Skip to main content

Արդյունաբերական աղետները 20-րդ դարի երկրորդ կեսի Ճապոնիայում

 

Հետպատերազմական Ճապոնիան ասոցացվում է 1950-ականներին սկսած «տնտեսական հրաշքի» հետ, որը մինչ այժմ քննարկվում է գիտական և այլ շրջանակներում։ Իսկապես, հետպատերազմական շրջանում Ճապոնիայի տնտեսությունն այնպիսի արագ տեմպերով էր զարգանում, որ 1960 թվականին վարչապետ Իկեդա Հայատոն հայտարարում է «եկամտի կրկնապատկման» ծրագրի մասին, որին հաջողվում է հասնել նախատեսված ժամկետից շուտ։ 1964 թվականին Տոկիոն դառնում է ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք՝ աշխարհին ցույց տալով, որ Ճապոնիան արդեն դուրս է եկել հետպատերազմական թշվառությունից և պատրաստ է աշխարհում իր արժանի տեղը գրավել որպես ժողովրդավար, խաղաղասեր և բարեկեցիկ երկիր։

Սակայն «տնտեսական հրաշք»-ի ջատագովները հազվադեպ են հիշատակում դրա հակառակ կողմը։ Նույն տարիներին, երբ Ճապոնիայի տնտեսությունն արագ տեմպերով աճում էր և բնակիչների եկամուտը կրկնապատկվում, Ճապոնիայում տեղի են ունենում երկրի պատմության մեջ ամենասարսափելի բնապահպանական և արդյունաբերական աղետները, որոնք ոչ միայն շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառ էին դառնում, այլև վտանգում էին բնակիչների կյանքն ու առողջությունը։ Օրինակ՝ Տոյամա պրեֆեկտուրայում գործող Կամիոկա հանքի արդյունաբերական թափոնների մեջ պարունակվող կադմիումի թունավորման հետևանքով Ջինձու գետի ավազանում ապրող մարդիկ երկար տարիներ հիվանդանում էին առեղծվածային հիվանդությամբ, որից ոսկրահյուսվածքները թուլանում էին և քայքայվում։ Հիվանդությունն ուղեկցվում էր այնպիսի սարսափելի ցավերով, որ այն 1955 թվականին անվանում են «իտայ-իտայ» («ցավում է, ցավում է») հիվանդություն։ Չնայած այն հանգամանքին, որ բժիշկ Հագինո Նոբորուն առնվազն 1957 թվականից մատնանշում էր կադմիումի թունավորման հավանականության մասին, միայն 1968 թվականին է Ճապոնիայի կառավարությունն ընդունում, որ հիվանդությունը տարածվել էր Կամիոկա հանքի կադմիում պարունակող թափոնների պատճառով։ 1950-ականներին Կումամոտո պրեֆեկտուրայում քիմիական գործարանի թափոնների մեջ պարունակվող սնդիկի թունավորումից առաջանում է Մինամատայի հիվանդությունը, որն ազդում էր կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Պետության անտարբերության պատճառով 1965 թվականին Նիիգատա պրեֆեկտուրայում նույնպես ծագում է Մինամատայի հիվանդություն՝ մեկ այլ գործարանի գործունեության հետևանքով։ 1950-ականներից 1970-ականներին Միե պրեֆեկտուրայի Յոկկայչի քաղաքի նավթի կոմբինատի պատճառով նախ աղտոտվում է Իսե ծովածոցը, իսկ այնուհետև ծծմբի երկօքսիդի՝ օդն աղտոտելու հետևանքով կտրուկ աճում են ասթմայի և թոքաբորբի դեպքերը։ Այս հիվանդությունները հայտնի են որպես արդյունաբերական կամ տեխնածին հիվանդություններ և մշտական հիշեցնում են պետության բնանտարբերության, ինչպես նաև ընկերությունների շահերը մարդկանց առողջությունից և կյանքից գերադասելու մասին։

Նյութի աղբյուրը՝ Աստղիկ Հովհաննիսյան- «Ճապոնական հասարակություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...