Skip to main content

Posts

Showing posts from January, 2022

Անվտանգային-հետախուզական մարմինները Սիրիայում

  Ազգային անվտանգության կառույցների համակարգը. կառուցվածք և գործառույթներ 2011թ. Սիրիայում ծավալված իրադարձությունների անվանման, դրանց սկզբնավորման, զարգացման հոլովույթի և արդյունքների գնահատման հարցում մասնագիտական շրջանակներում կան տարբեր մոտեցումներ և հիմնավորումներ: Գերակշռող մասն այն անվանում է «Արաբական գարնան սիրիական օղակ», «քաղաքացիական պատերազմ», «սիրիական հակամարտություն», «հակաասադյան հեղափոխություն», «հեղափոխությանը հաջորդած պատերազմ», իսկ ասադյան իշխանամերձ շրջանակներն ու պետական քարոզչամեքենան՝ «պարտադրված պատերազմ ընդդեմ տեռորիզմի»: 2011-2020թթ. ավելի քան կես միլիոն զոհ, 7 միլիոն փախստական, հսկայական կորուստներ ու ավերածություններ պատճառած արյունալի իրադարձությունները որքան էլ ունենան «հակաահաբեկչական», այդուհանդերձ, կրում են քաղաքացիական երկարատև պատերազմի բնույթ: 2011թ. իրադարձություններից երկու տարի առաջ, 2009թ. նախագահ Բաշար Ասադը փորձում է վերակազմավորել ու վերակառուցել անվտանգային կառույցների ճարտարապետությունը Սիրիայում, երկրի տարբեր հատվածներում համակարգի աշխա