Skip to main content

Posts

Showing posts from January, 2023

Մարգինալությունը՝ որպես ժողովրդավարական անցման որակական բնութագրիչ. մարգինալ մարդը՝ «գունավոր հեղափոխությունների» կրող և արարող

  ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած հետխորհրդային հանրապետություններում մեկնարկած ժողովրդավարական անցման գործընթացում գլխապտույտ արագությամբ անցյալի գիրկն անցան յուրօրինակ «կամրջի» դեր կատարող սոցիալական կապերը: Ավելին, բազմամակարդակ արմատականմ բարեփոխումների հետևանքով կազմաքանդվեցին հասարակական բոլոր կառուցվածքները, սոցիալական հարաբերությունները կարգավորող ինստիտուտները, իսկ սոցիալական խմբերն ու անհատները հայտնվեցին սահմանային՝ մարգինալ իրավիճակում: Անորոշությունը, անվստահությունը, տագնապն ու վախը, հոռետեսական տրամադրությունները, անվստահությունը վաղվա օրվա նկատմամբ, սպասումների հիասթափությունը, տարաբնույթ սթրեսները, արկածախնդրությունը և օգտապաշտությունը հանգեցրին հասարակության գրեթե բոլոր շերտերի մարգինալացման: Ավելին, «Homo soveticus» մարդկային տեսակի քայքայման հետևանքով մարգինալ խմբեր առաջացան ոչ միայն սոցիալական աստիճանահարթակի ծայրամասերում, այլև ամենուր՝ ընդգրկելով կյանքի բոլոր ոլորտները: Որպես այդպիսին՝ այդ խմբերի ինքնաիրացումը և ինքնազարգացումը անհրաժեշտ ենք համարում դիտարկել անցո

Ժողովրդավարական անցումը՝ որպես քաղաքական զարգացման մոդել

  20-րդ դարի 80-90-ական թվականներին «նոր աշխարհի ճարտարապետության» կերտման գլխավոր արժեքը համարվեց ժողովրդավարության տարածումը, որը հնարավորություն պետք է տար ժողովրդավարացման «երրորդ ալիքի» հայեցակարգի օգնությամբ հրաժարվելու երկբևեռ աշխարհից: Այս նկատառումներով ժողովրդավարացման «երրորդ ալիքի» հայեցակարգը հիմնվեց հետևյալ նախադրյալների վրա. Առաջին. ժողովրդավարական անցումը գլոբալ գործընթաց է: Որպես այդպիսին՝ նրա ձևի, ուժգնության, բնույթի վրա միաժամանակ ազդում են ինչպես ազգային, պատմական, տնտեսական, սոցիալական և մշակութային պայմանները, այնպես էլ միջազգային գործոնը: Երկրորդ. առաջարկված հայեցակարգը ժողովրդավարությունը դիտարկում է որպես արժեք՝ դրա հաստատումը պայմանավորելով ազատության ու հավասարության պահանջով: Ըստ Հանդինգտոնի՝ «… Ժողովրդավարության հավակնությունները հիմնվում են ոչ միայն նրա արժանիքների վրա: Բազմաթիվ առանձնահատկություններ կան. նախ՝ մարդու կյանքում քաղաքական մասնակցության և ազատությունների ներքին կարևորությունը, երկրորդ՝ պատասխանատու և համաձայնեցված կառավարում իրականացնելիս