Skip to main content

Posts

Showing posts from May, 2023

1988 թվականի փետրվար.Ադրբեջան Տարակուսանք ու ջարդեր

  Արտառոց իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում հանկարծակիի բերեցին Ադրբեջանին ու բացահայտեցին երկրի քողարկված հիմնախնդիրները: Ադրբեջանի բնակչությունը շատ ավելի տարասեռ էր, քան Հայաստանինը: Բնակչության թվով կրկնակի գերազանցելով Հայաստանին՝ ազգային առումով Ադրբեջանը ներկայանում էր որպես շատ ավելի լայն խառնուրդ, որտեղ ապրում էին նշանակալի թվով ազգային փոքրամասնություններ՝ ռուսներ ու հայեր, ինչպես նաև կովկասյան փոքր ազգությունների՝ թալիշների ու լեզգիների ներկայացուցիչներ: Ազգային փոքրամասնություններն այստեղ ապրում էին ինչպես կոսմոպոլիտ մայրաքաղաք Բաքվում, այնպես էլ հեռավոր քաղաքներում ու գյուղերում, որոնք ամենաաղքատներից էին Կովկասում: Առաջին հայացքից կարող էր թվալ, թե Ադրբեջանի կուսակցական ղեկավարության դիրքերը ամուր էին, քանի որ Քաղբյուրոն պաշտպանում էր Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում. իրոք, ի տարբերություն Հայաստանի կոմկուսի, Ադրբեջանում կոմունիստական կուսակցությունը կարողացավ իշխանությունը պահել մինչև 1992 թվականը: Այդուհանդերձ, տեղի կուսակցական ղեկավար Քյամրան Բ

Շուշի: Հարևանների պատմությունը

  Ալբերտ և Լարիսա Խաչատուրյանները թեյ են խմում իրենց այգում՝ դեպի հողը խոնարհված ծաղիկների մեջ, և նայում են հին դպրոցի փլատակներին: Նրանք նման են երկրաշարժ վերապրած մարդկանց: Խաչատուրյանների՝ Շուշիի վերին հատվածում գտնվող տունը քաղաքում կանգուն մնացած եզակի շենքերից է: Շրջելով այդ երբեմնի ծաղկուն քաղաքի փողոցները երիզող խնձորենիների և կաղնիների ստվերում՝ անցնում էի հին, ժամանակին շքեղ պատշգամբներով առանձնատների այրված կմախքների կողքով: Շուշին, որը կանգնած է ձորաբերանին՝ Ղարաբաղի կենտրոնական մասում, ժամանակին խոշորագույն կովկասյան քաղաքներից էր և հայտնի էր իր թատրոններով, մզկիթներով ու եկեղեցիներով: Գրեթե ամբողջովին ավերված քաղաքում այժմ ապրում են ընդամենը մի բուռ մարդիկ. հատուկենտ տները երիզում են ամայի փողոցները: Այդ ավերածությունները երկաշարժի արդյունք չեն. դրանք մարդկային արարքների հետևանք են: Խաչատուրյանները Շուշիում մնացած հազվադեպ բնիկներից են: Նրանք ներկայացնում էին հիմնականում ադրբեջանաբնակ քաղաքի հայ փոքրամասնությունը: 1988 թվականի փետրվարին, երբ Ղարաբաղի հայերը սկսեցին բո

Երևան. Արևելքի գաղտնիքները

  1905թ. Լուիջի Վիլարի անունով լրագրողին կովկասյան այս փոքրիկ՝ 28 հազար բնակչութամբ քաղաքը գերել էր իր արևելյան հմայքի շռայլությամբ. Արևելքի բոլոր գաղտնիքների բույրը պահպանած կամարակապ խանութների շարքը, որոնց մուտքերը վարագուրված են մուգ գործվածքով, մուգ կապույտ տունիկաներով թաթարների խմբերը, նրանց մեջ վեր ու վար անող մոլլաների կանաչ գլխարկները, այս ամենը չափազանց հրապուրիչ էր: Տեսա շուրջ մեկ տասնյակ տղաների կրոնական դասը. ուսուցիչը միալար ձայնով երգեցիկ խոսում էր՝ հետ ու առաջ ճոճվելով: Հարևան խցում վարսավիրը սափրում էր իր հերթական զոհի գլուխը: Ամենուր թեյ ու սուրճ էին վաճառում, բայց չտեսա այն յուրահատուկ համով արևելյան քաղցրավենիքից, որ համտեսել էի Կոստանդնուպոլսում ու Սարաևոյում: Մութ ծառուղիներում ու փոքրիկ բակերում որոճում էին անճոռնի ուղտերը: Գարշահոտ շուկայատեղին անցնելով՝ անսպասելիորեն հայտնվում ես Գյոք Ջամի մեծ մզկիթի առջև: Նկարագրվածը Երևանն էր՝ այն ժամանակ խառը հայ ու մահմեդական բնակչությամբ, ռուս նահանգապետով ու միջինարևելյան ոգով: Մի քանի դար շարունակ Երևանը Պարսկաստանի