոգին բոնապարտիստական էքսպանսիոնիստական կայսրության ազդեցության տակ վերափոխվել: Ֆրանսիայի հզորությունը ծաղկել էր ու մարել: Այն անցել էր Ֆրանսիայի սահմաններն ու տարածվել Եվրոպա աշխարհամասով մեկ և մարել Ռուսաստանի անծայրածիր տարածքում: Կոնգրեսում Ֆրանսիայի պատվիրակն իր անձով կարծես անվերջ թվացող ցնցումների դարաշրջանն էր մարմնավորում: Շառլ Մորիս դե Թալեյրան-Պերիգորը ամենուր էր: Իր կարիերան նա սկսել էր որպես Օտենի եպիսկոպոս, այնուհետև հանուն հեղափոխության լքել էր եկեղեցին, իսկ հետո՝ արտգործնախարարի պաշտոնում Նապոլեոնին ծառայելու համար հրաժարվեց հեղափոխությունից, հետո ֆրանսիական միապետությունը վերականգնելու նպատակով բանակցություններ վարելու համ

Պաղեստինի հարցն ու միջազգային կարգերը

  Նկարագրված ցնցումների ֆոնին Մերձավոր Արևելքում արդեն տևական ժամանակ երբեմն հախուռն, երբեմն ինտենսիվ, շարունակվում է տասնամյակներ շարունակ պայթյունի եզրին կանգնած արաբա-իսրայելական հակամարտության լուծմանն ուղղված խաղաղ գործընթացը: Դրանում տեղ են գտել լայնածավալ 4 պատերազմ և բազմաթիվ լոկալ բախումներ: Արմատական իսլամիստական ու ջիհադիստական խմբավորումներից յուրաքանչյուրը   հակամարտությունը զենքի դիմելու առիթ է դիտում: Իսրայելի գոյության ու նրա ռազմական կարողությունների փաստն ինքնին արաբական աշխարհում ընկալվում է որպես նվաստացում: Տարածք չզիջելու հայեցակարգային հանձնառությունը վերածվեց Իսրայելի հետ համակեցության անհրաժեշտության գիտակցման, և որոշ անձինք դրա մեջ դաժան ճշմարտություն էին տեսնում, իսկ ոմանք էլ դա համարում էին հավատի մերժում: Համաշխարհային քաղաքականության քիչ թեմաներ են ուշադրության արժանի, և դրանց թվում է այն, թե ինչպես է Իսրայելը ձգտում պահպանել սեփական անվտանգությունն ու ինքնությունը, թե ինչպես են պաղեստինցիները տենչում սեփական պետություն ստեղծել, թե ինչպես են հարևան արաբա

«Արաբական գարունն» ու սիրիական կատակլիզմը

  2010թ. վերջին սկսված «արաբական գարունը» մի պահ հույս տվեց, որ տարածաշրջանում եղած բռնակալությունների ու ջիհադիստների դեմ հանդես եկող ուժերը բարեփոխումների նոր ալիքի ներքո կխարխլեն նրանց դիրքերը: Արևմտյան քաղաքական առաջնորդներն ու լրատվամիջոցները ողջունեցին ժողովրդական հուզումները Թունիսում ու Եգիպտոսում՝ որպես երիտասարդների հեղափոխություն՝ հանուն ազատական ժողովրդավարական սկզբունքների: Միացյալ Նահանգները պաշտոնապես հաստատեց ցուցարարների պահանջներն ու սատարեց «ազատության», «ազատ ու արդար ընտրությունների», «ներկայացուցչական կառավարության» ու «իրական ժողովրդավարության» նրանց՝ անվերապահ կենսագործելու կոչերին: Բայց և այնպես, ինչպես պարզվեց բռնապետական վարչակարգերի տապալումից հետո, ժողովրդավարության ճամփան տանջալից ու տառապալից էր: Արևմուտքում շատերը Կահիրեի Թահրիր հրապարակում տեղի ունեցածը մեկնաբանում են որպես այն բանի ապացույց, որ բռնապետության այլընտրանքի որոնումները պետք էր շատ ավելի վաղ սկսել: Իրականում խնդիրն այն էր, որ ԱՄՆ-ն դժվարանում էր եգիպտական հանրության մեջ գտնել այնպիսի տարր