Skip to main content

Posts

Showing posts from November, 2022

Բանակցությունները իշխանության համակարգում

  Բանակցությունները որպես քաղաքական գործունեության իրականացման եղանակ, իրենց կիրառումն են գտնում քաղաքականության համակարգի միմյանց հետ սերտորեն փոխազդող և փոխպայմանավորված երկու մակարդակներում՝ արտաքին և ներքաղաքական հարաբերությունների ոլորտներում: Այս երկու ոլորտների փոխկապվածությունն այսօր բավականին մեծացել է. պետությունների վարած արտաքին և ներքին քաղաքականության փոխպայմանավորվածությունը բանակցային գործընթացների մասնակիցներին անմիջականորեն պատասխանատու է դարձնում ոչ միայն տարածաշրջանում խաղաղության պահպանման ու համագործակցության ապահովման, այլ նաև սեփական ժողովրդի բարեկեցության, կենսամակարդակի բարձրացման համար: Քաղաքականության տարբեր մակարդակներում տարվող բանակցություններում ձեռք բերված հաջողությունները բավականին արագ ու դրականորեն են ազդում մարդկանց ապրելակերպի վրա, և ընդհակառակը, ոչ շահավետ, անարդյունավետ բանակցությունները կարող են ներքաղաքական կայունության ու քաղաքացիական համերաշխության խաթարման պատճառ հանդիսանալ: Բանակցությունների երևույթի նման լայն ընդգրկումը, բնականաբար, ընդլ

Բանակցությունների տեսական հիմնահարցերը

  Բանակցությունները որպես միջգիտակարգային հետազոտության առարկա Հասարակական կյանքի զարգացման արդի փուլում մարդկանց կենսագործունեության տարբեր բնագավառներում լայնորեն կիրառվում են բանակցությունները՝ որպես նրանց ամենօրյա փոխհարաբերությունների, վիճահարույց հարցերի, հակամարտությունների կարգավորման, շահերի արտահայտման ու պահանջմունքների բավարարման, միջպետական հարաբերությունների հաստատման և պետությունների միջև համագործակցության ապահովման առավել արդյունավետ ու քաղաքակիրթ եղանակ: Մարդիկ բանակցում են բոլոր տարիքներում, ամեն օր և ամենուրեք, սկսած մանուկներից, ովքեր իրենց «բանակցային յուրօրինակ լեզվով»՝ (որին, ի դեպ, շատ ու շատ ծնողներ անվերապահորեն ենթարկվում են) թոթովանքի կամ լացի շնորհիվ գրեթե միշտ ծնողներից ստանում են իրենց ուզածը, շուկայում գնումներ կատարելիս, երբ վաճառողի հետ սակարկում ենք ինչ-որ ապրանք գնելիս, վերջացրած համերկրային հիմնախնդիրների շուրջ բազմակողմ ու բազմառարկա քաղաքական, դիվանագիտական բանակցությունները, որտեղ ներգրավված են լինում հարյուրավոր փորձագետներ, արհեստավարժ դիվանա

Բանակցությունների ռազմավարությունը

  «Ռազմավարությունը» ժամանակակից քաղաքագիտական ու քաղաքական լեքսիկոնում առավել հաճախ կիրառվող հասկացություններից է: Նախքան բանակցությունների ռազմավարությանն անցնելը հարկ է նշել, որ «ռազմավարություն» հասկացությունը լայնորեն օգտագործվում է տարբեր ոլորտներում և տարբեր իմաստներով: «Ռազմավարություն» հասկացությունը վերցված է ռազմագիտությունից, որտեղ այն նշանակում է պետությունների կամ ռազմաքաղաքական միությունների քաղաքականության պլանավորում և այն բոլոր հասանելի միջոցների կիրառմամբ կամ էլ ռազմական իրավիճակի պայմաններում որպես հակառակորդին վերջնական պարտության մատնելուն ուղղված միջոցների և մեթոդների ամբողջություն: Դեռ անտիկ ժամանակներից Հին Հունաստանում ու Չինաստանում ռազմական գործի ոլորտում լայնորեն օգտագործվել է «ստրատագեմաների արվեստը», որը ներառել է ռազմական հնարամտություններն ու խորամանկությունները ու ռազմական գործն ընդհանրապես: Ավելի լայն իմաստով «ռազմավարություն» հասկացությունը նշանակում է երկարաժամկետ միջոցառումների ու մոտեցումների ընդունում: Այս հասկացությունը վաղուց է մուտք գործել գոր

Բանակցային սեղանների նկարագրությունն ու մասնակիցների նստեցման կարգը

  Բանակցությունների նախապատրաստման ու անմիջական վարման գործընթացի կազմակերպչական կարևոր հիմնահարցերից են նաև բանակցային սեղանների ճիշտ ընտրությունն ու դասավորությունը, ինչպես նաև բանակցությունների տեսակից ելնելով՝ մասնակիցների նստեցման կարգի որոշումը: Բանակցային պրակտիկայում կիրառվում են բանակցային սեղանների հետևյալ դասավորությունը. ա.շրջանաձև դասավորություն բ.օվալաձև սեղաններ ու դասավորություն գ.սեղանների ուղղանկյուն դասավորություն դ.սեղանների II-աձև դասավորություն ե.սեղանների քառակուսի դասավորություն Ընդհանրապես, հակամարտությունների խաղաղ կարգավորմամբ զբաղվող մասնագետները խորհուրդ են տալիս բանակցային սրահները կահավորել այնպես, որ հնարավորինս խուսափեն սուր անկյուններից, այդ իսկ պատճառով էլ առավել նախընտրելի բանակցային են օվալաձև ու շրջանաձև սեղանները: Շրջանաձև սեղանները դրվում   են այն ժամանակ, երբ սեղանի շուրջ նստած բանակցությունների բոլոր մասնակիցները հավասար են իրենց կարգավիճակով (օրինակ՝ բոլոր կողմերը ներկայացված են նախագահների կամ վարչապետների մակարդակով): Ուղղանկյուն

Բանակցությունների վարման Հարվարդյան մեթոդի առանձնահատկությունները

  Բանակցությունների վարման առանձնահատուկ մեթոդ են առաջարկում Հարվարդի համալսարանի պրոֆեսորներ Ֆիշերն ու Ուրին: Այս մեթոդը նրանք անվանում են «սկզբունքային բանակցությունների» վարում: Սկզբունքային բանակցությունները առաջարկվում են ի հակակշիռ բանակցությունների վարման փափուկ ու կոշտ մեթոդների: Առաջինի դեպքում փափուկ բանակցողները փորձում են խուսափել անձնական կոնֆլիկտներից ու հանուն համաձայնության՝ պատրաստակամորեն զիջումների են գնում: Սակայն, այս դեպքում էապես մեծանում է խաբված ու շահագործված լինելու հավանականությունը: Կոշտ բանակցողն իր հերթին, բանակցային ցանկացած իրավիճակ դիտում է որպես կամային պայքարի դրսևորում, որտեղ, առավելապաշտական դիրքորոշում որդեգրելով, կարելի է հասնել ցանկալի արդյունքի: Կոշտ բանակցողը միշտ ցանկանում է հաղթել: Այս ձգտումը առավել հաճախ հանգեցնում է համարժեք կոշտ պատասխանի ու հարաբերությունների սրման: Որպես բանակցությունների վարման այլընտրանքային ուղի Ֆիշերն ու Ուրին առաջարկում են սկզբունքային բանակցությունների մեթոդը՝ կողմերի միջև ծագած խնդիրները պետք է լուծվեն՝ ելնելով

Հիրոյոշի Սեգավա- «Հայերի մոռացված ցեղասպանությունը»

Աիչի Սանգյո համալսարանի նախկին դասախոս, ճապոնացի միջազգայնագետ-իրավաբան Հիրոյոշի Սեգավայի աշխատությունը, որը 2005թ. թարգմանվել է նաև հայերեն՝  https://drive.google.com/drive/u/2/folders/1YCq7J1K8B5fjhdDvPAsBtwPONL5lQj6O

Հայոց ցեղասպանության հարցում Ճապոնիայի ժողովրդի դիրքորոշումը

  Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ առնչություններ կարող էին ունենալ աշխարհագրորեն իրարից այդքան հեռու գտնվող երկու երկրների ժողովուրդները 20-րդ դարի սկզբին: Փաստ է, որ դեռևս 1990-ականների սկզբից հայերի և ճապոնացիների միջև եղել են որոշակի առնչություններ. ճապոնացիներն անգամ օգնություն են տրամադրել ցեղասպանությունից փրկված հայերին: Ուշագրավ են արձակագիր, մանկավարժ Հեղինե Մելիք-Հայկազյանի փոխանցած տեղեկությունները Ճապոնիա կատարած իր ուղևորության մասին: Նա այն հազվադեպ հայերից էր, ով 20-րդ դարի սկզբին այցելել է Ճապոնիա: Այդ ուղևորության տպավորությունները զետեղված են 1905թ. Թիֆլիսում տպագրված «Մի պտույտ Ճապոնում» գրքում, որը 110 տարի անց թվայնացվել է: Գրքում առավել ուշագրավ է «Կիոտոն գիշերը» գլուխը, այստեղ հետաքրքրաշարժ է հեղինակի զրույցը մի մեծահարուստ ճապոնացու հետ, որի տուն էր հրավիրվել՝ երկրորդ հարկից տոնակատարությունը դիտելու համար: Ճապոնացին խիստ զարմացավ՝ իմանալով Հեղինե Մելիք-Հայկազյանի ազգությունը և վրա բերեց. «Յիշում եմ մի քանի տարի առաջ կոտորածներ կային, եթէ չեմ սխալւում: Այստեղ մի

Ճապոնական գյուղացիության դրությունը

  Ընդհանուր աշխարհագրական տեղեկություններ Ժամանակակից Ճապոնիան իրենից ներկայացնում է տիպիկ ծովային պետություն, ցրված բազմաթիվ կղզիների վրա, որոնց թիվն անցնում է 2000-ից: Դա կղզիների մի հավաքածու է, որոնք գտնվում են Ճապոնական ծովի և Խաղաղ օվկիանոսի միջև: Այդ կղզիների մի մասը կազմում են Ճապոնիայի մետրոպոլիան (մայր երկիրը), իսկ մի մասը հանդիսանում են նրա գաղութները: Մայր երկիրն ընդգրկում է կղզիների հետևյալ 4 խմբակները՝ Հոնսյու, Սիկոկու, Կյուսյու, Հոկայդո, ընդհանուր տարածությամբ 383.900 քառ. կմ: Գաղութներում գտնվում են Ֆորմոզա կղզին, Պիսկադրոյան կղզիները, Մանդատային կղզիները, Կորեան, Հարավային Սախալինը և Կվանտունկը, ընդհանուր տարածությամբ 298.500 քառ.կմ: Երկրի բնակչության թիվը 1930թ. վիճակագրական տվյալների համաձայն՝ կազմում է 90.394000 հոգի, որից Հին Ճապոնիայում՝ 64.447000 հոգի, իսկ գաղութներում՝ 25.947000 հոգի: Ամբողջ բնակչության կեսն զբաղվում է գյուղատնտեսությամբ, 1/5 մասն աշխատում է արդյունաբերության ոլորտում, 1/10 մասն աշխատում է տրանսպորտում և ձկնորսության բնագավառում: Բնակչու