Skip to main content

Posts

Showing posts from December, 2023

21-րդ դարի միջազգային հարաբերությունների համառոտ ակնարկ

  Սառը պատերազմի ավարտից հետո շատ է գրվել այն մասին, որ աշխարհը, որպես առանձին պետությունների ընդհանրություն, տեղը զիջում է գլոբալ աշխարհին, որում պետություններն այլևս չեն խաղալու գլխավոր դերը։ Կարևոր, երբեմն նաև առաջատար դերը պատկանելու է վերազգային կորպորացիաներին, տեխնոլոգիական և տեղեկատվական կայսրություններին, ներդրումային բանկերին, տարատեսակ կազմերով և նպատակներով միջազգային ցանցերին՝ մասնագիտականից մինչև քրեական, ամեն տեսակ շարժումներին՝ արմատականից մինչև ծայրահեղական ու ահաբեկչական։ Իսկապես որ, այս ցանկի առանձին խաղացողներ միջազգային ասպարեզում ավելի ազդեցիկ դուրս եկան շատերից, իսկ հաճախ՝ ՄԱԿ-ի այժմյան 193 անդամ երկրների մեծամասնությունից։ Այնուամենայնիվ, չնայած գլոբալացման բոլոր հաջողություններին, 3 տասնամյակ անց ստիպված ենք ընդունել, որ ժամանակակից աշխարհում պետությունների գերիշխող դերն ավելի ամրապնդվել է։ Միջազգային հարաբերություններն իրենց էությամբ մնում են միջպետական հարաբերություններ։ Շատ վեճեր են ընթանում աշխարհակարգի խնդրի շուրջ։ Ներկայիս ժամանակը հայտարարվել է աշխարհա

Դատախազության հիմնադրման և կայացման պատմական ակնարկ

  Անվիճելի է, որ ներկա ժամանակաշրջանը, տեղի ունեցող իրադարձությունները ճիշտ հասկանալու, գնահատելու, ապագայի ծրագրեր կազմելու համար անհրաժեշտ է անցյալի խորը իմացություն, պատմությունից դասեր քաղելու և եզրակացություններ անելու ունակություն։ Այս առումով բացառություն չեն նաև որևէ պետական մարմնի հիմնադրման, ձևավորման և հետագա զարգացման վերաբերյալ պատմական ըմբռնումներն ու վերլուծությունները, ինչն օգնում է ճիշտ գնահատել տվյալ կառույցի նշանակությունը, նրա տեղն ու դերը այլ պետական կառույցների համակարգում, նրանց գործառույթների պատմական անհրաժեշտությունը, ինչպես նաև ժամանակակից պայմաններում տվյալ կառույցի գործունեության բարեփոխումների նպատակով իրականացվող սահմանադրական և կազմակերպչական միջոցառումների կարևորությունն ու արդյունավետությունը։ Դատախազական մարմինների դերը, գործառույթները պատմական տարբեր ժամանակաշրջաններում և յուրաքանչյուր պետության մեջ միանշանակ չեն գնահատվել, ավելին՝ դատախազական հսկողության, նրա գործառույթների, դրանց իրականացման ձևերի ու եղանակների վերաբերյալ մշակվել են տարբեր հայեցա

Ճապոնիայի իրավական համակարգը

  Ճապոնական իրավունքի հասկացությունը և ձևավորման փուլերը Ճապոնական իրավունքը բարոյական, կրոնական և իրավական նորմերի ամբողջություն է, որոնք ձևավորվել են հին չինական կրոնա-փիլիսոփայական հայեցակարգերի, ավանդույթների և օտարերկրյա (ռոմանագերմանական և ամերիկյան) իրավունքի ռեցեպցիայի հիման վրա։ Ճապոնական իրավունքի ձևավորման առաջին փուլը սկսվել է 5-7-րդ դարերից և շարունակվել մինչև Մեյջի դարաշրջանը (19-րդ դար)։ Մինչև 1853 թվականը Ճապոնիան Արևմուտքի հետ ոչ մի շփում չի ունեցել, մինչդեռ Չինաստանի հետ հարաբերությունները կարևոր տեղ էին գրավում նրա պատմության մեջ։ Ճապոնիայի ավանդական մտածելակերպը, որը բավականին հեռու էր եվրոպականից, տարբեր ժամանակաշրջաններում ենթարկվել է Չինաստանի ազդեցությանը։ Սակայն այդ մտածելակերպը տարբերվել է չինականից ․ այն պահպանել է իր վառ արտահայտված յուրատեսակությունը՝ կապված ճապոնացիների ազգային բնավորության հետ։ Այս առումով որոշակի ազդեցություն է ունեցել նաև այն մեկուսացումը, որի մեջ Ճապոնիայի տիրակալները պահում էին իրենց երկիրը 250 տարվա ընթացքում՝ մինչև 1853 թվակա