Skip to main content

Posts

Showing posts from October, 2021

Իրանի իսլամական հանրապետության տարածաշրջանային քաղաքականությունը

  https://drive.google.com/drive/u/1/folders/15BlRmAx4easj6PbiNxGQj51VT5Tq-l2I?fbclid=IwAR3qo8sbm2utbrebWUywFNxtN2ND2hCy_FZKw5LpEbkJP-O9J0YaMcodXGs

Հայ-թուրքական պաշտոնական առաջին շփումները

  Խորհրդային Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Աշոտ Եղիազարյանը 1990թ. դեկտեմբերի կեսերին Անկարայում էր: Սա դեպի անկախություն ձգտող պետության բարձրաստիճան առաջին դիվանագետի այցն էր հարևան երկիր: Դեռ Խորհրդային Միության մաս համարվող մի քանի հանրապետությունների արտգործնախարարների և ԽՍՀՄ փոխարտգործնախարարի հետ Եղիազարյանը մասնակցում էր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Անկարայի առաջին հիմնադիր խորհրդաժողովին: Եղիազարյանը հիշում է. «Վերջին օրը, պաշտոնական ճաշից առաջ, դուրս եկա փողոց: Զգացումը, որ մտնում ես թշնամու երկիր, ցնցող բան է: Թուրքիան մեզ համար մութ էր, առեղծվածային: Մտածում էի, որ եկել եմ իմ ազգի դահիճների երկիր, նրանց մայրաքաղաք: Հետաքրքիր էր առաջին տպավորությունը, երբ քայլում էի փողոցում. ժողովուրդը մաքուր, բարեկեցիկ հագնված էր, ինչպես մեր մոտ 50-60-ականներին, կանանց մի մասը՝ գլխաշորերով: Ավտոբուսի կանգառում տեսա, որ մարգարտաշար մի 50 մարդ կանգնած է: Ավտոբուսը եկավ, դիմացի դռնից մարդիկ իջան, հետևից բարձրացան: Ապշեցի, սա Թուրքիա՞ն է: Հանկարծ խելահեղ մի ճայթյո