Skip to main content

Հանդիպում Գյումրիում սերբական պատվիրակության անդամների հետ

 

7 դեկտեմբերի, 2008 թիվ, Գյումրի

Մեկնում ենք Գյումրի։ Սերբական պատվիրակության համար առանձին մեքենա է տրամադրված։ Գյումրիում պիտի նշվի երկրաշարժի 20-րդ տարելիցը։ Մի պահ մտաբերեցի 1988 թվականի դեկտեմբերի 7-ը։ Այդ օրը գտնվում էի Բելգրադում։ Ընդգրկված էի խորհրդային լավագույն թարգմանիչների պատվիրակության կազմում՝ մասնակցելու թարգմանիչների միջազգային հանդիպման աշխատանքներին։ Լարված ու տագնապալի օրեր էին։ Մտովի անընդհատ Երևանում էի, անհանգստացած էի հայկական ատոմակայանի ճակատագրով։ Երկրաշարժից ուղիղ 1 տարի անց գրեցի «Գյումրի» բանաստեղծությունս, որում մեծ արհավիրքի ցավն է խտացած, ափսոսանք ու կարեկցանք կա, նաև՝ հառնելու և հարատևելու անմար հույս ու հավատ․․․

․․․Եվ հիմա, ուղիղ 20 տարի անց, սահմռկեցուցիչ այս օրը, վերքը դեռ չամոքած Գյումրիում եմ կրկին՝ սերբ օդաչուների հարազատների հետ։ Զգում էի, թե որքան են նրանց խոցել խեղանդամ ու իր երբեմնի հմայքը կորցրած քաղաքի՝ դեռ այսօր էլ կանգուն ավերակները։ Նրանք ամբողջ օրը շրջեցին Գյումրիում, շփվեցին տեղի իշխանությունների, շարքային քաղաքացիների հետ։ Զգացին մեր անամոք ու չսպիացած ցավը, կիսեցին մեր վիշտը։ Երևան վերադառնալիս զրույցում, մտաբերում էինք 1988 թվականի ահասարսուռ դեկտեմբերը։ Պատմում էին, թե ինչպես էին սերբ օդաչուները պատրաստվում մեկնել Հայաստան։ Նրանց խոսքը շաղախված էր և՛ արցունքով, և՛ դառնությամբ, և՛ անսահման կարոտով․․․

Հետո շրջեցին Երևանում, ծանոթացան մայրաքաղաքի տեսարժան վայրերին, իսկ վաղ առավոտյան պիտի մեկնեն Բելգրադ։

Հրաժեշտ տվեցինք նրանց, իսկ նրանք մեզ ուղղելով իրենց շնորհակալական խոսքը, ասացին, որ երբեք չեն մոռանա երևանյան հրաշալի ընդունելությունը։ Ցանկություն հայտնեցին ներկա գտնվել նաև սերբ օդաչուների զոհվելու 30-րդ տարեդարձին՝ 2018 թվականին։ Հայաստանը նրանց համար դարձավ հարազատ երկիր, նրանք հեռացան ցավը սրտում, խոնավ աչքերով, բայց օրհնեցին մեր ժողովրդին, ով հիշել ու անմահացնել գիտե մեզ օգնության ձեռք մեկնող բոլոր բարի մարդկանց ու հերոսներին։ Սերբ 7 օդաչուները, անշուշտ, հերոսներ էին, ովքեր Հայաստան էին բերում բուժսարքավորումներ և դեղորայք՝ ցանկանալով ինչ-որ չափով մեղմել ու դարմանել մեր արնածոր վերքը։

Անմոռաց ու վշտաշաղ օրեր էին դրանք, որոնցում, սակայն, թևածում էր հոգեհարազատության շունչը․․․

Նյութի աղբյուրը՝ Բաբկեն Սիմոնյան-«Հյուպատոսական գրառումներ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...