Skip to main content

Posts

Showing posts from September, 2022

Հասցնել Սև ծովը Երևան

  Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Երևանում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության արտաքին գործերի նախարարների 11-րդ հանդիպմանը: Առաջին անգամն է, որ մասնակցում եմ այս հանդիպումներին որպես արտգործնախարար: Ցանկանում եմ օգտվել առիթից և վերահաստատել, որ ՍԾՏՀ գործընթացներում առաջընթացն ու դրանց աճող արդյունավետությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կարևոր առաջնայնություններ են մնում: Մենք ՍԾՏՀ-ն համարում ենք կարևոր գործոն մեր երկրների սոցիալական ու տնտեսական աճի, փոխադարձ վստահության ամրապնդման ու ընդհանուր նպատակներին հասնելու, մեր տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, անվտանգությունն ու կայունությունն ապահովելու, ինչպես նաև եվրոպական կառույցներին ինտեգրվելու համար: Վերջին շրջանն իր ուրույն տեղն է ունեցել ՍԾՏՀ-ի վեցամսյա պատմության մեջ: Ավարտվել են ՍԾՏՀ կանոնադրության նախապատրաստական աշխատանքները, և մենք այն կնախաստորագրենք այսօր: Ես չեմ ուզում կրկին խոսել ՍԾՏՀ-ն տարածաշրջանային կազմակերպության վերափոխելու էական նշանակության մասին, բայց պետք է ասեմ, որ հունի

Մեր ինքնության սկզբնաղբյուրը Հայաստանն է

  Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այսօր ինձ հրավիրելու և նման հարգարժան անձանց առջև ելույթ ունենալու հնարավորություն ընձեռելու համար: Գիտեմ, որ ձեզանից յուրաքանչյուրը յուրովի, հատուկ նվիրումով է վերաբերվում Հայաստանին և հայերին, և որ այդ նվիրումն անգամ ավելի երկար պատմություն ունի, քան Հայաստանի անկախությունը: Գիտեմ, որ դա ձեզ համար կենսակերպ է՝ երկակի կենսակերպ. մեկը՝ ձեր մասնագիտական կյանքում, մյուսը՝ հայկական համայնքում: Պետք է մեր երախտիքը հայտնենք Չարլի և Ջուլի Ղալյաններին մեզ իրենց տանը հյուրընկալելու և մեր նվիրումը վերահաստատելու առիթ ընձեռելու համար: Այս անգամ նվիրաբերում ենք Հայ դատի հանձնախմբին՝ բարի համբավով և բոլորիս համար ընդունելի տեսլականով այս կազմակերպությանը: Թույլ տվեք սկզբից ևեթ ասել, որ Հայ դատի հանձնախմբի նոր ծրագիրը՝ Վաշինգտոն քաղաքում իր գործունեությունը նոր շենքում ծավալելու առումով, ճիշտ որոշում է՝ կայացված ճիշտ ժամանակին: Ազատ, անկախ Հանրապետության գոյության փաստով վերափոխվեցին մեր մարտահրավերները և պարտականությունները: Ավելին, նոր հարաբերությունն

Ժողովրդավարական ազգերի ընտանիքի անդամ

  Նախ և առաջ թույլ տվեք ասել, որ մեզ համար հաճելի է և պատիվ այսօր այստեղ ներկա գտնվելը: Մեզ համար սա մի շատ կարևոր պահ է: Սա մեր առաջին հանդիպումն է որպես Եվրոպայի խորհրդի լիարժեք անդամ, և մենք շատ ուրախ ենք ժողովրդավարական ազգերի ընտանիքի անդամ լինել: Եվրոպայի խորհրդին մեր դիմումի առաջին իսկ օրվանից մենք դարձել ենք այդ գործընթացի շահառուն, որովհետև որոշ պահանջներ կային, որոնք մենք պետք է բավարարեինք անդամ դառնալու համար: Այդ գործընթացը տևեց մի քանի տարի, բայց այդ ընթացքում Հայաստանն այս ոլորտում մեծ առաջընթաց գրանցեց: Հիմա մենք լիարժեք անդամ ենք: Այնուհանդերձ, մենք հասկանում ենք, որ թեև մենք խորհրդի անդամ ենք, մենք դեռ լիովին ժողովրդավարական պետություն չենք և դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Հետևաբար, մենք սա դիտարկում ենք որպես մի գործընթաց, որից Հայաստանը կշարունակի օգուտներ քաղել: Գոյություն ունի պարտավորությունների և պատասխանատվությունների մի ամբողջ ցանկ, որը մենք ընդունել ենք լիարժեք անդամակցության հետ միասին: Եվ ես կցանկանայի զեկուցել խորհրդին, որ Հայաստանը շատ լուրջ է ընդո

Հայաստանը որպես քառուղիների վայր

  Պաշտոնավարող արտգործնախարարին հաճախ չէ հնարավորություն ընձեռվում հանդես գալու այնպիսի կարկառուն լսարանի առաջ՝ մարդիկ, ովքեր առասպելներ են կերտում և առասպելներ կործանում: Սակայն, ինչպես գիտեք, յուրաքանչյուր հնարավորություն նաև մարտահրավեր է ենթադրում: Այսօր իմ խնդիրն է այս երկու կարգերն իրարից տարբերակել: Այստեղ՝ ԱՄՆ-ում, խնդիրն ավելի բարդանում է վերլուծական կենտրոնների առկայությամբ: Դրանց գործունեության և տեղեկատվության արդեն սովորական դարձած փոխանակումն ու շրջապտույտը կառավարության քաղաքականությունն իրականացնող մարմինների և գիտական համայնքի միջև հետապնդում է բոլորիս վերլուծական անաչառությունը պահպանելու նպատակը: Անշուշտ, պետք է արդարամիտ լինեմ և ընդունեմ, որ այդ երկուսի միջև սահմանագծերը կարող են աղոտ լինել, եթե սահմանագծեր ընդհանրապես կան: Իմ երկրում՝ Հայաստանում, չկան նման բաժանարար գծեր, քանի որ հստակ ու աննկատ տարանջատմամբ առանձնացող ինքնուրույն հաստատությունները և քաղաքացիական հասարակությունն ընդհանուր առմամբ դեռևս զարգացում են ապրում: Պատմությունից բոլորիս հայտնի է, որ Մետ

Քաղաքացիական հասարակություն

  https://drive.google.com/drive/u/1/folders/108p72azqfGUF3iJ5FuaFFiDw0LE0Vq8b https://boon.am/theme-19-mkrtchyan/ https://boon.am/aghasi-tadevosyan-article/ http://publishing.ysu.am/hy/1468578707

Ղարաբաղը պատնեշից կամրջի վերածելով

  Մի շարք հոբելյանների համընկնումը պարզ տոնակատարությունից ավելին է պահանջում: Ճիշտ է, շատ բան կա տոնելու Հելսինկիի եզրափակիչ ակտի և Փարիզյան խարտիայի ընդունումից հետո: Առաջինը գրվել է սառը պատերազմի ժամանակաշրջանում՝ հակամարտությունը թուլացնելու և կողմերին ընդհանուր արժեքների շուրջ համախմբելու համար, այն դեպքում, երբ ընկալումն այնպիսին էր, թե հենց այդ արժեքներն են բաժանում կողմերին: Մենք այսօր բոլորս այդ առեղծվածի օգուտները քաղողն ենք. ձևը դարձել է բովանդակություն, և ԵԱՀԿ-ն է այդ փոխակերպման արտահայտությունը: Փարիզյան խարտիան շարունակեց այն տեսլականը, թե ինքնիշխան պետությունների միջև անվտանգությունն ու համագործակցությունն ապահովելու համար պետք է հարգանք գոյություն ունենա այնպիսի հիմնարար սկզբունքների հանդեպ, ինչպիսիք են մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը: Ավելին, Եվրոպական անվտանգության խարտիան, որն ընդունվեց 1999թ. պետությունների ղեկավարների կողմից, պարզորոշ է դարձնում, որ այդ իրավունքներից զրկելը կարող է սպառնալիք դառնալ անվտանգության համար: Այսպիս

Հայաստան-Սփյուռք՝ երկկողմանի ճանապարհ

  Դուք արդեն մի քանի օր է Հայաստանում եք: Ձեզանից ոմանք, վստահ եմ, առաջին անգամ են Հայաստան գալիս, բայց մեծամասնության համար առաջին այցելությունը չէ, և վստահ եմ, որ բոլորիդ համար, բոլորիդ աչքերին տեսանելի են Հայաստանի և՛ հաջողությունները, և՛ թերացումները, դրականն ու բացասականը: Ես չգիտեմ՝ դուք ինչ ակնկալիքներով եք եկել, բայց վստահ եմ, որ ակնկալիքներ ունեցել եք: Խոսքը խորհրդաժողովի մասին չէ, խոսքը Հայաստանից ակնկալիքների մասին է, ձեր տեսնելիքից ակնկալիքների մասին է, որովհետև մենք բոլորս մեր գիտակցության մեջ, մեր մտքում, մեր երազներում պատկերացնում ենք մեր Հայաստանը և ձգտում ենք հասնել դրան: Բայց որպեսզի մենք կարողանանք Հայաստանը ճիշտ տեսնել, ճիշտ ընկալել, ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք ճիշտ հարաբերակցությունը, ճիշտ հավասարակշռությունը գտնել մեր ակնկալիքների և մեր երկրի հնարավորությունների: Եթե մենք կարողացանք դա անել, կարծում եմ, որ մենք Հայաստանն ավելի լավ կհասկանանք և խույս կտանք հուսախաբություններից: Պետություն կառուցելը հեշտ գործ չէ. ես եղել եմ ստեղծման պահից, տեսել եմ վ

Դրական տեղաշարժ հայ-թուրքական հարաբերություններում

  Նախ, ուզում եմ ողջունել այս նախաձեռնությունը: Կարծում եմ, որ ընտրված թեման այժմեական է և կարևոր, հատկապես վերջերս հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված տարաբնույթ հայտարարությունների, կողմ և դեմ կարծիքների պայմաններում: Այս իմաստով, նման քննարկումը կարող է որոշ հստակություն մտցնել, հաշվի առնելով այս հարցում մասնագիտական կարծիքի կարևորությունը: Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը, սահմանների բացումը մեծ հաշվով օգուտ է Հայաստանին: Թեև չի բացառվում, որ ինչ-որ ոլորտներում այն կարող է իր բացասական հետևանքները թողնել, սակայն գտնում ենք, որ տնտեսական և քաղաքական առումով հարաբերությունների նորմալացումը բխում է Հայաստանի շահերից: Ուստի փորձում ենք բանակցությունների միջոցով հայ-թուրքական հարաբերություններում հասնել դրական տեղաշարժերի: Ինչպես գիտեք, բանակցությունները հիմնականում ընթանում են երկու երկրների արտգործնախարարների միջև: Այս տարվա ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի և իմ միջև տեղի է ունեցել երկու հանդիպում: Վերջինը Նյու Յորքում էր, ընդամենը 10 օր առաջ: Մ

Իսկական խաղաղության ընդհանուր տեսլականը

  Թույլ տվեք Բուլղարիային հայտնել Հայաստանի կառավարության երախտագիտությունը ԵԱՀԿ   նախարարների խորհրդի 12-րդ հանդիպումը հյուրընկալելու համար: Կուզենայինք նաև մեր պատվիրակության գնահատանքի խոսքն ուղղել 2004 թվականի նախագահության համար նախարար Սոլոմոն Պասսիին ու Սոֆիայի նրա թիմին, ինչպես նաև Վիեննայում Բուլղարիայի բազմաշնորհ ու անձնվեր առաքելությանը, որ 54 պատվիրակությունների հետ ամենօրյա դժվարին ու ծանր աշխատանք էր տանում: Ցանկանում ենք նաև ողջունել Մոնղոլիայի՝ որպես գործընկերոջ ներգրավումն այս կազմակերպությունում, որն ավելի համապարփակ է ու լայնածավալ, քան աշխարհի որևէ այլ նման կազմակերպություն: Հելսինկիի եզրափակիչ ակտի 30-րդ տարելիցի և ԵԱՀԿ-ի՝ որպես կազմակերպության 10-ամյակի նախաշեմին, մենք պետք է հետադարձ հայացք նետենք ներկան գնահատելու և ապագան նախանշելու համար: Բոլորս պետք է ընդունենք, որ Հելսինկիի եզրափակիչ ակտը, որպես եվրոպական անվտանգության հիմք,կենսունակ գտնվեց՝ երեք տասնամյակ շարունակ կարևորագույն փոփոխություններով անցնելով: Վերաձևավորվեց Եվրոպայի քաղաքական պատկերը: Հիմնա