Skip to main content

Հանդիպում Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունում

23 հոկտեմբերի, 2017 թիվ, Բելգրադ

Այսօր ծրագրված է հանդիպում Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունում։ Խոսակցության հիմնական թեման Հայաստանում 1988 թվականի աղետալի երկրաշարժի և այդ օրերին մեզ օգնության եկած 7 սերբ օդաչուների զոհվելու 30-րդ տարելիցն է, որ պիտի նշվի 2018 թվականին։ Նախնական համաձայնություն էր ձեռք բերվել բանակցությունների համար։ Նախարարությունում սիրով էին համաձայնել այդ հանդիպմանը։

Նախարարությունում եմ։ Գնդապետ Դրագան Միլկովիչը և աշխատակազմի անդամները սիրով են տրամադրված զրույցի։ Բանակցությանը մասնակից երիտասարդ կինը, որ պաշտպանության նախարարությունում խորհրդական է, դիմելով ինձ հարցրեց

-Պարոն Սիմոնյան, Դուք հավանաբար չեք հիշում ինձ, ես Հայաստանում 1988 թվականին զոհված օդաչու Վլադիմիր Էրչիչի դուստրն եմ՝ Մարիան․․․

․․․ Անակնկալ էր, իրոք։ Բնական է, չէ՛ի կարող հիշել, քանի որ հանդիպելու հազվադեպ առիթներ են եղել և, բացի այդ, անցել է մոտ 30 տարի․․․

-Երբ տեղեկացա, որ Հայաստանում Սերբիայի պատվավոր հյուպատոսը գալու է հանդիպման պաշտպանության նախարարություն, իսկույն հասկացա, որ խոսքը Ձեր մասին է,- շարունակում է Մարիան։ Սերբական մամուլում մենք հաճախ ենք կարդում Ձեր գործունեության մասին։ Անչափ ուրախացա, պարզապես չէի հավատում, որ տասնամյակներ անց կրկին հանդիպելու ենք։ Մայրս՝ Անկան, շատ ուրախացավ՝ լսելով Ձեզ հետ հանդիպելու մասին։

-Անկեղծ ասած, անսպասելի անակնկալ էր,- ասում եմ Մարիային։

-Ինձ համար ևս անսպասելի էր այս հանդիպումը,- ասում է զոհված օդաչուի դուստրը։ Ուրախ ենք, որ Սերբիայի պատվավոր հյուպատոսն եք Հայաստանում և հրաշալի նախաձեռնություններ եք իրականացնում։

-Պարոն Միլկովիչ, մենք ցանկանում ենք նշել երկրաշարժի և այդ օրերին մեզ օգնության ձեռք մեկնած սերբ օդաչուների զոհվելու 30-րդ տարելիցը,- ասում եմ գնդապետին։

-Պարոն հյուպատոս, ստացել ենք նախարարությանն ուղղված Ձեր 2 նամակները և առաջարկությունները,- պատասխանում է Միլկովիչը։ Լավ բան եք մտածել, անպայման պետք է նշել, դա հարգանքի տուրք է երկրաշարժին զոհ դարձած բազում անմեղ մարդկանց և մեր օդաչուների հիշատակին։ Ուղիղ 1 տարի դեռ կա, բայց լավ նախապատրաստել է պետք այդ ամենը։

-Վերջին անգամ զոհված օդաչուների հարազատները Հայաստան այցելեցին 2008 թվականին՝ 20-րդ տարելիցի առիթով,-բացատրում եմ գնդապետին։ Ես էի նախապատրաստել նրանց այցը։ Այդ օրերին մեզ հետ էր նաև Հայաստանում Սերբիայի Հանրապետության դեսպան տիկին Բաչևիչը (նստավայրը՝ Աթենքում)։ Նա ևս հրավիրված էր մասնակցելու այդ տարելիցին։ 2018 թվականին, 30-րդ տարելիցի առթիվ, ցանկանում ենք կրկին նշել բոլոր զոհերի հիշատակը։

-Պարոն հյուպատոս, տեղեկացնեմ Ձեզ, որ մեր նախարարությունը որոշում է կայացրել այս տարվանից սկսած ամեն տարի նշել զոհված օդաչուների տարելիցը,- ասում է Միլկովիչը։ Դրանով ցանկանում ենք հավերժացնել նրանց հիշատակը։

-Հավանաբար գիտեք, որ վթարի վայրում հուշարձանահամալիր է կառուցված սերբ օդաչուների հիշատակին,-ասում եմ գնդապետին։ Ամեն տարի օդաչուների զոհվելու օրը՝ դեկտեմբերի 12-ին, մոտակա գյուղերից հուշարձանի մոտ մարդիկ են հավաքվում, Երևանից գալիս են պաշտոնատար անձինք՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված օդաչուների հիշատակին,- տեղեկացնում եմ գնդապետ Միլկովիչին։ Այստեղ եղել են նաև Սերբիայի 2 նախագահները, արտգործնախարարներ, դեսպաններ, բարձրաստիճան այրեր, Ազգային ժողովի պատգամավորներ։ Մենք՝ հայերս, մեծ հարգանքով ենք վերաբերվում զոհվածների հիշատակին։ Ամեն անգամ Սերբիա այցելելիս, հանդիպում եմ զոհված օդաչուների հարազատներին, զրույցներ ունենում նրանց հետ։

-Մենք Ձեզ հետ ունեցած զրույցի հիման վրա պաշտոնական նամակ կպատրաստենք և կուղարկենք Հայաստանի պաշտպանության նախարարություն,- ասում է գնդապետը։ Կարծում եմ՝ այս ծրագիրը պիտի իրականացվի երկկողմանի ջանքերով։

-Այցի շրջանակներում մենք էլ մեր հերթին մշակութային երկօրյա ծրագիր կնախապատրաստենք զոհված օդաչուների հարազատների համար,- տեղեկացնում եմ Միլկովիչին։ Ես կկապվեմ նաև դեսպան Դուշան Սպասոևիչի հետ, կտեղեկացնեմ նրան այս ծրագրի մասին, գուցե նա էլ իր առաջարկություններն ունենա։

-Պատվիրակության կազմում կընդգրկենք նաև մեր լրագրողներին,- շարունակում է գնդապետը,- որպեսզի նրանք այդ այցը լուսաբանեն մամուլում։ Մնում է հստակեցնել տեխնիկական որոշ հարցեր։

Զոհված սերբ օդաչուների 30-ամյա տարելիցին առնչվող առաջարկություններ ներկայացրին նաև նախարարության մյուս աշխատակիցները։ Պայմանավորվեցինք ժամանակ առ ժամանակ միմյանց տեղեկացնել նախապատրաստական աշխատանքների մասին՝ 2018 թվականին արժանապատվորեն նշելու այդ տարելիցը։

Նյութի աղբյուրը՝ Բաբկեն Սիմոնյան-«Հյուպատոսական գրառումներ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...