Skip to main content

Posts

Showing posts from April, 2022

Ժամանակակից հանրային կազմակերպություններ

  Կազմակերպությունների էությունը, գործառույթներն ու դասակարգումը Կազմակերպությունը բարդ, բազմանպատակ համակարգ է՝ սերտորեն պայմանավորված միջավայրով, որը վերջինիս վրա ազդում է բազմակողմանիորեն: Յուրաքանչյուր կազմակերպության գործունեություն պահանջում է կառավարում, առանց որի անհնար են ոչ միայն նրա արդյունավետ գործունեությունը և զարգացումը, այլև գոյատևումը: Կառավարմանն առնչվում են բազմաթիվ մարդկանց հետաքրքրությունները ինչպես հենց կազմակերպության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Կազմակերպությունը մեկ կամ մի քանի նպատակների իրականացման համար միավորված մարդկանց խումբ է: Կազմակերպության տարրերն են՝ անհատները, նպատակները, միջոցները, ռեսուրսները (բյուջե), սոցիալական կազմը, տեխնոլոգիան, կառուցվածքը և այլն: Այս ամենը միտված է բարելավելու հասարակության բարեկեցությունը, զերծ պահելու նրան արտաքին և ներքին բացասական ազդակներից: Կազմակերպությունը սոցիալական կատեգորիա է և միաժամանակ նպատակներին հասնելու միջոց: Դա այն վայրն է, որտեղ մարդիկ կառուցում են հարաբերություններ ու փոխազդում են միմյան