Skip to main content

Posts

Showing posts from June, 2022

Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը

  Արցախի Հանրապետություն Արցախի Հանրապետությունը հայկական պետական կազմավորում է Հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածում կամ Արևելյան Անդրկովկասում: Արցախի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ), Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի վերամիավորմամբ: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացել է անկախության մասին համահանրապետական հանրաքվե: Ընտրելու իրավունք ունեցող 132328 հոգուց քվեարկությանը մասնակցել է 108736-ը (82.2%), անկախությանը «կողմ» է քվեարկել 108615 քաղաքացի (քվեարկողների 99.89%-ը): 1991 թվականի դրությամբ Արցախի Հանրապետության տարածքը կազմում էր 5.3 հազար քկմ (ԼՂԻՄ՝ 4.4 հազար քկմ, Շահումյանի շրջան՝ 600քկմ, Գետաշենի ենթաշրջան՝ 300 քկմ): 1991-1994թթ. արցախյան պատերազմից հետո տեղի ունեցան սահմանների զգալի փոփոխություններ: Ադրբեջանը զավթեց Շահումյանի շրջանը և Գետաշենի ենթաշրջանն ամբողջությամբ ու Մարտակերտի և Մարտունու շրջանների որոշ հատվածներ: Այդ ընթացքում Արցախին հաջողվեց ազատագրել պատ