Skip to main content

Posts

Փորձագիտական վերլուծություն

  Վերլուծության այս մեթոդի անվանումը հուշում է, որ աշխատանքների իրականացման հիմքը փորձագետների ունակությունների օգտագործումն է։ Ըստ այդմ, կարելի է առանձնացնել փորձագիտական վերլուծության 3 ընդհանուր տարատեսակ ․ Անհատական՝ փոխադարձ կախվածություն չունեցող վերլուծություն, որի ժամանակ փորձագետը բացառապես իր հնարավորությունների և գիտելիքների հիման վրա ինքնուրույն վերլուծություն է կատարում, առանց ծանոթ լինելու այլ փորձագետների՝ համաժամանակյա աշխատանքի արդյունքների հետ Փորձագետների խմբային վերլուծություն, որը ենթադրում է տարբեր կարծիքների, մոտեցումների համաժամանակյա ներկայացում և ընդհանուր արդյունքի ձևավորում Համակողմանի վերլուծություն, որի շրջանակներում օգտագործվում են և՛ անհատական, և՛ փոխադարձ ազդեցության միջոցներ Փորձագիտական մեթոդները լինում են նաև առկա և հեռակա։ Փորձագիտական վերլուծությունը լայնորեն կիրառվում է քաղաքական գիտությունում։ Օպերատիվ իրավիճակի գնահատման, զարգացումների կանխատեսման, հանրային ու քաղաքական որոշումների կայացման, դրանց իրացման արձագանքների կանխատեսման և...

Ցանցային վերլուծություն

  Դեռևս 19-րդ դարում հետազոտողները, տարբեր դերակատարների սոցիալական վարքն ուսումնասիրելիս, ուշադրություն են դարձրել սոցիալական համակարգում փոխհարաբերությունների նշանակությանը։ Կառլ Մարքսը, Մաքսիմիլիան Վեբերը, Էրիկ Դյուրկհեյմը և այլոք սոցիալական իրականությունը դիտարկել են դերակատարների միջև տեղի ունեցող տարբեր տեսակի փոխկապակցվածությունների և փոխհարաբերությունների տեսանկյունից։ 20-րդ դարի վերջին իսպանացի սոցիոլոգ Մանուել Կաստելսն առաջարկեց ժամանակակից հասարակությունները համարել որպես «տեղեկատվական հասարակություն», որի կառուցվածքի հիմնական առանձնահատկությունը ցանցային փոխհարաբերություններն են։ Ըստ էության, Կաստելսը բացահայտեց դարեր ի վեր հիերարխիկ հարաբերություններից ցանցային հարաբերությունների անցման անշրջելիությունը։ Ցանցային վերլուծությունը հիմնվում է սոցիալական համակարգի ուսումնասիրման վրա՝ որպես նրա առանձին բաղադրիչների միջև փոխհարաբերությունների համակարգ։ Ըստ այդմ, ցանցային վերլուծության իրականացումը ենթադրում է երկու առանցքային բաղադրիչների դիտարկում՝ դերակատարների կամ գոր...

Քաղաքական մոդելավորում

  Մոդելն իրենից ներկայացնում է գոյություն ունեցող կամ ենթադրվող որևէ իրողության, երևույթի կամ գործընթացի պարզեցված, առավել հեշտ ընկալելի տարբերակ։ Այն իր գործունեությամբ կամ կառուցվածքով կարող է դրսևորել նույն հատկանիշներն ու բնորոշիչները, որոնց ուսումնասիրության անհրաժեշտություն է առաջացել մայր օբյեկտի մոտ։ Գոյություն ունեն մոդելների բազմաթիվ տեսակներ, որոնցից որոշները կիրառելի են քաղաքական իրողությունների դեպքում։ Քաղաքական երևույթների մոդելավորման տրամաբանությունում՝ տարբերակվում են ճանաչողական, բովանդակային, նկարագրական, տրամաբանական, կառուցվածքային, պատճառահետևանքային մոդելները։ Այս մոդելներից յուրաքանչյուրի միջոցով կարելի է վերլուծել և բացահայտել երևույթի տարբեր բնորոշիչներ։ Մոդելավորումը՝ որպես վերլուծության մեթոդ կիրառվում է գիտության բազմաթիվ ոլորտներում։ Քաղաքական գիտության մեջ ևս շատ դեպքերում նպատակահարմար է մոդելավորել իրականում գոյություն ունեցող օբյեկտը՝ դրա գոյության և գործառման պատճառները, հիմքերը պարզելու, ազդեցության արդյունքները բացահայտելու, զարգացման հավան...

Համակարգային վերլուծություն

  Համակարգ հասկացության գիտականորեն կիրառումը սկիզբ է առել 20-րդ դարի կեսերին։ Ավստրիացի կենսաբան Կառլ Լյուդվիգ Ֆոն Բերտալանֆին, դիտարկելով մարդու օրգանիզմը՝ որպես հետևողականորեն կապված, ընդհանուր նպատակ, գործառութային համաչափություն և զարգացման ուղի ենթադրող երևույթ, ներկայացրել է համակարգի գոյության և գործառման հատկանիշները։ Այդ հատկանիշների դրսևորման վերաբերյալ գիտելիքներին տիրապետելու միջոցով հնարավոր է դառնում համակարգային մոտեցումը կիրառել գիտության տարբեր ոլորտներում։ Համակարգային վերլուծության էությունը հանգում է երևույթի դիտարկմանը՝ որպես համակարգ, նրա կառուցվածքի, գործառման հիմքերի, սկզբունքների, ուղիների և նպատակների, միջավայրում տեղի ու դերի բացահայտմանը, ինչպես նաև ներքին (համակարգի ներսում) և արտաքին (այն միջավայրի, որում դիտարկվում է համակարգը) հնարավոր փոփոխությունների կանխատեսմանը։ Ըստ այդմ, համակարգային վերլուծությունը լինում է հետևյալ տեսակների ․ Կառուցվածքային համակարգային վերլուծություն Գործառութային համակարգային վերլուծություն Փաստարկային համակարգայի...

Դիսկուրս վերլուծություն և քաղաքական հերմենևտիկա

  Դիսկուրս վերլուծությունը քաղաքական գիտություն է ներառվել լեզվաբանությունից, որտեղ այն մինչ օրս օգտագործվում է տարբեր գրավոր և բանավոր տեքստերի վերլուծության միջոցով ենթատեքստերի և նպատակների բացահայտման համար։ «Դիսկուրս» երևույթի կամ հայերեն թարգմանությամբ՝ «խոսույթի» էության վերաբերյալ գոյություն ունեն բազմաթիվ մոտեցումներ։ Մասնավորապես՝ գիտական շրջանակներ դիսկուրս հասկացության ներմուծման հեղինակներից ֆրանսիացի փիլիսոփա Միշել Ֆուկոն առաջարկում է այն դիտարկել որպես տարբեր ոլորտների վերաբերյալ արտահայտվելու դեպքերի համախումբ, որը կառուցակարգում է տարբեր թեմաների, երևույթների և գործընթացների վերաբերյալ խոսակցությունների համակարգը։ Այստեղ նա կարևորում է խոսքի նպատակը, ձևը և պարունակող գաղափարախոսությունը։ Դիսկուրսի տեսակները երեքն են՝ գրավոր, բանավոր և մտավոր։ Ընդ որում, առաջին երկուսը վերաբերվում են մեկից ավելի անձանց միջև տեղի ունեցող խոսույթին, իսկ երրորդը նկարագրում է մեկ անձի անձնական հոգեբանական պատկերում տեղի ունեցող գործընթաց։ Բանավոր դիսկուրսի ընկալումը տեղի է ունենում հա...

Կոգնիտիվ քարտեզագրում

  Քաղաքական գիտության տեսական և գործնական խնդիրների վերլուծության արդյունավետ գործիքներից է կոգնիտիվ (ճանաչողական) քարտեզագրման մեթոդը։ Թեև այս մեթոդը երբեմն համարում են մոդելավորման տեսակ, սակայն իր որոշակի յուրահատկությունների շնորհիվ՝ քաղաքական գիտությունում այն առանձին տեղ է գրավում վերլուծության մեթոդների շարքում։ Կոգնիտիվ քարտեզագրումը դեռևս 20-րդ դարի կեսերին հոգեբանությունում մշակել և օգտագործել է Էդվարդ Տոլմենը։ Հետագայում, որպես քաղաքական գիտությունում վարքաբանական տեսությունների զարգացման արդյունք, ամերիկացի քաղաքագետ Ռոբերտ Աքսելրոդը փոխառել է կոգնիտիվ քարտեզագրումը հոգեբանությունից և կիրառել քաղաքական գործընթացների վերլուծության համար։ Կոգնիտիվ քարտեզագրման մեթոդը հիմնված է արդեն ստացված տվյալների միջոցով ճանաչողական քարտեզի ձևավորման վրա։ Սա թույլ է տալիս բացահայտել պատճառահետևանքային կախվածությունները։ Դրանք իրենցից ներկայացնում են այն հիմնական գործոնները, որոնք հաշվի են առնվում տվյալ քաղաքական գործընթացում, միջավայրում և ժամանակում՝ քաղաքական որոշման կայացման հա...

Իվենթ և կոնտենտ վերլուծություն

  Ընդհանուր գիտական մեթոդներին զուգահեռ՝ քաղաքական վերլուծության գործիքակազմում ձևավորվել և զարգացել են նաև զուտ քաղաքագիտական մեթոդներ, թեև դրանցից որոշներն այսօր արդեն լայնորեն կիրառվում են նաև այլ գիտաճյուղերում։ Այդ մեթոդների շարքին են դասվում իվենթ և կոնտենտ վերլուծության մեթոդները։ Իվենթ վերլուծությունը սկիզբ է առնում 20-րդ դարի 60-ական թվականներից։ Ամերիկացի քաղաքագետներ Չարլզ Մաքլելանդն ու Չարլզ Թիլլին առաջարկեցին միջազգային հարաբերությունները վերլուծել՝ հստակ հաջորդականության մեջ դիտարկելով տեղի ունեցող առանձին իրադարձությունները, դրանց պատճառահետևանքային կապերը, կրկնվելու և զարգացման հավանականությունը տարբեր միջավայրերում։ Այդ նպատակի համար Թիլլին սահմանեց տեղեկատվության աղբյուրների մշակման հստակ հաջորդականություն՝ ինդեքսավորման միջոցով գնահատելով իրադարձությունների առանձին հատկանիշները։ Որպես քանակական վերլուծության մեթոդ՝ իվենթ վերլուծության միջոցով հնարավոր է դառնում բաղադտել բարդ գործընթացների շարքը և ախտորոշել հանգուցային կետերը։ Այս հատկանիշը թույլ է տալիս կիրառ...