Skip to main content

Posts

Showing posts from February, 2023

Արարողակարգ

  « Արարողակարգ » եզրույթի ստուգաբանությունը «Արարողակարգ» եզրույթի միջազգայնորեն ընդունված և լայնորեն կիրառվող «պրոտոկոլ» տարբերակը հունական ծագումնաբանություն ունի: Հին հունարենում պրոտոկո՛կոլլոն բառացի նշանակում էր ձեռագրի առաջին սոսնձված էջ՝ «պրոտոս»՝ առաջին+ «կո՛լլա»՝ սոսինձ: Որպեսզի ձեռագրերը, գրագրությունները տեղափոխման ընթացքում չվնասվեին, դրանց առաջին էջի վրա փակցվում էր հավելյալ պաշտպանիչ էջ, որը վավերացվում էր լիազոր անձի կողմից: Ի սկզբանե Հին Հունաստանում եզրույթը հիմնականում նկարագրում էր պաշտոնական գրագրությանն առնչվող դեպքերը, սակայն հետագայում այն կամաց-կամաց ավելի ընդլայնեց իր կիրառությունը և սկսեց գործածվել ինչ-որ բանի ընդունված կարգ, ձև նշանակությամբ: Միջնադարյան լատիներենով նշանակում էր նախագիծ կամ փաստաթղթի, գրքի առաջին էջ: Միջին շրջանի ֆրանսերենում՝ արդեն փաստաթուղթ, գրանցում իմաստով: Հետագայում՝ պաշտոնական գրանցում, դիվանագիտական փաստաթուղթ, իսկ է՛լ ավելի ուշ շրջանում՝ ֆրանսերեն «protocole» հնչյունափոխված տարբերակը սկսեց ձեռք բերել «դիվանագիտական վարվելակերպի

Հայաստանի «թավշյա հեղափոխությունը»՝ որպես քաղաքական տուրբուլենտության գործընթաց

  Քաղաքական տուրբուլենտությունը, որպես աշխարհակարգի ցանցային փոփոխությունների գործընթաց, բնութագրվում է մշտական անկայունությամբ, անորոշությամբ ու վիրտուալությամբ: Այն պարբերաբար խաղարկվում է գլոբալ քաղաքականության դերակատարների կողմից, եթե ազգային էլիտան կառավարման իր արժեքաբանության հիմքում չի դնում բազմամակարդակ դիսկուրս վարելու և բնականոն արդիականանալու ռազմավարությունը: Ըստ «RAND Corporation» ուղեղային կենտրոնի փորձագետ Ռոսենաուի՝ գլոբալ քաղաքականությունը թևակոխել է զարգացման այնպիսի փուլ, որի պերմանենտ հեղափոխական տատանումներին չարձագանքող և չադապտացվող ազգային քաղաքական համակարգերը ստիպված զարգանում են երկարատև անհավասարակշռության և անկայունության պայմաններում: Ռոսենաուն առանձնացրեց ազգային քաղաքական համակարգի զարգացման չափորոշիչները փոփոխող 5 հիմնական պատճառ. 1.համաշխարհային կարգի անցումը արդյունաբերական համակարգից հետարդյունաբերականի. զարգացած տեխնոլոգիաները և տեխնիկան պայմանավորում են փոփոխման տրամաբանությունը 2.անդրազգային բնույթ ունեցող այնպիսի երևույթների առաջացում, ինչ