Skip to main content

Posts

Showing posts from June, 2021

Միջին Ասիան ռուս դիվանագետների ու զինվորականների արտաքին քաղաքականության ուղեծրում

  19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանին Միջին Ասիայի բռնամիակցման հիմնախնդիրն աստիճանաբար դարձավ եթե ոչ առաջնային, ապա առնվազն հիմնական ուղղություններից մեկը կայսրության կենսագործած արտաքին քաղաքականության ուղեծրում: Թեև այս ուղղությունը մնաց ածանցյալ եվրոպական քաղաքականության համեմատությամբ, այնուամենայնիվ, գիտակցելով Ռուսաստանի ազգային պետական շահերի տեսանկյունից սահմանների անվտանգության ապահովման կարևորությունը, կայսերական դիվանագիտությունը որոշակի տեղ հատկացրեց ոչ միայն Միջին Ասիային, այլև Չինաստանին, Ճապոնիային, Հեռավոր Արևելքին ընդհանրապես՝ մշակելով ռազմաքաղաքական գործողությունների մի ամբողջական, համալիր ծրագիր: Հատկանշական է, որ Միջին Ասիայի բռնամիակցման գործում հատկապես մեծ ակտիվություն ու հետևողականություն ցուցաբերեցին բարձրաստիճան զինվորականները, որոնք հասկանալով այդ տարածքի ռազմավարական նշանակությունը, վճռականապես ներգործում էին արտգործնախարարության վրա: Բայց այդ գերատեսչության ներկայացուցիչները, դրսևորելով հիմնավորված զգուշավորություն, հիմնախնդիրը դիտարկում էին համաեվրոպական

Ռուսաց դիվանագիտությունը «երեք կայսրերի դաշինքի» համակարգում

  Ղրիմի համակարգի փլուզումը ոչ միայն արմատապես փոխեց Ռուսաստանի միջազգային քաղաքական կարգավիճակը մայրցամաքում, այլև էապես ներգործեց Եվրոպայում ուժերի հարաբերակցության տեղաբաշխման վրա: Միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության պատմության մեջ սկսվեց որակապես նոր շրջան, որի ընթացքում թեև շարունակում էին գործել նախորդ փուլում քաղաքական գործընթացների վրա վճռապես ազդող մեծ տերությունները, բայց այս անգամ արդեն միանգամայն այլ դերակատարումներով ու հետապնդած նպատակներով: Եվրոպական դիվանագիտությունը կանգնած էր ռազմաքաղաքական նոր միություններ ստեղծելու ճանապարհին, որոնք առաջվանից ավելի շատ գլխավորապես պայմանավորված էին ոչ այնքան արքայատիրական նեղ, որքան ազգային-պետական շահերով: Փարիզի հաշտության պայմանագրի առանցքային կետերի վերացումից հետո վերստին որակական փոփոխության ենթարկվեց Եվրոպայի քաղաքական քարտեզը, ինչպես այն տեղի ունեցավ Վիեննայի վեհաժողովից հետո: Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր հիմնախնդիրը Գորչակովը լուծեց բավականին ծանր գնով և մեծ զոհաբերությամբ, քանզի դրա դիմաց ռուսաց