Skip to main content

Posts

Showing posts from April, 2023

Քառորդդարյա ճանապարհ դեպի ռևանշ

  1988 թվականի փետրվարը Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության պատմության մեջ եղավ այն ռուբիկոնը, որից հետո խնդրի խաղաղ կարգավորումն անհնար դարձավ, իսկ ռազմական լուծումը վերածվեց ժամանակի խնդրի: Միանգամայն հավանական է, որ դեռ Հեյդար Ալիևն էր եկել նման եզրահանգման՝ որդուն և պետության ղեկավարի դերում իր ժառանգորդին թողած քաղաքական կտակում «ռեկոնկիստան» դարձնելով առանցքային գաղափար: Ադրբեջանի ներկայիս նախագահը հարցի լուծմանը մոտեցավ մանրակրկիտ և առանց ավելորդ շտապողականության: Գերագույն գլխավոր հրամանատարը նպատակաուղղված և համակարգված լուծեց խնդիրների երեք բլոկ՝ ռազմական շինարարություն, դրա արտաքին քաղաքական և տնտեսական ապահովում: Ռազմական շինարարության ասպարեզում լայնածավալ միջոցառումներ իրականացվեցին ադրբեջանական պետության, այդ թվում՝ զինված ուժերի ռազմական կազմակերպման բարեփոխման ուղղությամբ, ինչպես նաև ուժային այլ՝ ռազմական մեթոդներով առաջադրանքներ կատարող կառույցների ձևավորման ու դրանց վերահսկման մարմինների ստեղծման ուղղությամբ: 17 տարվա ընթացքում՝ 2003 թվականից

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը՝ Թուրքիայի արտաքին քաղաքական ռազմավարության արտացոլում

  Անկարայի ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմին (սեպտեմբերի 27-նոյեմբերի 10, 2020) մեծապես պայմանավորված էր տարածաշրջանային և գլոբալ ընդհանուր լարված մթնոլորտով, ինչպես նաև վերջին տարիներին Թուրքիա-Ադրբեջան և Թուրքիա-Ռուսաստան առանցքների երկայնքով հարաբերությունների էապես փոխված բնույթով: Թուրքիայի քաղաքական ղեկավարության հռետորաբանությունն ու գործողությունները տեղափոխվել էին մի հարթություն, որը սկսել էր էական դժվարություններ հարուցել Լեռնային Ղարաբաղի սրված հակամարտության մասնակիցների, ուղղակիորեն Ռուսաստանի համար: Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Թուրքիայի նախաձեռնողական և հանդուգն ներգրավվածությունը հետխորհրդային տարածքում ռազմական գործողություններին թուրքական պետության արտաքին և ռազմական ջանքերի ակտիվացման նման օրինակն է: Պաշտոնական Անկարայի գործողությունները միայն ավելացրին լարվածությունը հակամարտության կարգավորման գործընթացում և մեծամասամբ հարցականի տակ դրեցին հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունն ու ապագան: Վերջին տասնամյակի ընթացքում պաշտոնական Անկարան աստիճ

Ղարաբաղյան պատերազմների մենթալ աշխարհագրությունը

  Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները շոկային էին հայ հանրության համար: Ռազմական պարտությունը հանգեցրեց սարսափելի հետևանքների. հազարավոր մարդիկ զոհվեցին, հիմնականում՝ 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներ: Տասնյակ հազարավորները մնացին անօթևան: Լեռնային Ղարաբաղը, այսինքն՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից վերահսկվող տարածքները կրճատվեցին 4 անգամ: Նոր սահմանները շատ ավելի քիչ են հարմարեցված պաշտպանության համար, իսկ Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյատևման երաշխավորն այժմ իրականում ռուսական խաղաղապահ զորքն է, ոչ թե սեփական զինված ուժերը: Հայաստանի հետ կապը հնարավոր է միայն նեղ ու խոցելի միջանցքով, իսկ չճանաչված հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը ծայրահեղ խոցելի վիճակում է: Այս ամենը, իհարկե, հայ հասարակության աղետ ընկալմամբ, և սա արտառոց չէ. աշխարհի որևէ երկրում ռազմական մեծ պարտությունն այդպես է զգացվում: Ավելին՝ այս պատերազմում պարտությունը Հայաստանում և բուն Ղարաբաղում հաճախ ընկալվում է ոչ միայն որպես ռազմական ձախողում, այլև որպես հայկական նոր պետականության