Ճապոնիան Արևելյան Ասիայում գտնվող կղզի-պետություն է, որն արևմուտքից հարում է Ճապոնական ծովին, իսկ արևելքից՝ Խաղաղ օվկիանոսին: Ճապոնիան զբաղեցնում է 364,555 քկմ մակերես, իսկ բնակչությունը մոտ 127 միլիոն է: Գլխավոր կղզիներն են՝ Հոկայդոն, Հոնշյուն, Շիկոկուն, Կյուշյուն և Օկինավան: Մայրաքաղաքը Տոկիոն է: Ճապոնիայի բնակչության շուրջ 90 տոկոսն ապրում է քաղաքներում, որոնցից ամենախիտ բնակեցվածը Տոկիոն է, որին հաջորդում են Յոկոհամա, Օսակա, Նագոյա, Սապպորո, Կոբե, Կիոտո քաղաքները: Ճապոնիայում շատ են բնական աղետները՝ երկրաշարժ, ցունամի, թայֆուն, գետերի վարարման հետ կապված ջրհեղեղներ, սողանքներ, որոնց դեմ դարեր շարունակ պայքարելու ընթացքում ճապոնացիները ձեռք են բերել մի շարք հմտություններ և տեխնոլոգիաներ՝ սեյսմակայուն շենքերի կառուցում, քաղաքների և գյուղերի անվտանգության ապահովում: Չնայած բնական աղետների առատությանը՝ Ճապոնիան նաև բնական հարստությամբ և գեղեցկությամբ օժտված երկիր է, ուր հաճելի է այցելել տարվա ցանկացած եղանակին: Ճապոնիան չունի սահմանադրությամբ կամ որևէ օրենքով ամրագրված պետակա...