Skip to main content

Քաղաքական մոդելավորում

 

Մոդելն իրենից ներկայացնում է գոյություն ունեցող կամ ենթադրվող որևէ իրողության, երևույթի կամ գործընթացի պարզեցված, առավել հեշտ ընկալելի տարբերակ։ Այն իր գործունեությամբ կամ կառուցվածքով կարող է դրսևորել նույն հատկանիշներն ու բնորոշիչները, որոնց ուսումնասիրության անհրաժեշտություն է առաջացել մայր օբյեկտի մոտ։

Գոյություն ունեն մոդելների բազմաթիվ տեսակներ, որոնցից որոշները կիրառելի են քաղաքական իրողությունների դեպքում։ Քաղաքական երևույթների մոդելավորման տրամաբանությունում՝ տարբերակվում են ճանաչողական, բովանդակային, նկարագրական, տրամաբանական, կառուցվածքային, պատճառահետևանքային մոդելները։ Այս մոդելներից յուրաքանչյուրի միջոցով կարելի է վերլուծել և բացահայտել երևույթի տարբեր բնորոշիչներ։

Մոդելավորումը՝ որպես վերլուծության մեթոդ կիրառվում է գիտության բազմաթիվ ոլորտներում։ Քաղաքական գիտության մեջ ևս շատ դեպքերում նպատակահարմար է մոդելավորել իրականում գոյություն ունեցող օբյեկտը՝ դրա գոյության և գործառման պատճառները, հիմքերը պարզելու, ազդեցության արդյունքները բացահայտելու, զարգացման հավանական ուղղությունները դուրս բերելու և կանխատեսումներ կատարելու նպատակներով։ Հատկապես քաղաքական կոնֆլիկտների մաթեմատիկական մոդելավորումը՝ դրանց փոխակերպման, կառավարման կամ կարգավորման նպատակով, ներկայում մեծ կիրառություն և նշանակություն ունի։

Ժամանակակից թվային տեխնոլոգիաների զարգացման մակարդակը հնարավորություն է տալիս կիրառել քաղաքական մոդելավորման բազմաբաղադրիչ, բարդ և բազմափուլ գործողություններ։ Ավելին, արհեստական բանականության տեխնոլոգիաների օգտագործման հետևանքով մեր օրերում իմիտացիոն քաղաքական մոդելավորումը աննախադեպ արդյունավետություն է ստացել։

Քաղաքական իրողությունների մաթեմատիկական մոդելավորման գործընթացն ընդգրկում է հետևյալ փուլերը

1Քաղաքական դերակատարի, ինստիտուտի կամ այլ երևույթի (հետազոտության օբյեկտի) վարքագծի դիտարկում

2Ոչ ֆորմալ մոդելի ձևավորում և օբյեկտի հետ տրամաբանական փոխկապվածությունների հաստատում

3Դաշտում գոյություն ունեցող այլ մոդելների հետ համեմատում, միջավայրի նույնականության ստուգում, ֆորմալ մոդելի ձևավորում

4Առկա տվյալների հիման վրա մոդելի աշխատանքի արդյունքների մաթեմատիկական մշակում

5Եզրակացությունների կազմում, վերստուգում

Քաղաքական մոդելավորման մի շարք դասական մշակումներ, որոնք հնարավորություն են տվել հետագա զարգացումների վերաբերյալ իրատեսական կանխատեսումներ կատարել, այսօր ևս վերլուծության կիրառելի գործիքներ են։ Դիտարկենք դրանցից երկուսը։

Առաջինը անգլիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս և հոգեբան Լյուիս Ռիչարդսոնի կողմից մշակված մոդելն է։ Նա առաջարկում է սպառազինությունների մրցավազքում գտնվող կողմերի միջև պատերազմի բռնկման հավանականությունը հաշվելու համար օգտագործել մաթեմատիկական հետևյալ բանաձևերի համակարգը.

Xt+1=kYt-aXt+g

Yt+1=mXt-bYt+h

որտեղ՝

X,Y- մրցավազքի կողմերն են

k,m- մրցավազքի վրա դրական ազդող գործոններն են

a,b- գնողունակության վրա ազդող այլ գործոններն են

g,h- X և Y կողմերի՝ իրար նկատմամբ վերաբերմունքի (վստահության) գործակիցն է

t- ժամանակն է

Այս կերպ Ռիչարդսոնը հաշվարկում է կողմերի միջև ժամանակի ամեն մի հաջորդ պահին ռազմական հավասարակշռության փոփոխությունը, որի հիման վրա կարելի է կանխատեսել պատերազմի հավանական բռնկման պահը։

Ժողովրդավարության տնտեսական մոդելը քաղաքական մոդելավորման մեկ այլ օրինակ է, որի հեղինակն է ամերիկացի տնտեսագետ և քաղաքագետ Էնթոնի Դաունսը։ Նա դիտարկում է քաղաքական համակարգը՝ որպես շուկա, որտեղ ամեն մի դերակատար փորձում է ծախսելով նվազագույն հնարավոր միջոցներ՝ ստանալ առավելագույն հնարավոր շահույթ։ Ըստ այս տրամաբանության՝ քաղաքական դերակատարները միշտ ռացիոնալ են, որոշումներ են կայացնում՝ համաձայն իրենց շահերի։ Իսկ քաղաքական վարքագծի տարբերությունների պատճառները Դաունսը բացատրում է բացառապես տեղեկատվության հասանելիությամբ։ Նա գտնում է, որ ընտրությունների ժամանակ անհատը այս կամ այն ուժին ձայն է տալիս՝ տվյալների իրեն հասանելի ծավալի և ճշգրտության հիման վրա կատարելով ռացիոնալ շահավետության հաշվարկ։

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Ղևոնդյան- «Քաղաքական վերլուծություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...