Skip to main content

Posts

Showing posts from December, 2022

Ռուսոյի ժամանակաշրջանը և Ֆրանսիական մեծ հեղափոխության սոցիալ-քաղաքական էությունը

  Դասակարգային շահերի հակասությունները ֆրանսիական մեծ հեղափոխության նախօրյակին 18-րդ դարի վերջին Ֆրանսիայում ստեղծվել էին մի շարք նախադրյալներ բուրժուական հեղափոխության համար: Բացարձակ միապետությունը, որը միասնական պետության ստեղծման գործում առաջավոր դեր էր խաղացել, ժամանակի ընթացքում վերածվում է հետադիմական ուժի և խոչընդոտում է կապիտալիզմի և շուկայական ազատ հարաբերությունների զարգացմանը: Հեղափոխության նախօրեին Ֆրանսիայի գրեթե 26 միլիոն բնակչին բաժին էր ընկնում 270 հազար արտոնյալ խավ՝ ազնվական և հոգևորական, որոնց պատկանում էր հողի 3/5-ը, մինչդեռ Ֆրանսիան համարվում էր գերազանցապես հողագործական երկիր այդ շրջանում: 1787 թվականի դրությամբ Ֆրանսիայի քաղաքային բնակչությունը կազմում էր ընդհանուր բնակչության ընդամենը 9%-ը: Գոյություն ունեին միայն 2 առևտրաարդյունաբերական կենտրոններ՝ Փարիզը և Լիոնը: Խոշոր հողատերերը հիմնականում սեփական տնտեսություն չէին վարում, այլ իրենց կալվածքները վարձակալությամբ հանձնում էին գյուղացիությանը ծանր ու կեղեքիչ պայմաններով: Երկրում գոյություն ունեցող բազմաթիվ

«Գոբլի պլանը», Թուրքիայի նախագահի առաջարկը և Ջորջ Բուշի ժամկետի ավարտը

  ԼՂ կարգավորման թուրքական արտառոց առաջարկը, ԱՄՆ արձագանքը ԼՂ-ում շարունակվող մարտերին և Ջորջ Բուշի հրաժեշտի նամակը Լևոն Տեր-Պետրոսյանին «Գոբլի պլանը» 1992թ. հունվարի երկրորդ կեսին Պետդեպի ազգերի գծով փորձագետ, հետախուզության և հետազոտության բյուրոյի, հետո նաև՝ Եվրոպական հարցերով բյուրոյի դիվանագետ Պոլ Գոբլը հեռանում է Պետդեպարտամենտից և աշխատանքի անցնում Քարնեգի հիմնադրամում: Լինելով անկախ փորձագետ և տիրապետելով ԽՍՀՄ-ում գոյություն ունեցող ազգային խնդիրներին՝ նա ստանում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման փաստաթուղթ պատրաստելու առաջարկ: Գոբլը պատմում է, որ իրեն դիմել էր նախկին պետքարտուղար Վենսի օգնականը. -Ինձ առաջարկեցին գրել շրջանակային ամփոփագիր: Գրեցի 5-8 էջ՝ բացատրելով, թե որոնք են խնդիրները: Սկսեցի պատմությունից՝ ներկայացնելով, թե ինչպես են գծվել սահմանները, ինչպես է Ստալինն ինստիտուցիոնալիզացրել երկու երկրների միջև լարվածությունը՝ Նախիջևանը կտրելով Ադրբեջանի հիմնական տարածքից, Լեռնային Ղարաբաղն էլ Հայաստանից: Ստալինն ուզում էր լարվածության միջոցով վերահսկել երկու երկրնե

Հայաստանը՝ ԱՄՆ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում

  Հայ լոբբիստների անցկացրած 907-րդ բանաձևը, Շուշիի ազատագրումը և Արծվաշենի անկումը 1992թ. ապրիլի 2-ին Հայաստանը և Միացյալ Նահանգները Վաշինգտոնում ստորագրում են առևտրային հարաբերությունների և ներդրումների խրախուսման համաձայնագրեր: Երկու փաստաթղթերն էլ ստորագրում են ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը և Հայաստանի փոխվարչապետ ու էկոնոմիկայի նախարար Հրանտ Բագրատյանը: Այս համաձայնագրերն ազդարարում են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների սկիզբը: Մինչև այդ՝ մարտի 4-ին, Հայաստանի համար հանվում է Ջեքսոնի և Վենիկի բանաձևը, որը 1974 թվականից ի վեր սահմանափակում էր ԽՍՀՄ հետ առևտրային հարաբերությունները: Այս կապակցությամբ ապրիլի 6-ին նախագահ Բուշը նամակ է հղում Կոնգրեսին՝ նշելով. «ԱՄՆ Սահմանադրության և օրենքների, մասնավորապես՝ 1974թ. առևտրի ակտի լրամշակված 402©(2) բանաձևի համաձայն, որը շարունակում է կիրառվել Հայաստանի նկատմամբ, հետամուտ լինելով ակտի 402 (d) բանաձևին և Կոնգրեսին ներկայացնելով 402 ©(2) բանաձևով նախատեսված զեկույցը, ինձ լիազորված իշխանությամբ շրջանցում եմ Հայաստանի վերաբերյալ ա