Skip to main content

Posts

Showing posts from March, 2021

Հայոց ցեղասպանություն

  Հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է փառավոր հաղթանակներ, նվաճումներ և ցավոք՝ դժվարին ու ողբերգական իրադարձություններով լի ժամանակներ, որոնցից ամենադաժանը 1894-1923թթ. հայոց ցեղասպանությունն էր, որ իրականացրեց Օսմանյան կայսրությունը՝ Թուրքիան: Սուլթան Համիդի, ապա երիտթուրքական կառավարության հայատյաց քաղաքականության նպատակը հազարամյակներ շարունակ հայրենի հողում ապրող հայ էթնոսի ոչնչացումն էր: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և պատերազմի քողի տակ Հայոց ցեղասպանությունն ահռելի չափերի հասավ: Աշխարհի հզորների թողտվությամբ, նրանց սառն ու անտարբեր հայացքի ներքո եղեռնազարկ եղավ մի ողջ ժողովուրդ: Տեղահան արվեցին և մահվան ճամփեքով անապատ քշվեցին միլիոնավոր հայեր, հարյուր հազարավոր անթաղ մեռելներով ծածկվեցին արաբական անապատները. անմեղ զոհերի ոսկորները մինչ օրս էլ պատմական ճշմարտության ընդունման կոչնակ են հնչեցնում, պահանջում արդարության վերականգնում: Թուրքական իշխանությունն անթաքույց մոլուցքով ոչնչացնում եր քաղաքակիրթ ազգի մշակութային արժեքները, դարերով ստեղծված հարստու