Հին հույներն իրենց կենցաղն ու կացութաձևը չեն պատկերացրել այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում և զգում: Նրանք ապրել են «երկու աշխարհներում»՝ գետնի երեսին և գետնի տակ՝ վստահ լինելով, որ կյանքը չի ընթանում միայն այստեղ՝ երկրի վրա, այլ այն կա նաև նրա խորքերում: Բայց կապը վերևի հետ չի կտրվում: Հույները համոզված էին, որ պտղաբերության և հողագործության աստվածուհի Դեմետրայի աղջիկը՝ Պերսեփոնեն, որին հափշտակել էր ստորգետնյա աշխարհի տիրակալ Հադեսը, ամեն ամառ գալիս է իր մորը տեսության: Այնպես որ մահը ինչ-որ տեղ վերադարձ է ի շրջանս յուր և բնական երևույթ է: Իսկ հանգուցյալին հողին հանձնելը սուրբ պարտականություն է կենդանի մարդկանց համար: Անգամ կռվից հետո կողմերի միջև զինադադար էր կնքվում զոհվածներին հողին հանձնելու համար: Մահացածին ստորգետնյա աշխարհ ճանապարհելը կենդանի մնացածների հոգու պարտքն էր, իսկ այն չկատարելը՝ մեծագույն մեղք և հանցագործություն: Եվ ահա թե ինչ եղավ նրանց հետ, ովքեր խախտեցին այդ օրենքը: …Պելոպոնեսյան պատերազմի ժամանակ հունական նավատորմը Արգինուզյան կղզիների մոտ ջախջախեց Սպարտ...