Skip to main content

Հանդիպում երկրաշարժի 20-րդ տարելիցի առթիվ Հայաստանի Հանրապետություն այցելած սերբական պատվիրակության անդամների հետ

6 դեկտեմբերի, 2008 թիվ, Երևան

Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի 20-րդ տարելիցի առթիվ այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանել Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության դեսպան տիկին Լիլիանա Բաչևիչը (նստավայրը՝ Աթենքում)։ Բացի այդ, Երևան են ժամանել նաև երկրաշարժի օրերին մեզ օգնության ձեռք մեկնած, բայց, ցավոք, զոհված սերբ 7 օդաչուների այրիները, զավակները, ազգականները։

Նույն օրը պատվիրակությունն այցելեց հարավսլավական ինքնաթիռի վթարի վայրը, ուր հսկայական հուշահամալիր է կառուցված՝ ի հիշատակ զոհված սերբ օդաչուների։ Պատվիրակության անդամները եղան նաև Սուրբ Էջմիածնում, իսկ վերադարձին շրջեցին Երևանում։

Երեկոյան բարձր մակարդակով հանդիպում էր նախատեսված պաշտոնական այցով Հայաստան ժամանած հյուրերի և սերբական պատվիրակության անդամների հետ։

Սերբական պատվիրակությանն առանձին տեղ էր հատկացված սրահում։ Մեզ հետ էր դեսպան ՆԳ տիկին Լիլիանա Բաչևիչը։ Երկրաշարժի 20-րդ տարելիցի առթիվ Երևան այցելած բարձրաստիճան հյուրերը ջերմ ու սրտառուչ ելույթներով իրենց համերաշխությունը հայտնեցին մեր երկրին, ամբողջ հայ ժողովրդին։

Խոսք ասաց նաև դեսպան Լիլիանա Բաչևիչը։ Այնուհետև մեր սեղանին մոտեցավ երկրաշարժի օրերին ԽՍՀՄ վարչապետ Նիկոլայ Ռիժկովը։ Ողջունելով սերբական պատվիրակությանը, նա իր երախտիքի խոսքն ուղղեց սերբ օդաչուների հարազատներին։ Եվ քանի որ Հայաստանի մշակույթի նախարարությունը օրեր առաջ խնդրանքով ինձ էր դիմել կազմակերպելու սերբական պատվիրակության այցը, ներկաները և մասնավորապես սերբական պատվիրակության անդամները ցանկացան լսել նաև իմ խոսքը։ Ռիժկովի և իմ ելույթից հետո շնորհակալության խոսք ասաց զոհված օդաչու Պրեդրագ Մարինկովիչի եղբայրը՝ Ռատկո Մարինկովիչը։ Թախծոտ այդ պահերին համերաշխության շունչն էր թևածում սրահում։ Բոլոր ելույթ ունեցողները ցավով էին մտաբերում 1988 թվականի դեկտեմբերը, երբ կործանարար երկրաշարժը քարուքանդ արեց մեր հանրապետության հյուսիսային շրջանները։ Բոլորի խոսքում անափ ցավ կար, բոլորի սրտերն ասես մեկտեղվել ու նույն կերպ էին բաբախում։

Հետո իրար միախառնվեցին հայկական ու սերբական խոսքը, դառն ու անմոռանալի հուշեր արթնացան, որոնք մեզ ուղղորդեցին ոչ հեռավոր 1988 թվական։ Ուշ երեկոյան հյուրերը կրկին շրջեցին Երևանում։ Առավոտյան պիտի մեկնեն Գյումրի և ամբողջ օրը անցկացնեն այնտեղ։

Նյութի աղբյուրը՝ Բաբկեն Սիմոնյան-«Հյուպատոսական գրառումներ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...