Ֆրանսիա Ֆրանսիացիները անկախության սուր զգացում ունեն: Կարելի է նույնիսկ ասել, որ նրանք ընդգծված ազգայնական են և այս աշխարհում իրենց բավականին ինքնավստահ են զգում: Ծով ունեն, լեռներ ունեն, միս ու պանիր ունեն, գինին էլ հո կա ու կա… էլ ի՞նչ կարիք կա ինչ-որ տեղ գնալու: Նրանք շատ անբարյացակամորեն են վերաբերվում բանակցությունների ժամանակ անգլերեն կամ գերմաներեն խոսելուն՝ համարելով, որ դա ոտնահարում է իրենց ազգային արժանապատվությունը: Ֆրանսիացիների մեծ մասը գերադասում է բանակցությունները վարել ֆրանսերենով: Իհարկե, հարկն եղած դեպքում կգտնեն մեկին, որը գիտի անգլերեն կամ նույնիսկ ռուսերեն, բայց «նստվածքը» կմնա: Ֆրանսիացիները գործընկերների մեջ բարձր են գնահատում իրենց ավանդույթների, պատմության, աշխարհագրության ու մշակույթի իմացությունը: Շոյվում են իրենց երկրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունից: Նրանց համար կարևոր են կապերն ու ծանոթությունները: Ռիսկի գնալ չեն սիրում, գերադասում են ծանրութեթև անել և լավ կշռադատել որոշումները: Զրուցակցին ընդհատելը, սեփական դիրքորոշումը ուղղակիորեն արտ...