Skip to main content

Posts

Showing posts from August, 2022

Աշխարհակարգ

  Ի՞նչ է աշխարհակարգը Երբ երիտասարդ գիտնական էի, 1961թ Քանզասում կոնֆերանսի ժամանակ դիմեցի նախագահ Հարրի Թրումենին: Հարցին, թե իր նախագահության ո՞ր ձեռքբերումներով է ամենաշատը հպարտանում, Թրումենը պատասխանեց. «Նրանով, որ մենք լիովին ու ամբողջապես ջախջախեցինք մեր թշնամիներին, իսկ հետո նրանց վերադարձրինք ազգերի հանրություն: Հաճելի է մտածել, որ միայն Ամերիկային է նման բան հաջողվել»: Գիտակցելով Ամերիկայի վիթխարի հզորությունը՝ Թրումենն առաջին հերթին հպարտ էր ամերիկյան հումանիզմով ու ժողովդավարական արժեքներին հավատարմությամբ: Նա ուզում էր, որ իրեն հիշեն ոչ այնքան որպես հաղթանակած երկրի նախագահ, որքան թշնամիներին հաշտեցրած պետության ղեկավար: Թրումենի բոլոր հետնորդներն այս կամ այն կերպ հետևել են այս պատմության մեջ արտացոլված նրա համոզմունքներին, և նույնպես հպարտացել են ամերիկյան փորձի նշված բաղադրիչներով: Այդ ժամանակահատվածի մեծ մասի ընթացքում նրանք ամեն կերպ սատարում էին ազգերի այն հանրությանը, որն ամերիկյան կոնսենսուսն էր արտացոլում. անշեղորեն ընդլայնվող այդ աշխարհակարգի պայմաններում պետ

Ամբերդ

  Ամբերդ ամրոցը կառուցվել է Հայաստանի պատմական Այրարատ նահանգի Արագածոտն գավառում: Այն գտնվում է ներկայիս ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնմամբ ձևավորված հրվանդանին, 2200 մետր բարձրության վրա: Ամբերդը միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության ինքնատիպ համալիր հուշարձաններից է՝ իր ճարտարապետական հորինվածքով ու պատմական դերակատարությամբ: Այն հանդես է գալիս ներամրոցային ներդաշնակված կառուցապատմամբ, որով համատեղվում են պաշտպանական, վարչակառավարման, ծիսապաշտամունքային, բնակելի և տարանպատակ այլ կառույցներ: Այս հանգամանքը նպաստում է մեկ այլ, առավել դժվարին ճարտարապետահորինվածքային իրագործման՝ հնարավոր դարձնելով ամրոցի և բարձրադիր՝ իր ձևույթով բարդ տեղանքի սերտ միասնությունը, համահունչ ամբողջացումը: 10-14-րդ դարերի ընթացքում այն իր մեջ ներառում էր պարսպապատեր, դարպասներ, դղյակ-միջնաբերդ, գաղտնուղիներ, բաղնիք, ջրամբարներ, մատուռ, Վահրամաշեն կաթողիկե եկեղեցին, բնակելի շինություններ: Առ այսօ