Skip to main content

Posts

Showing posts from October, 2022

Սեպտեմբերի 11-ի հետևանքները

  Պարոն նախագահ, սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո մեզանից յուրաքանչյուրը, թե՛ որպես անհատ, թե՛ որպես ղեկավար, որ պատասխանատվություն է կրում մեր մոլորակի ապագայի համար, փորձում էր հասկանալ, թե ինչ պատահեց, ինչու և ինչպես: Այսպիսի ահաբեկչության հղացած ամբարտավանության և ֆաշիստական մտածողության համընդհանուր դատապարտումը ավելի արդարացված չէր կարող լինել: Անմիջապես հաջորդած վճռականությունը, որ ծրագրողները պետք է պատժվեն և նրանց հենակետերը վերացվեն, անհրաժեշտ և խոհեմ քայլ էր: Շարունակում է գործել այն գիտակցությունը, որ սա երկարատև ու բազմաշերտ գործընթաց է: Գիտնականներն ու վերլուծաբանները փորձել են ուսումնասիրել ու բացատրել ահաբեկչության օրը, դրա պատճառներն ու հետևանքները: Սա անհրաժեշտ գործընթաց է, որը, եթե համբերատար լինենք, ավելի շատ հարցերից կսկսվի, քան պատասխաններից: Եթե անսալու լինենք այս տրամաբանությանը, այն անխուսափելիորեն կհանգեցնի երկխոսության: Ոչ միայն այս տարի, այլև ամեն տարի: Եթե մենք ազնիվ լինենք, ապա այս երկխոսությունը կարտացոլի այն փաստը, որ թեև մենք շատ հս

Սեպտեմբերի 11-ի համաշխարհային ճգնաժամը

  Սեպտեմբերի 11-ին սկիզբ առած համաշխարհային ճգնաժամը մեզանից յուրաքանչյուրին մեր մայրաքաղաքներում ստիպել է վերանայել մեր կողմից տարվող քաղաքականությունը, մեր ենթադրություններն ու մեր կանխատեսումները: Մենք գիտակցեցինք, որ այն առավել լավ ու արդար աշխարհը, որ կարծում էինք, թե ստեղծում ենք սառը պատերազմի ավարտից հետո, դեռ իրականություն չի դարձել: Այն, որ 5000 և ավելի անմեղ քաղաքացիներ կարող են զոհվել մեկ օրվա ընթացքում, աշխարհի մեծագույն քաղաքներից երկուսում, հայտարարված պատերազմի բացակայության պայմաններում, նշանակում է, որ ահաբեկչությունը որակական նոր մակարդակի է հասել: Արդյունքում, միջազգային դաշինքներն ու ազգային քաղաքականությունը նույնպես նոր որակ են ստացել: Մենք միասնական ենք այս խնդրում: Ահաբեկչության դեմ պայքարի համար ձևավորված համաշխարհային կոալիցիան կախված է քաղաքակիրթ աշխարհի կողմից այսպիսի կույր ահաբեկչության միասնական դատապարտումից և դրա դեմ մինչև վերջ պայքարելու վճռականությունից: Պարոն նախագահ, սա առիթ է գիտակցելու այս կազմակերպության արժեքը, ողջունելու նրա նպատակներն ու մեթ

Աշխարհը փոխվել է սեպտեմբերի 11-ից հետո

  Պարոն նախագահ, արդեն սովորական խոսք է դարձել, որ աշխարհը, հատկապես միջազգային հարաբերությունները փոխվել են 2001թ. սեպտեմբերի 11-ի այդ ողբերգական երեքշաթիից ի վեր, երբ հազարավոր անմեղ մարդիկ իրենց կյանքով վճարեցին ժողովրդավարական առաջադեմ աշխարհը խավարտչին ու հետադիմական անհանդուրժողականության ուժերի հետ հյուծիչ և քաոսային ճակատամարտի թակարդը նետելու մի խումբ կրոնամոլների մոլեռանդ ատելության ու նրանց մահաբեր մտադրության գինը: Թույլ տվեք առաջին հերթին այս առնչությամբ միանշանակորեն հայտարարել ահաբեկչության դեմ պայքարին Հայաստանի կառավարության շարունակվող մասնակցության մասին: Մենք հայտարարել ենք մեր ազգային հանձնառության մասին և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային հանրության, մասնավորապես Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործողության ծրագրերին համահունչ քայլեր ենք ձեռնարկել: Մեր գործողություններն ու նախաձեռնությունները ընդունվել են ըստ արժանվույն և օգտակար համարվել: Այնուամենայնիվ, չնայած սեպտեմբերի 11-ի իրադարձություններն իրապես իրենց

Սեպտեմբերի 11-ի ստվերի ներքո

  Նախարարական խորհրդի այս տարեկան հավաքը Բուխարեստում ցույց է տալիս, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը գործում է և լավ է գործում: Իր ամենատարբեր փոփոխությունների միջոցով ԵԱՀԿ-ն ոչ միայն հաղթահարել է կտրուկ վերափոխումները միջազգային և մասնավորապես եվրոպական անվտանգության միջավայրում, այլև այն հաղթահարել է ամենամեծ մարտահրավերը՝ կասկածամտությունը: Այս 25 տարիների ընթացքում անորոշություն է արտահայտվել վերջինիս հարմարվելու կարողության, կասկածներ են արտահայտվել նրա ճկունության վերաբերյալ, ցինիզմ է դրսևորվել նրա այդ առաքելության շարունակման առնչությամբ: Անցյալ տարվա դժվարին նախարարական խորհուրդը, միաձայն ընդունված փոքրաթիվ փաստաթղթերով, վստահության վերականգնման հարցում շատ բան չտվեց: Մենք պետք է ընդունենք, որ ռումինական նախագահությանը շատ դժվարին խնդիր էր բաժին հասել՝ այս տարի մեզ նորմալ հուն վերադարձնելու առումով: Մենք մեր գոհունակությունն ենք հայտնում նախագահության կողմից ներդրված ջանքերի և այստեղ ընդունված ԵԱՀԿ բարեփոխումների մասին ծրագրի համար: Հույս ունեն

Ռասիզմ, այլատյացություն, անհանդուրժողականություն

  Մեր կառավարությունը միանում է այս խորհրդաժողովի գումարման առթիվ հարավաֆրիկյան ժողովրդին և իշխանություններին ուղղված ջերմ շնորհավորանքներին: Հարավային Աֆրիկայի ընտրությունը, մի տարածաշրջան, որտեղ ճշմարտությունը հաղթանակել է անարդարության նկատմամբ, վկայությունն է այն բանի, որ այս նոր դարում աշխարհը պատրաստ է ընդունել սեփական պատասխանատվությունը և հանդիսավոր կերպով ազդարարել իր հանձնառության մասին՝ մարտնչելու ընդդեմ ռասիզմի ու ցեղասպանության, ինչպես նաև այլատյացության ու խտրականության դեմ, որոնք ծնունդ են տալիս այդ երևույթներին: Եթե մենք այստեղ արդյունավետ կատարենք մեր աշխատանքը, ապա այս խորհրդաժողովը կճանաչվի որպես ՄԱԿ-ի ամենից կարևոր համագումարներից մեկը: Իսկ որպեսզի դա տեղի ունենա, մենք աներեր պիտի գտնվենք մեր այն համոզմունքի մեջ, որ մարդկությունը, որպես մեկ ընտանիք, հանձնառու է կանխարգելմանը, կրթական-բացատրական աշխատանքին և պաշտպանությանը, որոնք նպատակ ունեն մեկընդմիշտ արմատախիլ անելու ռասիզմը, ազգային խտրականությունը, այլատյացությունը և հարակից անհանդուրժողականությունը: Այս ծանր

Առանց վախի ապրելու իրավունք

  Այս հրաշալի քաղաքում ընդամենը երկու շաբաթ առաջ աննախադեպ քանակությամբ երկրների ղեկավարներ էին հավաքվել խոսելու նոր հազարամյակում աշխարհի առջև կանգնած մարտահրավերների և իրենց երկրների ձեռքբերումների ու ապագայի իրենց պատկերացումների մասին: Իհարկե, արտահայտված բազմաթիվ կարծիքները տարբեր տեսանկյուններ, շեշտադրումներ և մոտեցումներ էին ներկայացնում, բայց նաև հստակ է, որ աշխարհի առաջնորդները մեկնեցին գագաթաժողովից համընդհանուր արժեքների, սկզբունքների և ավելի խաղաղ ու բարեկեցիկ աշխարհ ունենալու գաղափարին իրենց հավատարմությունը վերահաստատած: Այս ամենը հստակ արտացոլված էր գլխավոր քարտուղարի զեկույցում և Հազարամյակի հռչակագրում, որը մեզ առաջիկա տարիների համար ընդհանուր օրակարգի նախագիծ է առաջարկում: Սա համաշխարհային օրակարգ է համաշխարհային նպատակների համար, բայց ինչպես հաճախ ասվում է, ցանկացած քաղաքականություն տեղական է, և ամեն ինչ սկսվում է տնից: Հետևաբար, ի վերջո ամեն պետություն ինքնուրույն պետք է փոփոխություն նախաձեռնելու պատասխանատվություն ստանձնի սեփական երկրում ու սեփական տարածաշրջանում

Մխիթարյան միաբանության 300-ամյա հոբելյանը

  Այսօր նշանավոր իրադարձություն է մեր ժողովրդի կյանքում, երբ համայն հայությունը խանդավառությամբ, հպարտությամբ ու պարծանքով նշում է Մխիթարյան միաբանության 300-ամյակը: Հայ ժողովրդի պատմության մեջ եզակի ու անզուգական այս հաստատությունը, կարելի է ասել, հայ քաղաքակրթության հիրավի գլուխգործոցն է՝ հոգևոր ու մշակութային մի սքանչելի կոթող: Ուստի թույլ տվեք այս պատմական օրը սրտի անհուն բերկրանքով շնորհավորել Մխիթարյան անդամներին և մեզ բոլորիս: Միաբանության հոբելյանն ինձ համար ունի երկակի և առանձնակի նշանակություն ոչ միայն որովհետև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն եմ, այլ նաև այն պատճառով, որ ես բախտ եմ ունեցել Հալեպում ուսանել Մխիթարյան ուսումնական հաստատությունում, որն իր անզուգական դրոշմն է դրել իմ հետագա կրթության ու դաստիարակության վրա: Այս օրերին միաբանության 300-ամյա հոբելյանը առանձնակի շուք, իմաստ ու բովանդակություն է ստանում հատկապես նրանով, որ 227 տարի բաժանումից հետո 2000թ. հուլիսի 19-ի պատմական ժողովով կայացավ Մխիթարյան միաբանության վերամիավորումը, որը եկավ մե