Skip to main content

Posts

Հաջողության այսբերգը

  Հաջողությունը սահմանում չունի, այն պետք է ինքդ սահմանես։ Հաջողության գնահատման ու սահմանման համար չկան ճշգրիտ չափանիշներ կամ մոտեցումներ ․ այն հիմնականում անհատական ընկալման արդյունք է։ Եթե մի կայացած մարդու խնդրես պատմել իր հաջողությունների մասին, նա իր ներկա կարգավիճակն ու ձեռքբերումները մատնանշելու կամ գովերգելու փոխարեն կփորձի ներկայացնել իր ջանքերն ու անցած ճանապարհը։ Երբեմն որևէ երևույթ հասկանալու համար շատ օգտակար է նախ հասկանալ, թե ինչ չէ այն։ Նկատի ունեմ՝ որևէ բան ավելի լավ հասկանալու համար արժե նախ ցրել դրա շուրջ տարածված թյուրընկալումներն ու միֆերը։ Ուստի, իսկապես, շատ արդյունավետ կլինի նախ բացառել, ֆիլտրել սխալ կամ թյուր մոտեցումները և ավելի պարզ ֆոնի վրա մտածել բուն երևույթի մասին։ Հաջողությունը շահում չէ։ Հաջողությունը պատահական գտածո չէ։ Հաջողությունը ղեկավար պաշտոն ստանալը չէ։ Հաջողությունը բարձր աշխատավարձ ունենալը չէ։ Հաջողությունն ինչ-որ մեկի բարեհաճությանը արժանանալը չէ։ Հաջողությունը պարզապես տուն, մեքենա, շուն ու ամառանոց ունենալը չէ։ Հաջ...

Հաջողակ տղամարդկանց սովորությունները

  Մեզ հաճախ թվում է, թե հաջողությունը մեզ հետ կապ չունի։ Հաջողակ տղամարդիկ լավ պաշտոններ են զբաղեցնում, մեծ փողեր են աշխատում։ Ըստ երևույթին, նրանք պարզապես բախտավոր աստղի տակ են ծնվել և վերջ։ Բայց դա այդպես չէ։ Հաջողության գաղտնիքները «Եթե նույնիսկ ցանկանաս տիեզերք թռչել, կթռչես»,- սրանք հայտնի երգի խոսքերն են։ Հաջողության հիմքում ընկած է ներքին մտադրությունը։ Դա պարզապես վառ ցանկություն կամ մտածված նպատակ չէ, այն ավելի խորն է։ Ցանկություններն ու նպատակները կառավարվում են մտքով, իսկ զգացմունքներն ու մտադրությունները՝ հոգով։ Լավ է, երբ կա նպատակ և ցանկություն՝ սա հաջողության հասնելու առաջին քայլն է (շատերը նույնիսկ չեն համարձակվում դա անել՝ համարելով, որ ամոթ է հաջողություն ցանկանալը)։ Բացի բազմոցին պառկելուց, հաջողության մասին երազելուց, դուք պետք է գործի անցնեք ․ սա հաջողության հասնելու երկրորդ գաղտնիքն է։ Դուք պետք է պատրաստ լինեք քայլեր ձեռնարկել ձեր ընտրած ուղղությամբ։ Դուք պետք է ցանկանաք հասնել նպատակին, որպեսզի ձեր ցանկությունը վերածվի մտադրության։ Այստեղ հաճախ առաջան...

Տղամարդու ուժը

  Բոլոր ժամանակներում տղամարդը հանդես է եկել որպես ընտանիքի կարիքները ապահովող և կերակրող, ինչպես նաև իրականացրել պաշտպանի գործառույթ։ Սակայն նախորդ դարի վերջում, երբ թույլ սեռի ներկայացուցիչները ակտիվ քարոզարշավ սկսեցին ֆեմինիզմը խթանելու համար, տեղի ունեցավ դերերի փոփոխություն։ Դրա հետ կապված, տղամարդիկ հնարավորություն ունեցան ազատվել կերակրողի և պաշտպանի գործառույթից՝ իրենց վրա վերցնելով տնային հարմարավետություն ստեղծելու և երեխաներ մեծացնելու պատասխանատվությունը, ինչը դարեր շարունակ արել են բացառապես կանայք։ 100 տարի առաջ նման դիրքորոշումը տարակուսանք կառաջացներ հանրության մոտ, քանի որ տնային տնտեսությամբ զբաղվելը, շատ-շատերի կարծիքով, «հարիր չէր տղամարդուն»։ Ընտանիքում և հասարակության մեջ տղամարդկանց դերը զգալիորեն բարեփոխվել է և հեռու է անցյալ դարերի մոդելից։ Նախապատմական ժամանակաշրջանում առաջին հերթին գնահատվում էր ֆիզիկական զարգացումը, քանի որ, ըստ էության, այլ բան չէր պահանջվում, բացի լավ որսորդ և սեփական տարածքի պաշտպան լինելուց։ Բայց մարդկության զարգացման հետ մեկտեղ ...

Տղամարդու ուժի աղբյուրները

  Տղամարդու ուժը ոչ միայն ֆիզիկական ուժ է, այլ նաև կամքի ուժ, վստահություն և հաստատակամություն։ Եվ չնայած այս հայեցակարգը կարող է բարդ և խորհրդավոր թվալ՝ տղամարդու ուժի աղբյուրներն ու դրդապատճառները կարելի է բացատրել և նույնիսկ զարգացնել։ Որո՞նք են տղամարդու ուժի հիմնական կողմերը և ի՞նչն է դրդում տղամարդկանց դառնալ ուժեղ։ Ֆիզիկական ուժ Ֆիզիկական առողջությունը և մարմնի ուժը տղամարդու ուժի հիմքն են։ Կանոնավոր մարզումները, առողջության մասին հոգալը, ճիշտ սնվելը և հանգիստը՝ այս ամենը որոշիչ դեր է խաղում տղամարդու ֆիզիկական ուժի ձևավորման և պահպանման գործում։ Դրա մոտիվացիան կարող է լինել առօրյա գործերում ավելի արդյունավետ լինելու ցանկությունը, մարզական նվաճումները կամ հակառակ սեռի ուշադրությունը գրավելու ցանկությունը։ Զգացմունքային ուժ Զգացմունքները կառավարելու ունակությունը, հուզական կայունությունը և առողջ դատողությունը նույնպես տղամարդկային ուժի կարևոր կողմերն են։ Այս ուժը զարգացնելու մոտիվացիան կարող է ներառել ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ ավելի լավ հարաբերություններ...

Վլադիկ Ներսեսյանց

  Ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի կյանքն ու գիտական ժառանգությունը Վլադիկ Ներսեսյանցի խմբագրությամբ հրատարակվել են իրավունքի վերաբերյալ բազմաթիվ դասագրքեր, որոնք ժամանակի ընթացքում դարձել են դասական աշխատություններ։ Սակայն Ներսեսյանց ազգանունը պարզապես դասագրքի վերնագիր չէ, նա իրական մարդ էր, մեր անվանի հայրենակիցներից ու իրավագիտության ոլորտի մեծություններից մեկը, ում մասին հայ հասարակությունը, հատկապես երիտասարդ սերունդը դեռևս ամբողջական պատկերացում չունի։ Վլադիկ Սումբատի Ներսեսյանցը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտում։ Նա իրավունքի փիլիսոփայության, քաղաքական և իրավական ուսմունքների ոլորտների մեծագույն մասնագետ է, հանդիսանում է ազատական-իրավաբանական ու ցիվիլիզմի հայեցակարգերի մշակողն ու հիմնադիրը և դասվում է իրավունքի փիլիսոփայության համաշխարհային դասականների շարքին։ Վլադիկ Ներսեսյանցը մանուկ հասակում զրկվում է հորից, վերջինս ժամանակի բռնաճնշումների զոհ է դառնում ․ 1941 թվականին ձերբակալվել է և հավանաբար գնդակահարվել։ Ներսեսյանցի կենսագրությունն ուսումնասիրող...

Հեռախոսազրույցների վարման էթիկան

  Պաշտպանություն հեռախոսից Հեռախոսը անհրաժեշտություն է բազմաթիվ կենսական իրավիճակներում։ Եվ ոչ միայն դրամատիկ իրավիճակներում։ Սիրելի մարդու հետ հանդիպում, այցելություն ընկերներին, թատրոն ․ այս ամենը հաճախ կազմակերպվում է հեռախոսով։ Հեռախոսը պարտադիր պայման է հանդիսանում գրեթե բոլոր հաստատություններում, ձեռնարկություններում, կազմակերպություններում, բազմաթիվ բնակարաններում։ Եթե անձնական հեռախոսով, առանց որևէ բանի մասին մտածելու, կարելի է ժամերով զրուցել, ապա նույնը չի կարող լինել ծառայողական հեռախոսի դեպքում։ Այս պարագայում միաժամանակ կարող են բազմաթիվ զանգեր լինել, և եթե գծի զբաղվածության պատճառով նրանք չկարողանան միանալ, ապա կտուժի գործը, կհետաձգվի բազմաթիվ կարևոր խնդիրների լուծումը։ Ընդ որում, տնային հեռախոսով երկար խոսելը նույնպես կարող է շատ ծանոթների և հարազատների պլանները խախտել։ Հեռախոսակապը շփման հատուկ ոլորտ է, որը պահանջում է որոշակի հմտություններ։ Սակայն պետք է նշել, որ դրանից գրագետ օգտվել դեռ բոլորը չէ, որ գիտեն։ Յուրաքանչյուր մարդ, ով զանգահարում է Ձեզ, համոզվ...