Skip to main content

Posts

Showing posts from March, 2022

Ալեքսանդր Մակեդոնացի

  Ալեքսանդր III Մակեդոնացին ծնվել է ք.ա. 356թ. հուլիսի 20-ին Պելլա մայրաքաղաքում: Նրա անվան ստուգաբանությունը հետևյալն է. հունարեն ալեքսո բառը նշանակում է «պաշտպանել, օգնել», (աներ) բառը՝ «մարդ, այր»: Փիլիպոսի ամբողջ սերնդից միայն Ալեքսանդրը դարձավ իր հոր արժանավոր զավակը, նրա խորթ եղբայրները միջակ ընդունակությունների տեր կամ նույնիսկ թուլամիտ մարդիկ էին: Բնածին զինվոր Փիլիպոսի համար արվեստն ու կրթությունը օտար ոլորտներ էին, բայց, լինելով լայն աշխարհայացքի տեր, նա ցանկանում էր, որ երիտասարդ սերունդը դաստիարակվեր բարձրարժեք մշակութային մթնոլորտում: 13 տարեկան Ալեքսանդրի դաստիարակության համար հայրը հրավիրեց Արիստոտելին, այն ժամանակ դեռ քիչ հայտնի հույն գիտնականին, որը թագաժառանգին, նրա տարեկից ընկերների հետ միասին, ուսուցանեց և կրթեց 4 տարի: Ալեքսանդրը ստացավ լավագույն գիտելիքները բնագիտության, պատմության, գրականության ու արվեստի բնագավառներում, ծանոթացավ բարոյագիտության, փիլիսոփայության ու քաղաքագիտության հիմունքներին: Ասում են, թե Փիլիպոսն իր տղային ուսուցանելու համար փիլիսոփային