Skip to main content

Posts

Showing posts from February, 2024

Թուրքական գործոնն արցախյան երրորդ պատերազմում

  2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելուց անմիջապես հետո, հստակորեն ուրվագծվեց Թուրքիայի գործոնը ․ Անկարան ամենաբարձր մակարդակով իր լիարժեք աջակցությունը հայտնեց Բաքվին։ Թուրքիայի օժանդակությունն Ադրբեջանին որոշակի փոփոխություններով մշտապես առկա է եղել արցախյան հակամարտության պատմության ողջ ընթացքում։ Անկարան չի էլ փորձել թաքցնել, որ արցախյան հարցում լիարժեք ու հնարավոր բոլոր տարբերակներով աջակցում է Բաքվին, ավելին՝ 1993 թվականին հայկական զինված ուժերի կողմից Քարվաճառն ազատագրելուց հետո Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի միակողմանի փակումն էլ էր աջակցություն Ադրբեջանին, որի արդյունքում էլ, ինչպես հայտնի է, ղարաբաղյան գործոնը՝ որպես նախապայման, որոշիչ դարձավ նաև հայ-թուրքական հարաբերություններում։ Թուրքիայի՝ արցախյան զարգացումներում ներգրավվելու դրդապատճառներն առավելապես բխում էին հարավկովկասյան տարածաշրջանում դերակատարումը մեծացնելու վերջինիս նպատակներից։ Սա գերակա ուղղորդիչ էր և՛ արցախյան առաջին պատերազմում, և՛ ապրիլյան քառօ

2018-2022 թվականներին հայ-թուրքական կարգավորման գործընթացի նոր փուլ

  ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն «առանց նախապայմանների» 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս տևական ժամանակ կրկնում էին, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների։ 2018 թվականին հաջորդած 2-2,5 տարիների ընթացքում առնվազն հանրայնացված չկար հայ-թուրքական գործընթաց ու շփումներ։ Ըստ Ձեզ՝ մինչ պատերազմն արվո՞ւմ էին քայլեր Թուրքիայի նկատմամբ նոր իշխանությունների քաղաքականության մշակման ուղղությամբ, տեսանելի՞ էր որևէ ձեռագիր, մոտեցում, և ինչպիսի՞ն էր Թուրքիայի արձագանքը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին ու իշխանափոխությանը։ Հաշվի առնելով Թուրքիայի բավական լուրջ փորձը պետականության, պետական համակարգի, ինստիտուտների կայացվածության հարցում՝ ես կարծում եմ, որ այնտեղ շատ արագ հասկացան, որ իրավիճակն էապես անլրջանում է։ Հետևաբար, հասկացան նաև, թե այդ անլրջությու

CV թե՞ ռեզյումե- սա է խնդիրը

  Որևէ առաջարկ տեքստով ներկայացնելը սկսվում է նրանից, թե ինչպես ենք ինքներս մեզ ներկայացնում մեր մասին պատմող որևէ փաստաթղթում։ Տեքստերով վաճառքը պետք է սկսել սեփական գիտելիքն ու հմտությունը գործատուին վաճառելուց։ Ամենևին կարևոր չէ՝ մասնագիտությամբ ով ենք։ Մենք պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել ինքներս մեզ՝ առանց ավելորդության, առանց ընթերցողին ձանձրացնելու։ Այո, խոսքը CV-ի կամ ռեզյումեի մասին է։ Ինչպես հասկացաք, սկզբունքը նույնն է ․ մենք հանդիսանում ենք «պրոդուկտ», իսկ գործատուն գնորդն է, ով վճարելու է մեր գիտելիքի, մեր ներդրած ժամանակի և վերջնական արդյունքի համար։ Գործատուն մեր մասին պատմող գրառման մեջ ցանկանում է մեր մասին կարդալ այն, ինչը կօգնի պատկերացնել տվյալ հաստիքում մեր գիտելիքների ու հմտությունների պիտանելիությունը։ Օրինակ՝ հաշվապահի հաստիքի համար կոշկակարի կամ խոհարարական հմտությունների մասին նշելն անիմաստ է, եթե անգամ փայլուն համբավ ունեք այդ ոլորտներում։ Ավելին, դա կստեղծի այնպիսի տպավորություն, թե հաշվապահական հմտությունների բացակայության պատճառով տեքստը շաղախել