Skip to main content

Posts

Showing posts from November, 2020

Քաղաքական կառավարում

  Քաղաքական մենեջմենթ: Տեսամեթոդական մոտեցումներն ու զարգացման հեռանկարները Արևմտյան քաղաքագիտությունը զգալի ներդրում ունի քաղաքական կառավարման բարեփոխումների հարցերում, որոնք մեծ պահանջարկ ունեն հետինդուստրիալ հասարակությունում: Հետխորհրդային պետություններում քաղաքական կառավարման հիմնախնդիրների վրա մեծ ազդեցություն ունի խորհրդային ժամանակահատվածը, երբ քաղաքականությունը համադրվում էր պետության հետ և կապվում էր իշխանության լիազորությունների իրացման հետ: Ժամանակակից ժողովրդավարական քաղաքական համակարգերի կայացման համատեքստում քաղաքական կառավարման խնդիրները դառնում են առավել հրատապ և ավելի շատ են գրավում գիտավերլուծական շրջանակների ուշադրությունը: Քաղաքագիտության մեջ գոյություն   չունի քաղաքական կառավարման ընդհանուր կոնցեպցիա: Գոյություն ունի   սուր անհրաժեշտություն մեթոդոլոգիական տարբերակները տեսության մեջ և գործնականում դուրս մղելու համար: Դա կապված է այն բանի հետ, որ քաղաքականության մեջ ռազմավարական զարգացումները ուղիղ առնչություն ունեն արդյունավետ և լայնածավալ կամ համընդգրկուն կառավա