Skip to main content

Posts

Showing posts from January, 2024

Հետաքրքիր մտքեր հաջողության վերաբերյալ

  Հաջողությունը սահմանում չունի, այն պետք է ինքդ սահմանես։ Հաջողության գնահատման ու սահմանման համար չկան ճշգրիտ չափանիշներ կամ մոտեցումներ ․ այն հիմնականում անհատական ընկալման արդյունք է։ Եթե մի կայացած մարդու խնդրես պատմել իր հաջողությունների մասին, նա իր ներկա կարգավիճակն ու ձեռքբերումները մատնանշելու կամ գովերգելու փոխարեն կփորձի ներկայացնել իր ջանքերն ու անցած ճանապարհը։ Երբեմն որևէ երևույթ հասկանալու համար շատ օգտակար է նախ հասկանալ, թե ինչ չէ այն։ Նկատի ունեմ՝ որևէ բան ավելի լավ հասկանալու համար արժե նախ ցրել դրա շուրջ տարածված թյուրընկալումներն ու միֆերը։ Ուստի, իսկապես, շատ արդյունավետ կլինի նախ բացառել, ֆիլտրել սխալ կամ թյուր մոտեցումները և ավելի պարզ ֆոնի վրա մտածել բուն երևույթի մասին։ Հաջողությունը շահում չէ։ Հաջողությունը պատահական գտածո չէ։ Հաջողությունը ղեկավար պաշտոնը ստանալը չէ։ Հաջողությունը բարձր աշխատավարձ ունենալը չէ։ Հաջողությունն ինչ-որ մեկի բարեհաճությանը արժանանալը չէ։ Հաջողությունը պարզապես տուն, մեքենա, շուն ու ամառանոց ունենալը չէ։ Հաջ