Skip to main content

Ցանցային վերլուծություն

 

Դեռևս 19-րդ դարում հետազոտողները, տարբեր դերակատարների սոցիալական վարքն ուսումնասիրելիս, ուշադրություն են դարձրել սոցիալական համակարգում փոխհարաբերությունների նշանակությանը։ Կառլ Մարքսը, Մաքսիմիլիան Վեբերը, Էրիկ Դյուրկհեյմը և այլոք սոցիալական իրականությունը դիտարկել են դերակատարների միջև տեղի ունեցող տարբեր տեսակի փոխկապակցվածությունների և փոխհարաբերությունների տեսանկյունից։

20-րդ դարի վերջին իսպանացի սոցիոլոգ Մանուել Կաստելսն առաջարկեց ժամանակակից հասարակությունները համարել որպես «տեղեկատվական հասարակություն», որի կառուցվածքի հիմնական առանձնահատկությունը ցանցային փոխհարաբերություններն են։ Ըստ էության, Կաստելսը բացահայտեց դարեր ի վեր հիերարխիկ հարաբերություններից ցանցային հարաբերությունների անցման անշրջելիությունը։

Ցանցային վերլուծությունը հիմնվում է սոցիալական համակարգի ուսումնասիրման վրա՝ որպես նրա առանձին բաղադրիչների միջև փոխհարաբերությունների համակարգ։ Ըստ այդմ, ցանցային վերլուծության իրականացումը ենթադրում է երկու առանցքային բաղադրիչների դիտարկում՝ դերակատարների կամ գործընթացների խմբերի, որոնք երբեմն անվանում են նաև հանգույցներ և այս խմբի ներսում փոխհարաբերությունների կայուն կամ փոփոխական համակարգերի։ Որպես հանգույց կարող է դիտարկվել անհատը, լրատվականը, հասարակությունը, պետությունը, կազմակերպությունը։

Քաղաքագիտություն այս մեթոդը թափանցել է սոցիոլոգիայից։ Քաղաքական գիտությունում ցանցային վերլուծության ուշադրության հիմնական առարկան են քաղաքական դերակատարների՝ միջազգային կազմակերպությունների, պետությունների, իշխանության և ընդդիմության, հասարակությունների, կուսակցությունների, շահային և ճնշման խմբերի, քաղաքական ազդեցություն ունեցող անհատների միջև փոխհարաբերությունները։ Ցանցային վերլուծության միջոցով հնարավոր է դառնում բացահայտել քաղաքական գործընթացի վրա «թաքնված» փոխհարաբերությունների արդյունքում տեղի ունեցող ազդեցությունները, որոնք կարող են գլխիվայր շրջել ամբողջ գործընթացը։

Ցանցային վերլուծություն քաղաքական գիտությունում իրականացվում է երկու՝ տեսական և կիրառական մակարդակներում։ Տեսական մակարդակը ենթադրում է սոցիալ-քաղաքական ցանցի առանձին դերակատարների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների համակարգի ուսումնասիրման միջոցով ցանցի կառուցվածքի և ընդհանուր քաղաքական նշանակության բացահայտում։ Կիրառական մակարդակում այդ բաղադրիչների փոխհարաբերությունները դիտարկվում են կետային նշանակությամբ՝ դերակատարների վարքագծի, նրանց միջև ռեսուրսների և իշխանության բաշխման, որոշումների կայացման անհատական և այլ քաղաքական գործոնների ցանցաստեղծ բնույթի հիմքով։

Ցանցային վերլուծությունը ներառում է բազմաթիվ մեթոդներ, որոնցից շատերը կիրառվում են քաղաքական երևույթների վերլուծության համար։ Այս մեթոդներից կարելի է առանձնացնել հետևյալները

1Դերակատարման նշանակության վերլուծություն- ուսումնասիրվում է ցանցում հանգույցի տեղն ու կարևորությունը՝ համաձայն ընտրված չափանիշների (կապերի թիվ, հարաբերությունների ինտենսիվություն, այլ կարևոր հանգույցների հետ շփման ճանապարհի երկարություն)։

Այս մեթոդը կիրառելիս անհրաժեշտ է հաշվի առնել 3 առանցքային բնորոշիչներ՝ դերակատարին, միջավայրը և ժամանակը։ Մեթոդի էությունը որոշակի միջավայրում և ժամանակի որոշակի հատվածում առանձին դերակատարների՝ վճռական ազդեցություն ունեցող գործոնների բացահայտումն է։ Դերակատարի նշանակության վերլուծության մեթոդով, մասնավորապես, կարելի է ուսումնասիրել քաղաքական որոշումների կայացման գործընթացը։

2Ազդեցության վերլուծություն- ուսումնասիրվում է հանգույցի ազդեցության մակարդակը ցանցի այլ հատվածների նկատմամբ

3Հոսքի վերլուծություն- ուսումնասիրվում է ցանցի ներսում, ինչպես նաև մուտքում և ելքում տարբեր ռեսուրսների, տեղեկատվության, փոփոխությունների և ամենատարբեր ազդակների հոսքի տվյալները

4Դինամիկ վերլուծություն- ուսումնասիրվում է ժամանակի ընթացքում ցանցում տեղի ունեցող ներքին փոփոխություններն ու դրանց ազդեցությունը

5Նմանակային խմբավորումը (կլաստերիզացիա)- ուսումնասիրում է ցանցի ներքին կառուցվածքը՝ առանձին հատվածների միջև նմանությունների հայտնաբերման և ըստ այդմ, հատվածավորված (ֆրագմենտացիա) դիտարկման միջոցով

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Ղևոնդյան- «Քաղաքական վերլուծություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...