Skip to main content

Posts

Showing posts from July, 2023

Զմմառի վանք

  Դեռ Բեյրութ այցելելուց առաջ լսել ու կարդացել էի Զմմառի Հայ կաթողիկե վանքի մասին։ Տարբեր աղբյուրներից տեղեկացել էի նրա պատմությանը։ Եվ հիմա, երբ Լիբանանում եմ, առիթ է ներկայացել այցելելու նաև Զմմառ՝ ավելի մոտիկից ծանոթանալու նրա հոգևոր դասին, գործունեությանը, հրատարակություններին, թանգարանում պահվող մշակութային գանձերին։ Զմմառում պիտի հանդիպեմ «Հայկազեան հայագիտական հանդէս»-ի գլխավոր խմբագիր, մեծահամբավ գիտնական և մշակույթի նվիրյալ Անդրանիկ Ծայրագույն Վարդապետ Կռանյանի հետ, Սերբիայի Հանրապետության հյուպատոսության կողմից հայերեն և սերբերեն գրքեր պիտի նվիրեմ պատրիարքարանի գրադարանին։ Վաղ առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն եկավ պատրիարքարանի ներկայացուցիչը և մենք միասին ուղևորվեցինք Զմմառ։ -Ես Սարգիս Նաճարեանն եմ,- ձեռքն ինձ մեկնելով ասաց նա։- Այսօր ամբողջ օրը Զմմառի մէջ պիտի ըլլանք։ -Սարգիս Նաջարյա՞ն,- զարմացած հարցրի ես՝ մի պահ մտաբերելով վաղեմի բարեկամիս՝ Հայաստանի հանրային ռադիոյի ճանաչված հաղորդավար Սարգիս Նաջարյանին։ Ինչպիսի՜ զուգադիպություն ․․․ -Լսած եմ անոր մա

Մեծացի՛ր

  Բայդենը սկսեց սենատոր աշխատել 1973 թվականին։ Նա հիմնականում կենտրոնացավ Սենատում մնալու վրա։ Նորեկին Washingtonian ամսագիրն այսպես էր բնութագրում ․ «Սենատոր Բայդենը համարում է, որ ընտրության ելքի վրա վճռական ազդեցություն ունեն ոչ այնքան իրադարձությունները, որքան անհատականություններն ու հանրությանը ներկայանալու նրանց կարողությունը»։ Նա Կոնգրես մտավ Ռիչարդ Նիքսոնի անսպասելի վերընտրությունից մի քանի ամիս անց։ Վերջինս վերընտրվել էր, թեև այդ ընթացքում թափ էր հավաքում Ուոթերգեյթի սկանդալը։ Սենատում պաշտոնավարելու սկզբնական շրջանում Բայդենը զգուշանում էր որպես լիբերալ հայտնի դառնալուց։ Երկկուսակցական ազգային բևեռացումը պատմության մեջ նվազագույն մակարդակի վրա էր, և ընտրողների հավանությունը բաշխվում էր բազմաթիվ ուժերի թեկնածուների միջև։ Քաղաքացիական իրավունքներին աջակցելու և Վիետնամի պատերազմի դեմ հանդես գալու համար Բայդենը 1974 թվականին ստացավ «Ամերիկացիները հանուն ժողովրդավարական գործողության» առաջադեմ հասարակական կազմակերպության շատ ազդեցիկ աջակցությունը։ Նա այդ առիթով դժգոհ էր ․ «Այդ կա

Իրավագիտության հիմունքներ, իրավական ընտանիքներ

  Մարդկության զարգացման գործում կարևոր դեր է խաղացել աշխատանքի հասարակական բաժանումը։ Առաջին խոշոր բաժանումը անասնապահության անջատումն էր հողագործությունից, որից հետո անջատվեց արվեստը, այնուհետև մարդը սկսեց ավելի շատ ապրանք արտադրել, քան իրեն պետք էր, ինչի հետևանքով ստեղծվեց հավելյալ արդյունք, որն էլ հանգեցրեց առևտրի առաջացմանը։ Հավելյալ արդյունքը առանձին ընտանիքների հնարավորություն էր տալիս կուտակելու ապրանքների պաշարներ և հողեր։ Այսպես ծագեց մասնավոր սեփականությունը։ Հասարակությունը սկսեց տարբերակվել ըստ գույքային հատկանիշների, առաջացան հարուստներ ու աղքատներ, նրանց շահերը սկսեցին հակասել միմյանց։ Անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու որոշակի կանոններ, որոնք կկարգավորեին մարդկանց իրավահարաբերությունները։ Երկար ժամանակ հանդես գալով սովորութային իրավունքի տեսքով՝ հետագայում դրանք անվանվեցին օրենքներ։ Օրենքը բաժանվեց 2 տեսակի՝ գրված և չգրված։ Գրված օրենքների շարքին դասվեցին իշխանական մարմինների կողմից ընդունված օրենքները և այլ իրավական ակտեր, որոնք ամրագրվում էին այս կամ այն փաստաթղթո

Փոխնախագահ

  Նախագահական տոմսեր ստանալը, սովորաբար, պատահաբար հղիանալու պատճառով ստիպված ամուսնանալու պես բան է։ Բայդենն ու Օբաման առանձնահատուկ անհամապատասխան զույգ էին։ Քաղաքական գործիչների չափանիշներով Օբաման բացարձակ անտարբեր էր իր հանդեպ ստեղծված պաշտամունքի հանդեպ։ Մինչդեռ Բայդենը ձգտում էր իր համախոհը դարձնել յուրաքանչյուրին։ Նրանց միջև կար 19 տարվա տարբերություն և ոճային մի ամբողջ վիհ։ Օբաման տեխնոկրատ էր, Բայդենը՝ խորապես քաղաքական գործիչ։ Օբաման շրջիկ ծագումով ռասաների խառնուրդ էր՝ Հավայան կղզիների, Քենիայի ու Չիկագոյի արմատներով 1970-ականների զավակ, որն ուներ «թեթև փչելու» փորձ։ Բայդենը մեծացել էր երկու ծնողներով, երեք քույր-եղբայրով և կիրակնօրյա կրկնվող ռեժիմով։ «Հայրս ինձ 1 դոլար էր տալիս, և ես վազում էի Քաթլերի պաղպաղականոց ու գնում կես գալոն Բրեյերի պաղպաղակ։ Հետո վերադառնում էի տուն, ու բոլորս նստում էինք հյուրասենյակում և դիտում «Լեսսի» սերիալը, Ջեք Բեննիի և Էդ Սալիվանի շոուները»։ Երբ Օբաման Բայդենին համոզեց դառնալ փոխնախագահ, որոշ դեմոկրատներ տարակուսանքի մեջ ընկան։ Օբամայի նա