Skip to main content

Posts

Showing posts from September, 2026

Modus Vivendi, որն այդպես էլ չհաստատվեց

Հին Հունաստանի քաղաքական քարտեզը կազմված էր բազմաթիվ պոլիսներից, որոնց միջև հարաբերությունները երբեք միապաղաղ ու հանդարտ չեն զարգացել, ինչը միանգամայն բնական երևույթ է, եթե նկատի ունենանք, որ նման բազմացեղ և խայտաբղետ ազգաբնակչության յուրաքանչյուր անդամ ուներ իր հետաքրքրություններն ու հավակնությունները: Հասկանալի է նաև, թե ինչու էին պոլիսների հարաբերությունները սերտանում արտաքին վտանգի ուժեղացման դեմ հանդիման: Համահունական դաշնությունն Աթենքի գլխավորությամբ մղվում էր առաջին պլան՝ իր թևի տակ առնելով անդամ պետություններին: Եվ ընդհակառակը, ռազմական սպառնալիքը թուլանալու դեպքում գլուխ էին բարձրացնում կենտրոնախույս տրամադրությունները. ամեն մեկը վերմակը քաշում էր իր կողմը: Ընդհանուր առմամբ՝ Հելլադան խոցելի էր դառնում արտաքին թշնամու դեմ հանդիման, այն ժամանակ, երբ սրվում էին հնուց եկող մե՛կ գլուխ բարձրացնող, մե՛կ հանդարտվող մրցակցություն-թշնամանքն Աթենքի և Սպարտայի միջև, որն ի վերջո հանգեցնելու էր ռազմական ուժեղ բախման: Եվ քաղաքական այս իրավիճակը հիմնականում որոշելու էր հունական պետություններ...