Skip to main content

Posts

Showing posts from December, 2020

Կրոմվելի դիվանագիտությունը

  Եվրոպայի դիվանագիտության պատմության մեջ ուրույն տեղ է գրավում անգլիական բուրժուական հեղափոխության ( 1640-1660թթ. ) , նրա «երկար պառլամենտի» ու պրոտեկտոր Կրոմվելի դիվանագիտությունը: Քանի դեռ անգլիական հեղափոխությունը զբաղված էր իր ներքին գործերով, անմասնակից էր Եվրոպայում տեղի ունեցող իրադարձություններին, իսկ Եվրոպայի միապետները լավ չէին հասկանում Անգլիայում տեղի ունեցող իրադարձությունների նշանակությունը և քիչ էին անհանգստանում դրանցից: Իշխանության գլուխ անցած նոր ազնվականությունն ու բուրժուազիան արտաքին քաղաքական ասպարեզում կանգնած էին Անգլիայի գլխավոր ծովային հակառակորդների և առևտրական մրցակիցների՝ Հոլանդիայի, Իսպանիայի ու Ֆրանսիայի դեմ պայքարելու անհրաժեշտության առաջ: Այդ նպատակին էր կոչված ծառայելու անգլիական բուրժուական հեղափոխության դիվանագիտությունը: Անգլիական պուրիտանական ( մաքրակրոն ) ֆանատիկոսները անողոք պայքարի կոչ էին անում ընդդեմ Հոլանդիայի: «Աստված Հոլանդիան ավանդել է անգլիացիներին: Այնտեղ պետք է մեկնեն արդար մարդիկ, պետք է գնան և գահընկեց անեն բաբելոնական պոռնկուհուն,

Թալեյրանի դիվանագիտությունը

  Թալեյրանն ապրեց ու գործեց այնպիսի ժամանակաշրջանում, երբ գանձագողությունը և կաշառակերությունը շատ էին տարածված, սակայն նա այդ ասպարեզում էլ մրցակից չուներ՝ ինչպես ասում են, մանր-մունր գումարներով չէր զբաղվում: Նա ձեռքից բաց չէր թողնում ոչ մի հարմար առիթ ու հնարավորություն առավելագույնը կորզելու իր զոհերից: Կաշառակերության արվեստով ու կաշառի ահավոր չափերով Թալեյրանը զարմացրել էր անգամ բոլոր գանձագողերին ու կաշառակերներին: Նա կաշառք էր վերցնում Պրուսիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Միացյալ Նահանգներից, գաղութներից ու մետրոպոլիաներից, Եվրոպայից ու Ամերիկայից, Պարսկաստանից ու Թուրքիայից, կաշառք էր վերցնում բոլոր նրանցից, ովքեր այս կամ այն չափով կախված էին Ֆրանսիայից, կամ Ֆրանսիայի կարիքն ունեին, կամ վախենում էին Ֆրանսիայից: Իսկ ո՞վ չկար այդ ցուցակում: Թալեյրանի վերցրած կաշառքների հսկայական չափերի մասին են խոսում հետևյալ թվերը. պրուսական դեսպանին հասկացնել տվեց, որ նրանից կաշառք կվերցնի ոչ պակաս 300000 լիվր ոսկով, Կամպո-Ֆորմիի հաշտությունը կնքելու կապակցությամբ Ավստրիայից վերցրեց 1 միլիո