Skip to main content

Posts

Showing posts from May, 2021

Ալեքսանդր I կայսր-դիվանագետի մեծ քաղաքականության առաջնաելույթը

  18-րդ դարում Ռուսաստանի ռազմաքաղաքական ակնառու նվաճումներն ու հաջողությունները հնարավորություն ընձեռեցին ռուսաց դիվանագիտությանը մշակել նոր ծրագրեր, որոնք նպատակ ունեին զգալիորեն ընդլայնել կայսրության տարածքը և էլ ավելի ամրապնդել նրա դիրքերը համաշխարհային ասպարեզում ու միջազգային հարաբերությունների համակարգում: Պալատական հեղաշրջումը և Պավել I -ի սպանությունը վերստին կտրուկ փոխեցին երկրի միջազգային դրությունը, և ռուսաց դիվանագիտության առաջ նորից խնդիր դրեցին հստակեցնել արտաքին քաղաքականության գերակայող գիծը, վերանայել նրա հիմնական ուղղությունները: Ընդհանրապես Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը մեծ մասամբ որոշվում էր Եվրոպայում ստեղծված միջազգային իրադրությամբ, որպես կանոն, պայմանավորված էր երկու առաջատար տերությունների՝ Անգլիայի ու Ֆրանսիայի հակամարտությամբ և անզիջում պայքարով, որոնք Ռուսաստանի հետ մնալով խոշորագույն երկրներ, շարունակում էին հսկայական ներգործություն ունենալ միջազգային հարաբերությունների կարևորագույն գործընթացների վրա: Միջպետական հարաբերությունների բարդ քաղաքական հ