Skip to main content

Posts

Showing posts from July, 2021

Ռուսաց դիվանագիտությունը և հայկական հարցի միջազգայնացումը

  Ռուս-թուրքական 1877-1878թթ. Ռուսաստանի համար հաղթական պատերազմով, Բալկաններում և Անդրկովկասում նրա ռազմաքաղաքական դիրքերի բացահայտ ամրապնդման հետևանքով ու հատկապես եվրոպական մեծ տերությունների դժկամությամբ ու մտավախության առնչությամբ կյանքի կոչված Բեռլինի վեհաժողովը դիվանագիտության պատմության մեջ ճանաչելի դարձավ ոչ միայն սլավոնական ժողովուրդների պետականության վերականգնումը կամ օսմանյան ծանր տիրապետության մասնակի թեթևացումը պաշտոնապես վավերացնող կարևորագույն պատմաքաղաքական փաստերով, այլև հայոց հարցի արծարծման, որը դուրս գալով միջազգային ասպարեզ, շուրջ կես դար իր վրա գամեց մեծ տերությունների ուշադրությունը, որոնք շահարկելով այն օգտագործում էին որպես քաղաքական խաղաքարտ ու դիվանագիտական մանրադրամ և դրանով իսկ կործանում հայ ժողովրդի արդարացի իղձերը և պատմական ակնկալիքները: Ռուսաց դիվանագիտության համար հայոց հարցը Ռուսաստանի արևելյան քաղաքականության, ռուս-թուրքական միջպետական և ռազմաքաղաքական հակամարտության, Բալկաններում, Մերձավոր Արևելքում ու Անդրկովկասում գերիշխելու, եվրոպական դիվանագի