Skip to main content

Posts

Showing posts from May, 2026

Էթիկետի զարգացման պատմական ակնարկ

  Էթիկետի կանոններն անցել են պատմական զարգացման երկար ճանապարհ: Դեռևս դասական գրականության մեջ հանդիպում ենք վարվեցողության սովորույթների և նորմերի նկարագրության: Հին սկանդինավյան ձեռագրերում բավական հանգամանալից տեղեկացվում է սեղանի շուրջ նստելու սովորույթների մասին: Ըստ նշված աղբյուրի՝ շատ պատվաբեր էր համարվում ազդեցիկ մարդու հետ նույն ափսեից ճաշելու հրավերը, իսկ կենացներ և բաժակաճառեր ասելու կանոնները խախտելու դեպքում պատիժ էր սահմանված: Դաստիարակության, քաղաքավարության և վարվեցողության հարցերի շուրջ առաջին գիրքը, որ կոչվել է «Կղերական կարգապահություն», կազմել է իսպանացի քահանա Պետրուս Ալֆոնսոն 1204 թվականին: Հետագայում վարվեցողության կանոնների վերաբերյալ շատ գրքեր են տպագրվել: 1716 թվականին Համբուրգում լույս է տեսել «Պատշաճ ու հարգալիր զրույցի և կյանքի, բարձրաստիճան ու ազնվական անձերի, քեզ հավասարի և կանանց հետ վարվելակերպի, կանանց գեղեցիկ վարվելաձևեր ուսուցանելու կանոններ» գիրքը: Ռուսաստանում էթիկետն առավել տարածում է գտել Պետրոս Ա-ի օրոք: 1709 թվականին նա արձակել է մի հրա...

Երբ և ինչպես ծնվեց դիվանագիտությունը

  Աստվածներն Էգեյան ծովն արարելիս նրա փիրուզե ջրերին շաղ են տվել հարյուրավոր կղզիներ՝ մեծ, միջին, փոքր: Այդ կղզիները տարբեր քաղաքակրթությունների առաջացման ու զարգացման համր վկաներն են: Նրանք անցել են քարե և բրոնզե դարերով, տեսել են հելլենական քաղաքակրթությունը: Նրանցից ամեն մեկն ունեցել է իր սեփական պատմությունը, իր հյուսած առասպելը: Եվ փոխանցել է սերնդեսերունդ՝ մեզ հասցնելու հույսով: Դրանցից շատերն անէացել են ժամանակի մշուշում, շատերն էլ դարձել են համաշխարհային քաղաքակրթության մարգարիտներ: Կղզիների մեջ կա մեկը՝ Փարոսը: Այն շատ մեծ չէ: Բայց հատուկ է: Հատուկ է իր բարձրորակ, մաքուր, մանրախալ մարմարով, որը նախաքրիստոնեական օրերում արդյունահանում էին թրակացիները: Հին հույները մարդկությանը պարգևեցին ճարտարապետության և քանդակի անկրկնելի գլուխգործոցներ՝ պատրաստված հենց այդ մարմարից: Մի անգամ մեծատաղանդ Պրակսիտիսը ստացավ պատվեր՝ քանդակելու զգայական սիրո, գեղեցկության և սիրային կախարդանքի աստվածուհի Աֆրոդիտեի արձանը: Վարպետը մեկի փոխարեն քանդակեց 2 Աֆրոդիտե: Մեկը՝ հագուստով, մյուսը՝ մերկ,...