Skip to main content

Posts

Showing posts from January, 2021

Ինտեգրացիոն գործընթացները Եվրասիայում

  Եվրասիական ինտեգրացիայի ինստիտուցիոնալ և իրավական առանձնահատկությունները 1991թ. ԽՍՀՄ փլուզումը դարձավ համաշխարհային հարթակի նշանակալից քաղաքական իրադարձություններից մեկը, ինչը հանգեցրեց նրա հիմքի վրա 15 անկախ պետությունների ձևավորմանը: Դա անխուսափելիորեն իր հետևից հանգեցրեց հանրային կյանքի տարբեր ոլորտներում համագործակցության նոր մեխանիզմների սահմանման անհրաժեշտությանը, որոնք կհամապատասխանեին տվյալ պատմական փուլի աշխարհաքաղաքական իրողություններին: Այդպիսի կապերի ձևավորման վրա հսկայական ներգործություն են ունեցել ԽՍՀՄ-ում երբևէ գոյատևած և այնտեղ գործած քաղաքական, սոցիալական, տնտեսական միացյալ մեխանիզմները: Վերստին ձևավորված պետությունները, բախվելով մի շարք դժվար լուծելի խնդիրների՝ կապված սեփական տնտեսության աճի, նախկին խորհրդային պետությունների պետական համակարգի սահմանման, ինչպես նաև համաշխարհային հարթակում ընթացող գլոբալացման ակտիվ գործընթացների հաշվառման հետ, պետք է իրենց տեղը սահմանեին համաշխարհային հանրության մեջ: Արդյունքում՝ 1991թ. դեկտեմբերի 8-ին Բրեստի մոտակայքում (Բելոռու