Skip to main content

Աստվածների եղբայրական պանթեոններ հունական գաղութներում

 

Ինչպես հին հունական դիվանագիտությունը, հեթանոսական կրոնը նույնպես իր դոգմաներով, սկզբունքներով և կանոններով մեծապես նպաստում էր կայսերապաշտական-նվաճողական քաղաքականության իրագործմանը: Հույները, նվաճելով նոր տարածքներ, ոչ միայն չէին մերժում, չէին նվաստացնում, չէին հալածում տեղական կրոններն ու նրանց կրողներին, այլև ընդհակառակը՝ միանգամայն ուշադիր ու հարգալից վերաբերմունք էին դրսևորում տեղաբնակների աստվածների և ոգիների նկատմամբ, այսինքն՝ իրենց նվաճած ժողովրդի նկատմամբ: Սա բխում էր հեթանոսության փիլիսոփայությունից, որն ըստ ամենայնի հանդուրժողական էր մյուս կրոնների հանդեպ: Անտիկ աշխարհում գոյություն ունեին բոլոր ժողովուրդների աստվածների կատարյալ համերաշխություն, բարիդրացիական հարաբերություններ, երանելի հավասարության մի անդաստան: Այնտեղ աստվածներն իրար լավ հասկացել էին և օգնում էին մեկմեկու, որից խորամանկորեն և ճարպկորեն օգտվում էին քաղաքական գործիչներն ու դիվանագետները: Սակայն աստվածների ներդաշնակությունն ամենևին չի նշանակում, որ գաղութարար-նորեկներին ընդունում էին գրկաբաց, և նրանց ու բարբարոսների (այդպես էին անվանում հույները բոլոր այն ժողովուրդներին, որոնք հունարեն էին խոսում) միջև հաստատվել էր հեքիաթային հովվերգություն: Ամենևին: Ե՛վ արցունք էր թափվում, և՛ արյուն: Հին աշխարհի ավանդապատումներում և զրույցներում մենք հանդիպում ենք գաղութարարության դեմ բարբարոսների ընդվզման բազմաթիվ դեպքերի: Սակայն գաղութակալությունն իրականացվում էր ավելի խելացի մեթոդներով ու տակտով, քան արվեց հետագա դարերում, և արվեց շատ ավելի դաժան ու ցավագին ձևերով: Փոխվում էին ժամանակները, պայմանները, կրոնները: Հետո ծնունդ առավ բոլոր ժամանակների ամենամեծ կրոնը՝ քրիստոնեությունը՝ սկզբնավորելով տարբեր ազգերի նոր տեսակի փոխհարաբերություններ, որտեղ, ցավոք սրտի, իր հաստատուն տեղը գտավ կրոնական անհանդուրժողականությունը: Քրիստոնեությունը, ժառանգելով հուդայականության բացառիկության փիլիսոփայությունը, առանձնացավ այլ կրոններից և իր հավատացյալներին անվանեց «Քրիստոսի հոտ», «երրորդ ցեղ», «ընտրյալներ»: Քաղաքական և մի շարք այլ շարժառիթներով կրոնը որոշակի դեր խաղաց մարդկանց կոտորածների և ողբերգությունների մեջ: Խաչակրաց արշավանքներ, Բարդուղիմեոսյան գիշեր, Հուսյանների ապստամբություն, Կոստանդնուպոլսի ջարդ. կրոնական պատերազմների ցանկը շատ ավելի երկար է, քան թվարկվածը: Կրոնն իրոք կարող է պարունակել կործանիչ ուժ: Պատահական չի ասել անգլիացի անվանի պատմաբան Էդուարդ Գիբսոնը, որ քրիստոնեության ազդեցության տակ սկզբում անհետացավ հռոմեական հնամենի ոգին, հետո կայսրությունը: Իսկ 7-րդ դարում իսլամի հայտնությունը միանգամայն աղավաղեց համաշխարհային էկումենիկ շարժման առանց այդ էլ երերուն ներդաշնակությունը: Այդ կրոնի ընդերքում գլուխ բարձրացրին ծայրահեղականությունը և արմատականությունը՝ դառնալով քաղաքակիրթ հասարակությանն սպառնացող ամենամեծ վտանգներից մեկը: Իսլամ մոլի ծայրահեղականն այսօր էլ այն խելքին է, որ ով իր հետ չէ, մահվան է արժանի: Սպանի՛ր անհավատին, ինքդ էլ սպանվիր և կհայտնվես դրախտում: Փոխարենը Ալլահը երաշխավորում է եդեմ հանդերձյալ կյանքում: Մի՞թե հնարավոր է գտնել ավելի վտանգավոր բարոյախոսություն, քան իսլամական այս սենտենցիան է: Կրոնական մոլեռանդությունը երբեք էլ չի լքել իսլամը: Ուստի, համաձայնվելով, որ 1915 թվականի Մեծ եղեռնը, ինչպես նաև ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ հայ-ադրբեջանական առճակատումը հիմնականում քաղաքական ֆենոմեններ են, բացառել դրանցում կրոնական գործոնը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ:

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...