Skip to main content

Համակարգային վերլուծություն

 

Համակարգ հասկացության գիտականորեն կիրառումը սկիզբ է առել 20-րդ դարի կեսերին։ Ավստրիացի կենսաբան Կառլ Լյուդվիգ Ֆոն Բերտալանֆին, դիտարկելով մարդու օրգանիզմը՝ որպես հետևողականորեն կապված, ընդհանուր նպատակ, գործառութային համաչափություն և զարգացման ուղի ենթադրող երևույթ, ներկայացրել է համակարգի գոյության և գործառման հատկանիշները։ Այդ հատկանիշների դրսևորման վերաբերյալ գիտելիքներին տիրապետելու միջոցով հնարավոր է դառնում համակարգային մոտեցումը կիրառել գիտության տարբեր ոլորտներում։

Համակարգային վերլուծության էությունը հանգում է երևույթի դիտարկմանը՝ որպես համակարգ, նրա կառուցվածքի, գործառման հիմքերի, սկզբունքների, ուղիների և նպատակների, միջավայրում տեղի ու դերի բացահայտմանը, ինչպես նաև ներքին (համակարգի ներսում) և արտաքին (այն միջավայրի, որում դիտարկվում է համակարգը) հնարավոր փոփոխությունների կանխատեսմանը։

Ըստ այդմ, համակարգային վերլուծությունը լինում է հետևյալ տեսակների

Կառուցվածքային համակարգային վերլուծություն

Գործառութային համակարգային վերլուծություն

Փաստարկային համակարգային վերլուծություն

Գենետիկ համակարգային վերլուծություն

Ժամանակային համակարգային վերլուծություն

Համակարգային վերլուծության բոլոր տարատեսակների իրականացումը ենթադրում է փուլային աշխատանք, որի ամփոփ պատկերը հետևյալն է

1Օբյեկտի համակարգային հատկանիշների դիտարկում և հաստատում՝ որպես համակարգ

2Օբյեկտի տարաբաժանում ըստ բաղադրիչների

3Այդ բաղադրիչներից յուրաքանչյուրի գործառույթների, աշխատանքի առանձնահատկությունների և այլ անհրաժեշտ հատկանիշների ուսումնասիրություն

4Ընդհանուր համակարգում ամեն մի բաղադրիչի դերի բացահայտում

5Բաղադրիչների համախմբման միջոցով ընդհանուր համակարգի բացահայտում

Քաղաքական գիտության մեջ համակարգային մեթոդի հիմնադիրն է համարվում Դեյվիդ Իստոնը։ Ըստ նրա՝ քաղաքական համակարգը փոխազդեցությունների ամբողջություն է, որի միջոցով արժեքները ավտորիտար կերպով փոխանցվում են հասարակությանը։ Իստոնը դուրս է բերել քաղաքական համակարգի 4 հատկանիշները

Քաղաքական համակարգը տարանջատված է այլ սոցիալական համակարգերից, որոնք համարվում են արտաքին միջավայր

Քաղաքական համակարգը ինտեգրվում է  միջավայրին՝ մուտքային և ելքային չափորոշիչների միջոցով

Քաղաքական համակարգը հիերարխիկ կառուցվածք ունի՝ աշխատանքի բաժանման տրամաբանությամբ

Ներքին բաղադրիչներն ինտեգրված են, ուստի գոյություն ունի ընդհանուր նպատակ՝ ինքնապահպանում

Քաղաքական համակարգի ժամանակակից բազմաթիվ բնութագրերի ընդհանուր դիտարկման արդյունքում կարելի է սահմանել, որ այն քաղաքական նորմերի, ինստիտուտների, գաղափարների ու կազմակերպությունների, ինչպես նաև դրանց միջև փոխհարաբերությունների՝ որոշակի տրամաբանությամբ կանոնակարգված ամբողջությունն է։

Քաղաքական համակարգի բաղկացուցիչները կարելի է ամփոփել 4 ընդհանուր խմբերում

Կազմակերպչական-ինստիտուցիոնալ

Նորմատիվ-կարգավորման

Հաղորդակցական

Մշակութային-գաղափարախոսական

Հարկ է նկատել, որ քաղաքական երևույթներն այս խմբերից որևէ մեկին առանձին սովորաբար չեն դասվում, այլև, կախված ուսումնասիրության նպատակից, կարող են դիտարկվել որպես տարբեր բաղկացուցիչների առանձնահատկություններ պարունակող երևույթներ։

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Ղևոնդյան- «Քաղաքական վերլուծություն»

Comments

Popular posts from this blog

Թուրքիան 1993 թվականին

  1993 թ . ապրիլի 20- ին նախագահ Օզալի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով Անկարայում գտնվող հայկական պատվիրակությանը ` նախագահ Տեր - Պետրոսյանին , արտգործնախարար Փափազյանին և նախագահի խորհրդական Լիպարիտյանին , ընդունում է վարչապետ Դեմիրելը : Շատ բովանդակային և հետաքրքիր զրույց էր , պատմում են Փափազյանն ու Լիպարիտյանը : « Դեմիրելը գզրոցից մի քարտեզ հանեց և թուրքերենով ասաց ` սա Հայաստանն է , հայկական հող է , հարց չունենք ` մեր հարևանն է , սա Ղարաբաղն է , հայկական հող չէ , բայց այնտեղ հայեր են ապրում , մտահոգություններ ունեք , վերցրեցիք Ղարաբաղը , դա էլ հասկացանք , սա Լաչինն է , սա ձեր հողը չէ , ոչ էլ հայեր էին ապրում , վերցրեցիք , ասացիք անվտանգության համար է , դա էլ հասկացանք : Քելբաջարի հետ ի՞նչ գործ ունեք : Քելբաջարը որ գրավեցինք , այդ մարդիկ ( թուրքերը ) ասացին , չէ ’, մեր եղբայրներին ծեծում եք» ,- հիշում է Լիպարիտյանը : Այսպես , հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը...

Հիրոյոշի Սեգավա- «Հայերի մոռացված ցեղասպանությունը»

Աիչի Սանգյո համալսարանի նախկին դասախոս, ճապոնացի միջազգայնագետ-իրավաբան Հիրոյոշի Սեգավայի աշխատությունը, որը 2005թ. թարգմանվել է նաև հայերեն՝  https://drive.google.com/drive/u/2/folders/1YCq7J1K8B5fjhdDvPAsBtwPONL5lQj6O

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...