Skip to main content

Posts

Showing posts from September, 2023

Հանդիպում «Ազդակ» օրաթերթի խմբագրությունում

  21 նոյեմբերի, 2017 թիվ, Բուրջ Համմուդ Կրկին Լիբանանում եմ, բայց դեռ թարմ են նախորդ այցելությանս հուշերը, որոնք տաք ու գունեղ երանգներով թրթռում են իմ երակներում։ Այդ այցելությունից ծնունդ առավ «Պատկերներ Լիբանանից» ծավալուն ուղեգրությունս, որն իմ նվերն է լիբանանահայությանը, նաև գրական մի հարատև հուշարձան մեր անթաղ՝ շուրջ 2 միլիոն անմեղ զոհերի հիշատակին, որոնք անհետ ու անշիրիմ հեռացան այս աշխարհից ․․․ Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի նախաձեռնությամբ դեռ 1 տարի առաջ էր ծրագրված կազմակերպել գրքիս շնորհանդեսը։ Իրերի բերումով, սակայն, այցելությունս Լիբանան հետաձգվեց։ Եվ հիմա, երբ կրկին Լիբանանում եմ, սիրելի բարեկամս՝ «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, նախաձեռնել է խոստացած շնորհանեսը իր հյուրընկալ հարկի տակ։ Օր առաջ նա առաջարկել էր ավելի վաղ հանդիպել, զրուցել այսօրվա հրատապ, մեր ժողովրդի համար օրախնդիր հարցերի շուրջ։ Առաջարկը սիրով էի ընդունել։ Գանտահարյանի աշխատասենյակում եմ։ Խմբագիրը մի կողմ է դնում խմբագրվելիք նյութերը և տպագրության պատրաստ, էջադրված թեր

Հանդիպում Գյումրիում սերբական պատվիրակության անդամների հետ

  7 դեկտեմբերի, 2008 թիվ, Գյումրի Մեկնում ենք Գյումրի։ Սերբական պատվիրակության համար առանձին մեքենա է տրամադրված։ Գյումրիում պիտի նշվի երկրաշարժի 20-րդ տարելիցը։ Մի պահ մտաբերեցի 1988 թվականի դեկտեմբերի 7-ը։ Այդ օրը գտնվում էի Բելգրադում։ Ընդգրկված էի խորհրդային լավագույն թարգմանիչների պատվիրակության կազմում՝ մասնակցելու թարգմանիչների միջազգային հանդիպման աշխատանքներին։ Լարված ու տագնապալի օրեր էին։ Մտովի անընդհատ Երևանում էի, անհանգստացած էի հայկական ատոմակայանի ճակատագրով։ Երկրաշարժից ուղիղ 1 տարի անց գրեցի «Գյումրի» բանաստեղծությունս, որում մեծ արհավիրքի ցավն է խտացած, ափսոսանք ու կարեկցանք կա, նաև՝ հառնելու և հարատևելու անմար հույս ու հավատ ․․․ ․․․ Եվ հիմա, ուղիղ 20 տարի անց, սահմռկեցուցիչ այս օրը, վերքը դեռ չամոքած Գյումրիում եմ կրկին՝ սերբ օդաչուների հարազատների հետ։ Զգում էի, թե որքան են նրանց խոցել խեղանդամ ու իր երբեմնի հմայքը կորցրած քաղաքի՝ դեռ այսօր էլ կանգուն ավերակները։ Նրանք ամբողջ օրը շրջեցին Գյումրիում, շփվեցին տեղի իշխանությունների, շարքային քաղաքացիների հետ։ Զգաց

Հանդիպում երկրաշարժի 20-րդ տարելիցի առթիվ Հայաստանի Հանրապետություն այցելած սերբական պատվիրակության անդամների հետ

6 դեկտեմբերի, 2008 թիվ, Երևան Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի 20-րդ տարելիցի առթիվ այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանել Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության դեսպան տիկին Լիլիանա Բաչևիչը (նստավայրը՝ Աթենքում)։ Բացի այդ, Երևան են ժամանել նաև երկրաշարժի օրերին մեզ օգնության ձեռք մեկնած, բայց, ցավոք, զոհված սերբ 7 օդաչուների այրիները, զավակները, ազգականները։ Նույն օրը պատվիրակությունն այցելեց հարավսլավական ինքնաթիռի վթարի վայրը, ուր հսկայական հուշահամալիր է կառուցված՝ ի հիշատակ զոհված սերբ օդաչուների։ Պատվիրակության անդամները եղան նաև Սուրբ Էջմիածնում, իսկ վերադարձին շրջեցին Երևանում։ Երեկոյան բարձր մակարդակով հանդիպում էր նախատեսված պաշտոնական այցով Հայաստան ժամանած հյուրերի և սերբական պատվիրակության անդամների հետ։ Սերբական պատվիրակությանն առանձին տեղ էր հատկացված սրահում։ Մեզ հետ էր դեսպան Ն ․ Գ ․ տիկին Լիլիանա Բաչևիչը։ Երկրաշարժի 20-րդ տարելիցի առթիվ Երևան այցելած բարձրաստիճան հյուրերը ջերմ ու սրտառուչ ելույթներով իրենց համերաշխությունը հայտն

Հանդիպում Լիբանանում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ժոզեֆ Մարտինոսի հետ

17 նոյեմբերի, 2017 թիվ, Քասլիք Բեյրութում գտնվելուս օրերին ծրագրված է հանդիպել Լիբանանում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ժոզեֆ Մարտինոսի հետ։ Օր առաջ, լիբանանահայ բարեկամիս օգնությամբ կապվեցի Ժոզեֆի հետ, պայմանավորվեցինք հանդիպել։ Նա սիրով զրույցի հրավիրեց իր գրասենյակը։ Ժոզեֆի հետ առաջին անգամ հանդիպել և ծանոթացել եմ Լիբանան կատարած իմ առաջին այցի ժամանակ՝ 2013 թվականին, այնուհետև 2 անգամ Բելգրադում՝ 2015 թվականի փետրվարին և հունիսին։ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հրամանով, Սերբիայի պետականության օրվա առթիվ, երկուսիս էլ շնորհվեց բարձրագույն պարգև՝ հանրապետության Ոսկե մեդալ, իսկ երկրորդ անգամ հանդիպել ենք Սերբիայի պատվավոր հյուպատոսների առաջին համաժողովի օրերին։ Ես և Ժոզեֆը հիշում ենք այդ անմոռանալի օրերը, մտաբերում տաք ու անջնջելի հիշողությունները։ -Սիրելի բարեկամ, ուրախ եմ, որ կրկին Լիբանանում եք և հանդիպելու առիթ ունենք,- ասում է Մարտինոսը՝ առաջարկելով լիբանանյան ծխախոտ։ -Ծխող չեմ, սիրելի Ժոզեֆ, նույնիսկ արգելել եմ ծխելը իմ հյուպատոսական գրասենյակում,- պատասխանում ե

Հանդիպում Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Դվերի» կուսակցության անդամ Զորան Ռադոյիչիչի հետ

25 հոկտեմբերի, 2017 թիվ, Բելգրադ Այսօր հանդիպում է նախատեսված Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Դվերի» կուսակցության անդամ Զորան Ռադոյիչիչի հետ։ Ուղիղ 1 ամիս առաջ պաշտոնական այցով նա գտնվում էր Երևանում, և, օգտվելով առիթից, այցելեց նաև Սերբիայի Հանրապետության հյուպատոսություն, ուր հաճելի զրույց ունեցանք Հայաստան-Սերբիա երկկողմանի հարաբերությունների շուրջ։ Ժամը 13։00-ին նշանակված է հանդիպումը։ Ազգային ժողովի կենտրոնական մուտքի մոտ ինձ դիմավորում է Ռադոյիչիչը։ -Պարոն հյուպատոս, ուրախ եմ Ձեզ տեսնել Ազգային ժողովում, հուսամ, որ նախկինում եղել եք այստեղ,- ասում է պատգամավորը։ -Երկու անգամ եղել եմ,- պատասխանում եմ,- բայց շենքն ամբողջությամբ չեմ տեսել։ -Ուրեմն մի փոքր շրջայց կկատարենք շենքում, կծանոթանաք նիստերի երկու դահլիճներին, կտեսնեք հարուստ գրադարանը, ուր հաճախ են այցելում մեր պատգամավորները,-առաջարկում է Ռադոյիչիչը։ Պատգամավորը հրավիրում է Ազգային ժողովի աշխատակցին, որպեսզի նա ներկայացնի շենքի կառուցման պատմությունը, խոսի սրահների ու նրանց նշանակության մասին։ Սրահների

Հանդիպում Չեռնոգորիայի և Պրիմորիեի միտրոպոլիտ Ամֆիլոխիե Ռադովիչի հետ

  27 հոկտեմբերի, 2017 թիվ, Բելգրադ Գրքի բելգրադյան տոնավաճառ էր այցելել Չեռնոգորիայի և Պրիմորիեի միտրոպոլիտ Ամֆիլոխիե Ռադովիչը, ում հետ առաջին անգամ հանդիպել եմ նրա ավանդական նստավայրում՝ Ցետինյեի վանական համալիրում 1996 թվականի հուլիսի 19-ին։ Միտրոպոլիտն իսկույն հիշեց ինձ և ուրախությամբ մտաբերեց մեր հանդիպումը։ -Բավականին ժամանակ է անցել մեր առաջին հանդիպումից, թեև մենք տարբեր առիթներով էլի ենք հանդիպել,- նշում է նա։ -Ես ևս սիրով եմ հիշում իմ այցը Ցետինյե,- շարունակում եմ նրա խոսքը,- հուսամ կրկին հանդիպելու նոր առիթներ կլինեն։ Ինձ նվիրված Ձեր խոսքը հրաշալի մի բանաստեղծություն է, որը թարգմանաբար լույս է տեսել հայերեն։ -Ես դա որպես սրտի խոսք եմ գրել,- ժպտալով պատասխանում է միտրոպոլիտը։ -Այո, բայց հրաշալի բանաստեղծություն է ծնունդ առել,- միջամտում եմ։ -Ի դեպ, ես բանաստեղծական մի քանի ժողովածու ունեմ,- ասում է նա։ -Գիտեմ, դրանցից մեկը ես ունեմ,- պատասխանում եմ,- հաճույքով եմ կարդացել։ Գիտեմ նաև, որ սերբ շատ հոգևորականներ բանաստեղծություններ են գրել, իսկ Պետար Պետրովիչ Նեգոշը

Հանդիպում Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունում

23 հոկտեմբերի, 2017 թիվ, Բելգրադ Այսօր ծրագրված է հանդիպում Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունում։ Խոսակցության հիմնական թեման Հայաստանում 1988 թվականի աղետալի երկրաշարժի և այդ օրերին մեզ օգնության եկած 7 սերբ օդաչուների զոհվելու 30-րդ տարելիցն է, որ պիտի նշվի 2018 թվականին։ Նախնական համաձայնություն էր ձեռք բերվել բանակցությունների համար։ Նախարարությունում սիրով էին համաձայնել այդ հանդիպմանը։ Նախարարությունում եմ։ Գնդապետ Դրագան Միլկովիչը և աշխատակազմի անդամները սիրով են տրամադրված զրույցի։ Բանակցությանը մասնակից երիտասարդ կինը, որ պաշտպանության նախարարությունում խորհրդական է, դիմելով ինձ հարցրեց ․ -Պարոն Սիմոնյան, Դուք հավանաբար չեք հիշում ինձ, ես Հայաստանում 1988 թվականին զոհված օդաչու Վլադիմիր Էրչիչի դուստրն եմ՝ Մարիան ․․․ ․․․ Անակնկալ էր, իրոք։ Բնական է, չէ՛ի կարող հիշել, քանի որ հանդիպելու հազվադեպ առիթներ են եղել և, բացի այդ, անցել է մոտ 30 տարի ․․․ -Երբ տեղեկացա, որ Հայաստանում Սերբիայի պատվավոր հյուպատոսը գալու է հանդիպման պաշտպանության նախարարություն, իսկույ

Հանդիպում Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Դվերի» կուսակցության անդամ Զորան Ռադոյիչիչի հետ

28 սեպտեմբերի, 2017 թիվ, Երևան Այսօր ինձ զանգահարեց Երևանում պաշտոնական այցով գտնվող Սերբիայի Ազգային ժողովի պատգամավոր Զորան Ռադոյիչիչը։ -Պարո՛ն Սիմոնյան, եթե հիշում եք, իմ աշխատանքային այցի առիթով մենք արդեն մի անգամ հանդիպել ենք Հայաստանում,- տեղեկացնում է Ռադոյիչիչը։ Ես կրկին Երևանում եմ պաշտոնական այցով։ Կցանկանայի հանդիպել ու զրուցել ձեզ հետ։ Ինձ հետ է նաև պատգամավոր Յովան Պալալիչը։ -Կարող ենք հանդիպել հյուպատոսությունում,- պատասխանում եմ,- հանգիստ ու խաղաղ մթնոլորտում կխոսենք ու կքննարկենք շատ հարցեր։ -Հյուպատոսությունում ենք։ Պատգամավորները հետաքրքրվում են իմ գրական ու հյուպատոսական գործունեությամբ։ Խոսում ենք Սերբիայի նախագահ Նիկոլիչի՝ Հայաստան կատարած պաշտոնական 2 այցերի մասին։ -Ի դեպ, 2016 թվականին Ազգային ժողովի նախագահ տիկին Գոյկովիչը ևս եղել է Հայաստանում,- ասում են պատգամավորները։ Մենք հետևել ենք նրա ղեկավարած պատվիրակության այցին։ Լավ է, որ դուք շատ աշխույժ եք, պարբերաբար հանդիպում եք մեր բարձրաստիճան ղեկավարների հետ և խոսում եք երկկողմանի հարաբերությունների և Ձեր գործո