Skip to main content

Posts

Showing posts from March, 2024

Առաջնորդություն

  «Առաջնորդություն» բառն իր արմատներով շատ հեռու է գնում։ Մարդկության պատմությունը լի է առաջնորդներով (Ալեքսանդր Մակեդոնացի, Նապոլեոն Բոնապարտ, Աբրահամ Լինքոլն, Ուինսթոն Չերչիլ)։ Հին ժամանակներում առաջնորդության կոնցեպտն ասոցացվել է թագավորական, այնուհետև՝ քաղաքական և ռազմական գործիչների հետ։ Առաջնորդության կոնցեպտը պատմության ընթացքում նշանակալի զարգացում է ապրել։ Ավելի վաղ այն ասոցացվել է ուժի, իրավասության, լծակների, պաշտոնի հետ, այժմ՝ մարդկանց հետ աշխատելու, մարդկանց օգնելու և, առհասարակ, մարդակենտրոնության մասին է։ Առաջնորդել նշանակում է լինել առաջնորդ, ուղեցույց, մարդ, որի հետևից կգնան։ Բազմաթիվ հատկանիշներ կարելի է նշել, որոնք ասոցացվում են առաջնորդ բառի հետ ․ ·        Գաղափարակիր ·        Վստահելի ·        Խնդիրներ լուծող ·        Որոշումներ կայացնող ·        Աջակցող ·        Խարիզմատիկ Առաջնորդությունը սոսկ ղեկավար պաշտոն չէ։ Եթե մարդն ունի ղեկավար պաշտոն, դա իրեն ավտոմատ կերպով չի դարձնում առաջնորդ։ Միաժամանակ, թիմում կարող են լինել իսկական առաջնորդներ, որոնք

Ջորջ Բուշի որդու և թոռան ժամանումը Հայաստան

  Առօրյա աշխատանքին զուգընթաց, աղետի գոտի ժամանած բարձրաստիճան հյուրերի անվտանգության հարցերով մենք էինք զբաղվում։ Ընդունված է, որ հավատացյալները, Քրիստոսի ծննդյան օրվա կապակցությամբ, մի բարի գործ պետք է կատարեն։ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագի որդին և թոռը 1988 թվականի դեկտեմբերի վերջին, աղետի գոտի այցելելու նպատակով՝ ժամանեցին Երևան։ Նախքան նրանց ժամանելը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Անատոլի Աշոտի Մկրտչյանի հետ ընդունեցինք ԽՍՀՄ-ում ԱՄՆ դեսպանատան անվտանգության սպային և կազմեցինք նախագահ Բուշի որդու և թոռան անվտանգության ապահովման համատեղ պլան։ Չգիտեմ՝ նախկինում եղե՞լ էր արդյոք, որ ԱՄՆ-ի և Սովետական Հայաստանի միջև նմանատիպ համատեղ պլան կազմված լիներ։ Փաստորեն կենտրոնական դեմքը Բուշի թոռն էր։ Մեկնելուց առաջ Բուշի կինը խնդրել էր, որ թոռանը սահմռկելի տեսարաններ ցույց չտան։ Բեռնատար ինքնաթիռը մանկական խաղալիքներով և այլ պարագաներով բեռնված՝ ժամանեց թուրքական ինչ-որ ռազմաբազայից։ Ինքնաթիռի մեջ նստելու հարմարություն չկար, ոտքերը մի կերպ ծալած, բեռներով շրջապատված, 12-ամյա Բուշը հոր հե