Skip to main content

Posts

Showing posts from October, 2023

Սերժ Սարգսյանի ստացած և թողած ժառանգությունը

  Եթե ամփոփ՝ որո՞նք էին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում տեղի ունեցած տրանսֆորմացիաները։ Ի՞նչ ժառանգություն էր ստացել Սերժ Սարգսյանը 2008 թվականին և 2018 թվականին ի՞նչ հանձնեց։ Ի՞նչ փոփոխություններ էր կրել բուն բանակցային գործընթացը, և ինչպե՞ս էին տրանսֆորմացվել միջնորդների ընկալումները։ Եթե հարցը դիտարկվի ընդհանրական տրամաբանության ներքո, ապա բանակցային գործընթացում ՀՀ իշխանությունները, ստացած ժառանգության վրա քարը քարի վրա դնելով, աստիճանաբար ամրապնդում էին Հայաստանի դիրքերն ու մոտեցումները։ Նոր կառուցվող տան նման շերտ առ շերտ քարերն ավելացնելով՝ առաջ էին ընթանում՝ Հայաստանի ու Արցախի համար ավելի բարենպաստ վիճակ ստեղծելով։ Առաջին հերթին բանակցային սեղանին դրված փաստաթղթում ամրապնդվեց այն, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեով կամ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտմամբ։ Այսինքն, եթե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ «Մադրիդյան սկզբունքներով» պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման համար միայն տեսական հնարավորություն էր ստեղծվում, ապա Սերժ Սարգսյանի պա

Ստամբուլի գագաթնաժողով․ իրականություն և շահարկումներ

  Երեք փաթեթների մերժումը փակեց բանակցային գործընթացում այն դարաշրջանը, երբ միջնորդները փորձում էին բոլոր հարցերի վերաբերյալ սեփական լուծումը, տեսլականն առաջարկել կողմերին։ Դրանից հետո բավական մեծ վակուում առաջացավ բանակցային գործընթացում, մինչև որ կփորձեին հասկանալ, թե ինչը կարող էր լինել նոր մոտեցում։ Այդ ընթացքում միջազգային հանրությունն իր տրամադրությունները, ընկալումներն արտահայտել է նաև միջազգային կազմակերպություններում։ Բավական հաճախ է հղում արվում ԵԱՀԿ Ստամբուլի 1999 թվականի գագաթնաժողովի փաստաթղթին, և մեղադրանք է հնչում, որ այն ձևակերպումները, մոտեցումները, որոնց դեմ 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց, 1999 թվականին Հայաստանի լուռ համաձայնությամբ տեղ գտան փաստաթղթում։ Ինչքանո՞վ էր Ստամբուլի փաստաթուղթը համազոր Լիսաբոնի փաստաթղթին, և միջազգային հանրության ընկալումների վերաբերյալ ընդհանուր առմամբ ի՞նչ էր հուշում այս փաստաթուղթը։ Գործ ունենք հերթական շահարկումների հետ։ Տարբերությունը տեսնելու համար պետք է ընդամենը համադրել 2 փաստաթղթերի բովանդակությունը։ Լիսաբոն

Ռոբերտ Քոչարյանի ստացած և թողած ժառանգությունը

  Քանի որ հետագայում այդ ժառանգության մասին դեռ երկար ենք խոսելու , այժմ եկեք փորձենք ամփոփել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման 10 տարիները մի քանի հարցով։ Առաջինը՝ բանակցային գործընթացի համատեքստում ի՞նչ ստացավ Քոչարյանը որպես ժառանգություն , և ո՞ւր հասցրեց գործընթացը։ Որտե՞ղ էր նշաձողը 1998 թվականին , և ո՞ւր էր այն հասել 2008 թվականին։ Ի՞նչ տրանսֆորմացիաներ էին տեղի ունեցել։ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը ժառանգություն էր ստացել այն , որ երկրի նախորդ նախագահն անձամբ ու այդ ժամանակվա իշխանության մի հատվածը , իր հերթին , համաձայնել էր Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Լևոն Տեր - Պետրոսյանը պատրաստ է եղել ստորագրել « Փուլային » տարբերակը՝ շատ լավ իմանալով , որ այն Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնող փաթեթ էր։ Անկախ բոլոր շահարկումներից , միևնույն է , առաջին նախագահը գիտեր և հիմա էլ շատ լավ գիտի , թե ինչ է պատրաստվել ստորագրել։ Ի՞նչ էր թողնում որպես ժառանգություն ․ իրավիճակ , որում Արց